Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • my պատմ. 101
  • Հիսուսին մահվան են դատապարտում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսին մահվան են դատապարտում
  • Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նմանատիպ նյութեր
  • Պիղատոսն ու Հերովդեսը Հիսուսին անմեղ են ճանաչում
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Պիղատոսի մոտից տանում են Հերովդեսի մոտ և կրկին ետ բերում
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Հիսուսը մահանում է Գողգոթայում
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Հիսուսին մահվան են դատապարտում և տանում են ցցին գամելու
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Ավելին
Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
my պատմ. 101

Պատմություն 101

Հիսուսին մահվան են դատապարտում

ՏԵ՛Ս... Ի՜նչ սարսափելի տեսարան է։ Հիսուսին մահապատժի են ենթարկել։ Նրան ցցին են գամել՝ ձեռքերն ու ոտքերը մեխելով։ Բայց ինչո՞ւ են Հիսուսի հետ այդպես վարվում։

Պատճառն այն է, որ որոշ անձնավորություններ ատում են նրան։ Գիտե՞ս, թե ովքեր են դրանք. մեկը Բանսարկու Սատանան է՝ չար հրեշտակը։ Նա է, որ կարողացել էր Ադամին ու Եվային անհնազանդության դրդել Եհովայի դեմ։ Եվ հիմա նույն Սատանան պատճառ է հանդիսանում, որ Հիսուսի թշնամիներն այս սոսկալի ոճիրը կատարեն։

Նախքան Հիսուսին ցից հանելը, թշնամիները չարչարեցին և ծաղր ու ծանակի ենթարկեցին նրան։ Հիշո՞ւմ ես, թե ինչպես նրանք եկան Գեթսեմանի պարտեզ ու ձերբակալեցին Հիսուսին։ Իսկ ովքե՞ր էին այդ թշնամիները։ Այո՛, նրանք կրոնական առաջնորդներն էին։ Ե՛կ տեսնենք, թե ինչ է պատահում հետո։

Երբ կրոնական առաջնորդները ձերբակալում են Հիսուսին, առաքյալները փախչում են։ Վախից նրանք Հիսուսին թշնամիների հետ մենակ են թողնում։ Սակայն Պետրոս և Հովհաննես առաքյալները շատ հեռու չեն գնում։ Նրանք հետևում են դեպքերի ընթացքին, որպեսզի տեսնեն, թե ինչ է լինելու հետո։

Քահանաները Հիսուսին տանում են Աննա անունով մի ծեր մարդու մոտ, որը նախկինում քահանայապետ էր։ Սակայն ամբոխն այստեղ երկար չի մնում։ Նրանք Հիսուսին տանում են այդ ժամանակվա քահանայապետ Կայիափայի մոտ։ Նրա տանը շատ կրոնական առաջնորդներ են հավաքվել։

Այդտեղ՝ Կայիափայի տանը, նրանք Հիսուսին դատում են։ Ապա մարդիկ են բերվում նրա մասին սուտ վկայություն տալու համար։ Կրոնական առաջնորդները միաձայն պնդում են. «Հիսուսին պետք է սպանե՛լ»։ Հետո թքում են նրա երեսին և բռունցքներով հարվածում։

Այդ ամբողջ ժամանակ Պետրոսը բակում է գտնվում։ Ցուրտ գիշեր է, և մարդիկ կրակ են վառել։ Մինչ նրանք կրակի շուրջ կանգնած տաքանում են, մի կին, որը աղախին էր, նայում է Պետրոսին ու ասում.

— Ա՛յս մարդն էլ էր Հիսուսի հետ։

— Ո՛չ, ես նրա հետ չեմ եղել,— պատասխանում է Պետրոսը։

Երեք անգամ մարդիկ պնդում են, որ Պետրոսն էլ էր Հիսուսի հետ, բայց երեք դեպքերում էլ նա ժխտում է։ Եվ երրորդ անգամ Հիսուսը շրջվում է ու նայում նրան։ Պետրոսը շատ է զղջում իր սուտ խոսելու համար, ուստի մի կողմ է հեռանում ու սկսում լաց լինել։

Ուրբաթ առավոտյան՝ արևածագին, քահանաները Հիսուսին տանում են իրենց մեծ հավաքատեղին՝ Սինեդրիոն։ Այստեղ նրանք խորհրդակցում են, թե ինչպես վարվեն նրա հետ։ Հետո Հիսուսին տանում են Պոնտացի Պիղատոսի՝ Հրեական մարզի կառավարչի մոտ։

— Այս մարդը չարագործ է,— ասում են քահանաները Պիղատոսին։— Նրան սպանել է պետք։

Հիսուսին մի քանի հարց տալուց հետո Պիղատոսն ասում է. «Ես ոչ մի հանցանք չեմ գտնում այս մարդու մեջ»։ Եվ նա Հիսուսին ուղարկում է Գալիլեայի կառավարիչ Հերովդես Անտիպասի մոտ։ Չնայած վերջինս Գալիլեայի կառավարիչն է, բայց այդ ժամանակ գտնվում է Երուսաղեմում։ Նա ևս ոչ մի հանցանք չի գտնում Հիսուսի մեջ և վերջինիս դարձյալ ուղարկում է Պիղատոսի մոտ։

Պիղատոսն ուզում է ազատ արձակել Հիսուսին, սակայն նրա թշնամիները պահանջում են, որ նրա փոխարեն ազատ արձակվի մեկ ուրիշ բանտարկյալ։ Այդ բանտարկյալը ավազակ Բարաբբան է։ Կեսօրին մոտ էր արդեն, երբ Պիղատոսը Հիսուսին դուրս է բերում ժողովրդի առջև. «Ահա՛ ձեր թագավորը»։ Քահանայապետներն աղաղակում են. «Տարե՛ք նրան։ Սպանե՛ք, սպանե՛ք նրան»։ Պիղատոսին ոչինչ չի մնում անելու, եթե ոչ ազատ արձակել Բարաբբային. իսկ Հիսուսին տանում են սպանելու։

Ուրբաթ օրը՝ կեսօրից անմիջապես հետո, Հիսուսին գամում են ցցին։ Թեպետ նկարում չի երևում, բայց Հիսուսի երկու կողմերում ցցերի վրա մահվան են դատապարտում նաև երկու հանցագործների։ Հիսուսի մահանալուց քիչ առաջ նրանցից մեկն ասում է. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո թագավորությամբ»։ Իսկ Հիսուսը պատասխանում է. «Խոստանում եմ, որ դու ինձ հետ Դրախտում կլինես»։

Ի՜նչ հրաշալի խոստում... Գիտե՞ս, թե Հիսուսն ինչ դրախտի մասին է խոսում։ Հիշո՞ւմ ես. Աստված սկզբում դրախտը որտե՞ղ ստեղծեց։ Ճի՛շտ է, երկրի վրա։ Եվ երբ Հիսուսը երկնքից կառավարի որպես Թագավոր, նա այդ մարդուն հարություն կտա նոր դրախտային երկրում կյանքը վայելելու համար։ Ի՞նչ ես կարծում, պետք չէ՞ ուրախանալ։

Մատթէոս 26։57–75; 27։1–50; Ղուկաս 22։54–71; 23։1–49; Յովհաննէս 18։12–40; 19։1–30։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը