Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 76 էջ 180–էջ 181 պարբ. 2
  • Հիսուսը մաքրում է տաճարը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսը մաքրում է տաճարը
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Հիսուսը մաքրում է տաճարը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Հիսուսի նախանձախնդրությունը ճշմարիտ երկրպագության հանդեպ
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նախանձախնդրություն Եհովայի երկրպագության հանդեպ
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Կրկին մաքրում է տաճարը
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 76 էջ 180–էջ 181 պարբ. 2
Հիսուսը կենդանիներին մտրակով քշել է տաճարից և շուռ է տվել դրամափոխների սեղանները

ԴԱՍ 76

Հիսուսը մաքրում է տաճարը

Մ. թ. 30 թ. գարնանը Հիսուսը գնաց Երուսաղեմ։ Շատ մարդիկ էին եկել այնտեղ՝ Պասեքը նշելու համար։ Այդ տոնին նրանք տաճարում կենդանիներ էին զոհաբերում։ Որոշ մարդիկ կենդանիներին իրենց հետ էին բերում, ոմանք էլ Երուսաղեմում էին գնում դրանք։

Երբ Հիսուսը տաճար մտավ, տեսավ, որ մարդիկ այնտեղ կենդանիներ են վաճառում։ Նրանք առևտրով էին զբաղվում հենց Եհովայի տանը, որտեղ նրան երկրպագություն էր մատուցվում։ Ի՞նչ արեց Հիսուսը։ Նա պարաններից մի մտրակ պատրաստեց և բոլորին իրենց եզների ու ոչխարների հետ տաճարից դուրս վռնդեց, շուռ տվեց դրամափոխների սեղանները և ցիրուցան արեց մետաղադրամները։ Հիսուսը աղավնի վաճառողներին ասաց. «Հեռացրե՛ք դրանք այստեղից և իմ Հոր տունը առևտրի տուն մի՛ դարձրեք»։

Տաճարում եղող ժողովուրդը զարմացավ, երբ տեսավ, թե ինչ արեց Հիսուսը։ Նրա աշակերտները հիշեցին Մեսիայի մասին այս մարգարեությունը. «Ես նախանձախնդիր կլինեմ Եհովայի տան հանդեպ»։

Ավելի ուշ՝ մ. թ. 33 թ.-ին, Հիսուսը երկրորդ անգամ մաքրեց տաճարը։ Նա թույլ չէր տալիս, որ որևէ մեկը անհարգալից վերաբերմունք դրսևորեր իր Հոր տան նկատմամբ։

«Չեք կարող լինել և՛ Աստծու ծառան, և՛ հարստության» (Ղուկաս 16։13)։

Հարցեր։ Ի՞նչ արեց Հիսուսը, երբ տեսավ, որ մարդիկ տաճարում կենդանիներ են վաճառում։ Ինչո՞ւ Հիսուսը այդպես վարվեց։

Մատթեոս 21։12, 13; Մարկոս 11։15-17; Ղուկաս 19։45, 46; Հովհաննես 2։13-17; Սաղմոս 69։9

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը