Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • dg մաս 7 էջ 14–17
  • Ըմբոստությունը ինչի՞ հանգեցրեց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ըմբոստությունը ինչի՞ հանգեցրեց
  • Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Իրավիճակն այսօր
  • Ինչ ցույց տվեց ժամանակը
  • Աստծո հեռատեսությունը
  • Աստծո հանդուրժանքը մոտենում է ավարտին
    2001 Դիտարան
  • Ինչո՞ւ այսքան շատ տառապանք ու անարդարություն կա
    Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս գտնել այն
  • Տառապանքի վերջը մո՛տ է
    Տառապանքի վերջը մո՛տ է
  • Ինչո՞ւ է Աստված թույլատրել տառապանքը
    Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին
Ավելին
Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին
dg մաս 7 էջ 14–17

Մաս 7

Ըմբոստությունը ինչի՞ հանգեցրեց

1-3. Ժամանակն ինչպե՞ս ցույց տվեց, որ Եհովան իրավացի էր։

ԻՇԽԵԼՈՒ իրավունքին վերաբերող հարցի հետ կապված՝ ինչի՞ հանգեցրեց դարեր շարունակ Աստծուց անկախ իրականացվող մարդկային կառավարումը։ Արդյոք մարդը ապացուցե՞ց, որ Աստծուց ավելի լավ ղեկավար է։ Եթե հաշվի առնենք այն դաժանությունները, որ մարդ կատարել է իր նմանների նկատմամբ, ապա վստահությամբ կարող ենք ասել՝ ո՛չ։

2 Մեր նախածնողների կողմից Աստծո իշխանության մերժումը դժբախտություն ու տառապանք բերեց ոչ միայն իրենց, այլև նրանցից սերած ողջ մարդկությանը։ Այդ բանում նրանք ոչ ոքի չէին կարող մեղադրել, բացի իրենցից։ Ահա թե ինչ է ասվում Աստծո Խոսքում. «Ապականուեցան նորա դէմ. նորա որդիքը չեն. իրանցն է արատը» (Բ Օրինաց 32։5)։

3 Պատմությունը ցույց տվեց, որ Աստված չէր սխալվում՝ նախազգուշացնելով այն մասին, որ եթե Ադամն ու Եվան խախտեն նրա պահանջները, ի վերջո կծերանան ու կմահանան (Ծննդոց 2։17; 3։19)։ Այդպես էլ եղավ։

4. Ինչո՞ւ ենք բոլորս ի ծնե անկատար և ենթակա հիվանդության ու մահվան։

4 Իսկ թե ինչ պատահեց նրանց ժառանգներին, նկարագրված է Հռովմայեցիս 5։12–ում։ Ահա թե ինչ է ասվում այնտեղ. «Ինչպէս մէկ մարդի ձեռովը [Ադամով, որ մարդկային ցեղի նախահայրն էր] մեղքը մտաւ աշխարհքը, եւ այն մեղքովն էլ մահը. եւ այսպէս մահն ամեն մարդկանց վերայ տարածուեցաւ»։ Այսպիսով՝ ըմբոստանալով Աստծո իշխանության դեմ՝ մեր նախածնողները դարձան թերի ու մեղավոր մարդիկ։ Իրենց ժառանգներին նրանք միայն անկատարություն կարող էին փոխանցել։ Ահա թե ինչու ենք բոլորս ի ծնե թերի՝ հիվանդության և մահվան ենթակա։

5, 6. Ի՞նչ է ցույց տվել պատմությունը իսկական խաղաղություն հաստատելու և բարեկեցության հասնելու՝ մարդկանց ջանքերի վերաբերյալ։

5 Անցել են դարեր։ Միմյանց փոխարինել են կայսրություններ։ Փորձվել են կառավարման բոլոր հնարավոր ձևերը։ Սակայն մարդկությանը նորից ու նորից ահավոր բաներ են պատահում։ Կարելի էր ենթադրել, որ վեց հազար տարվա ընթացքում մարդիկ կկարողանային երկրի վրա խաղաղություն և արդարություն հաստատել ու հասնել բարեկեցության, և որ նրանք այդ ընթացքում կհասկանային բարության, կարեկցանքի և համագործակցության ոգու դրսևորման արժեքը։

6 Ցավոք, իրականում ճիշտ հակառակն է։ Երբևէ հաստատված և ոչ մի մարդկային կառավարություն չի կարողացել իսկական խաղաղություն հաստատել և բոլորի համար բարեկեցիկ պայմաններ ստեղծել։ Միայն 20–րդ դարում ջարդերի ու պատերազմների հետևանքով միլիոնավոր մարդիկ են զոհվել։ Իսկ մեր օրերում անթիվ–​անհամար մարդիկ տանջանքների են ենթարկվում, սպանվում կամ բանտարկվում անհանդուրժողականության և քաղաքական տարաձայնությունների պատճառով։

Իրավիճակն այսօր

7. Ի՞նչ վիճակում է այսօր մարդկությունը։

7 Իսկ ի՞նչ վիճակում է մարդկությունն այսօր։ Հանցագործությունը, բռնությունը, թմրամոլությունը համաճարակային բնույթ են կրում։ Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները լայն տարածում են գտնում։ Սարսափելի ՁԻԱՀ հիվանդությամբ տառապում են միլիոնավոր մարդիկ։ Մատների վրա կարելի է հաշվել այն անհատներին, ովքեր անսահման հարստությունների տեր են, մինչդեռ տասնյակ միլիոնավորներ ամեն տարի մահանում են սովից ու հիվանդություններից։ Մարդիկ աղտոտում են երկրագունդը և անխնա կերպով վատնում նրա բնական ռեսուրսները։ Ընտանիքն ու բարոյական արժեքները ամենուրեք անկում են ապրում։ Այսօրվա կյանքը ապացույցն է այն բանի, թե որքան վնասակար է ‘այս աշխարհի աստծո’՝ Սատանայի իշխանությունը։ Նրա կողմից ղեկավարվող աշխարհում անտարբերություն, դաժանություն և այլասերություն է տիրում (Բ Կորնթացիս 4։4)։

8. Ինչո՞ւ իսկական առաջադիմություն չես անվանի այն, ինչին հասել են մարդիկ։

8 Աստված բավականաչափ ժամանակ տրամադրեց, որպեսզի մարդիկ կարողանային զգալի հաջողությունների հասնել գիտության բնագավառում, ինչպես նաև նյութապես ապահովեին իրենց։ Բայց մի՞թե կարելի է առաջադիմություն անվանել այն, որ նետ ու աղեղին փոխարինելու են եկել գնդացիրը, հրասայլը, ռեակտիվ ինքնաթիռն ու միջուկային զենքը։ Մի՞թե առաջադիմություն է այն, որ տիեզերք թռչող մարդիկ չեն կարողանում այստեղ՝ երկրի վրա, խաղաղ ապրել։ Մի՞թե առաջադիմություն է այն, որ գիշերը, իսկ երբեմն էլ ցերեկը մարդիկ վախենում են փողոց դուրս գալ։

Ինչ ցույց տվեց ժամանակը

9, 10. ա) Ի՞նչ ցույց տվեց դարերի փորձը։ բ) Ինչո՞ւ Աստված ետ չվերցրեց ազատ կամքը։

9 Դարերի փորձը ցույց տվեց, որ մարդիկ Աստծուց անկախ չեն կարող հաջողությամբ ղեկավարել իրենց։ Դա նույնքան անհնար է, որքան առանց ուտելու, խմելու և շնչելու ապրելը։ Ակնհայտ է ուրեմն, որ ճիշտ ինչպես կարիք ունենք սննդի, ջրի և օդի, այնպես էլ՝ Արարչի առաջնորդությանը ենթարկվելու։

10 Թույլատրելով չարությունը՝ Աստված մեկընդմիշտ ցույց տվեց, թե ինչ տխուր հետևանքներ կարող է ունենալ ազատ կամքի չարաշահումը։ Ազատ կամքն այնքան թանկարժեք պարգև է, որ փոխանակ մարդկանցից այն ետ վերցնելու՝ Աստված թույլ տվեց, որ նրանք տեսնեն, թե ինչ է նշանակում այն չարաշահելը։ Ուստի ճիշտ են աստվածաշնչյան հետևյալ խոսքերը. «Մարդն ի վիճակի չէ, տնօրինելու իր ճանապարհի հաջողությունը»։ Ճշմարտացի է նաև այն հայտարարությունը, որ «մարդ մարդի վրայ իշխում է իր վնասի համար» (Երեմիա 10։23, ԷԹ; Ժողովող 8։9)։

11. Մարդկային իշխանության որևէ ձև կարողացե՞լ է վերացնել տառապանքը։

11 Այն հանգամանքը, որ Աստված թույլ տվեց մարդկանց վեց հազար տարի ղեկավարել, համոզիչ կերպով փաստեց, որ մարդն ի վիճակի չէ վերջ դնել տառապանքին։ Դա նրան երբեք չի հաջողվել։ Վերցնենք Իսրայելի Սողոմոն թագավորին։ Իր ողջ իմաստությամբ, հարստությամբ ու հզորությամբ հանդերձ՝ նա, այնուամենայնիվ, չկարողացավ վերջ դնել տառապանքին, որ հետևանքն է մարդու իշխանության (Ժողովող 4։1–3)։ Նույնը և այսօր. աշխարհի առաջատար ղեկավարները, ձեռքի տակ տեխնիկական վերջին միջոցներն ունենալով անգամ, չեն կարողանում վերացնել տառապանքը։ Ավելին՝ պատմությունը ցույց է տալիս, որ Աստծուց անկախ մարդկային իշխանությունը միայն ավելացրել է տառապանքը և ոչ թե վերացրել այն։

Աստծո հեռատեսությունը

12-14. Աստծո կողմից տառապանքի թույլատրումը ի՞նչ տևական օգուտներ կբերի։

12 Թեև Աստծո կողմից տառապանքի թույլատրումը ցավագին հետևանքներ ունեցավ մեզ համար, բայց այդպես վարվելով՝ նա հեռատեսություն ցուցաբերեց։ Նա գիտեր, որ դա ի վերջո օգուտներ կբերի իր կողմից ստեղծված էակներին, այն էլ ոչ թե մի քանի հարյուր կամ հազար տարիների, այլ միլիոնավոր տարիների՝ հավիտենակա՛ն։

13 Եթե հետագայում որևիցե մեկը փորձի չարաշահել ազատ կամքը և կասկածի ենթարկի Աստծո իրավացի լինելը, կարիք չի լինի ժամանակ տալ նրան՝ իր տեսակետներն ապացուցելու։ Հազարավոր տարիներ խռովություն թույլատրելով՝ Աստված օրինական հիմք ստեղծեց՝ ողջ հավիտենականության ընթացքում և ողջ տիեզերքի համար կիրառելի։

14 Մինչև օրս Եհովայի կողմից չարության և տառապանքի թույլատրումը բավական հիմք է տալիս եզրակացնելու, որ եթե մի բան ներդաշնակ չէ նրա կամքին, ապա հաջողություն չի կարող ունենալ։ Պարզ է դառնում, որ Աստծուց անկախ և ոչ մի ծրագիր՝ լինի դա մարդու թե ոգեղեն արարածի կողմից ստեղծված, տևական օգուտներ չի կարող բերել։ Ուստի՝ Աստված միանգամայն արդարացիորեն կվարվի՝ ցանկացած ըմբոստի անմիջապես ոչնչացնելով։ Նա «բոլոր ամբարիշտներին կ’կորցնէ» (Սաղմոս 145։20; Հռովմայեցիս 3։4)։

[նկար 15–րդ էջի վրա]

Աստծուց անկախանալու ընտրություն կատարելով՝ մեր նախածնողները ի վերջո ծերացան ու մահացան

[նկար 16–րդ էջի վրա]

Աստծուց անկախ մարդկային իշխանությունը աղետալի հետևանքներ ունեցավ

[թույլտվությամբ]

U.S. Coast Guard photo

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը