Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 90 էջ 210
  • Հիսուսը մահանում է Գողգոթայում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսը մահանում է Գողգոթայում
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Պիղատոսն ու Հերովդեսը Հիսուսին անմեղ են ճանաչում
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Պիղատոսի մոտից տանում են Հերովդեսի մոտ և կրկին ետ բերում
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Ո՞վ էր Պոնտացի Պիղատոսը
    2005 Դիտարան
  • Հիսուսին մահվան են դատապարտում և տանում են ցցին գամելու
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 90 էջ 210
Հիսուսը սյան վրա է, մի հարյուրապետ և Հիսուսի աշակերտներից ոմանք, այդ թվում՝ Մարիամն ու Հովհաննեսը կանգնած են փոքր-ինչ հեռու

ԴԱՍ 90

Հիսուսը մահանում է Գողգոթայում

Ավագ քահանաները Հիսուսին տարան կառավարչի պալատ։ Պիղատոսը հարցրեց նրանց. «Ի՞նչ մեղադրանք եք ներկայացնում այս մարդու դեմ»։ Նրանք ասացին. «Նա ասում է, թե թագավոր է»։ Պիղատոսը Հիսուսին հարցրեց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսը պատասխանեց. «Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ»։

Հետո Պիղատոսը Հիսուսին ուղարկեց Գալիլեայի կառավարիչ Հերովդեսի մոտ, որ վերջինս տեսնի, թե արդյոք նա որևէ բանում մեղավո՞ր է։ Հերովդեսը տեսավ, որ Հիսուսը ոչ մի հանցանք չունի, և նրան հետ ուղարկեց Պիղատոսի մոտ։ Այդ ժամանակ Պիղատոսը ժողովրդին ասաց. «Ո՛չ ես, ո՛չ Հերովդեսը այս մարդուն որևէ բանում մեղավոր չենք համարում։ Ես ազատ կարձակեմ նրան»։ Բայց ողջ բազմությունը աղաղակեց. «Սպանի՛ր նրան։ Սպանի՛ր նրան»։ Զինվորները մտրակներով ծեծեցին Հիսուսին, թքեցին նրա վրա ու խփեցին նրան։ Հետո փշերից մի պսակ հյուսեցին, դրեցին նրա գլխին և ծաղրելով ասացին. «Ողջո՜ւյն, ո՛վ հրեաների Թագավոր»։ Պիղատոսը նորից ամբոխին ասաց. «Չեմ կարծում, որ այս մարդը ինչ-որ վատ բան է արել»։ Բայց ժողովուրդը բղավեց. «Սյա՛նը գամիր նրան»։ Ի վերջո Պիղատոսը Հիսուսին հանձնեց նրանց ձեռքը, որ սյանը գամեն։

Հիսուսին տարան Գողգոթա կոչված վայրը, նրան գամեցին սյանը և այն ուղիղ կանգնեցրին։ Հիսուսը աղոթեց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չեն հասկանում, թե ինչ են անում»։ Մարդիկ ծաղրում էին Հիսուսին և ասում. «Եթե Աստծու Որդի ես, ցա՛ծ իջիր տանջանքի սյունից։ Փրկիր ինքդ քեզ»։

Նրա կողքին սյանը գամված հանցագործներից մեկը ասաց. «Հիսո՛ւս, հիշի՛ր ինձ, երբ մտնես քո թագավորություն»։ Հիսուսը խոստացավ նրան. «Դու ինձ հետ Դրախտում կլինես»։ Կեսօրին խավար իջավ ամբողջ երկրի վրա, որը տևեց երեք ժամ։ Աշակերտներից ոմանք, այդ թվում՝ Հիսուսի մայր Մարիամը, կանգնած էին տանջանքի սյան մոտ։ Հիսուսը Հովհաննեսին ասաց, որ հոգ տանի Մարիամին, ինչպես իր մորը։

Ի վերջո Հիսուսն ասաց՝ կատարվե՛ց, և գլուխը խոնարհելով՝ տվեց իր վերջին շունչը։ Այդ պահին ուժգին երկրաշարժ եղավ։ Տաճարում Սրբության և Սրբությունների Սրբության միջև եղող ծանր վարագույրը վերից վար պատռվեց՝ բաժանվելով երկու մասի։ Այդ ժամանակ մի հարյուրապետ ասաց. «Իսկապես որ, այս մարդը Աստծու Որդի էր»։

«Աստված ինչքան խոստումներ որ տվել էր, նրա միջոցով «այո» դարձան» (2 Կորնթացիներ 1։20)։

Հարցեր։ Պիղատոսն ինչո՞ւ թույլ տվեց, որ Հիսուսին սպանեն։ Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ ուրիշների մասին ավելի շատ է մտածում, քան իր մասին։

Մատթեոս 27։11-14, 22-31, 38-56; Մարկոս 15։2-5, 12-18, 25, 29-33, 37-39; Ղուկաս 23։1-25, 32-49; Հովհաննես 18։28-19։30

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը