Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • pr մաս 5 էջ 20–22
  • Կյանքը վեհ նպատակ ունի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կյանքը վեհ նպատակ ունի
  • Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս գտնել այն
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ Աստված ստեղծեց մարդկանց
  • Աստծու նպատակը չի փոխվել
  • Աստված ի՞նչ նպատակ ունի երկրի առնչությամբ
    Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
  • Որտե՞ղ է Դրախտը, որի մասին գրված է Աստվածաշնչում
    2010 Դիտարան
  • Դրախտային նոր աշխարհը շատ մոտ է
    2021 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ
    Բարի լուր Աստծուց
Ավելին
Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս գտնել այն
pr մաս 5 էջ 20–22

Մաս 5

Կյանքը վեհ նպատակ ունի

1, 2. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Աստված հոգ է տանում մեր մասին, և որտե՞ղ պետք է փնտրենք կարևոր հարցերի պատասխանները։

1 Հիանալիորեն ստեղծված երկրագունդը և կենդանի օրգանիզմները վկայում են, որ այդ ամենի Արարիչը իսկապես հոգատար և սիրառատ Աստված է։ Նրա Խոսքը՝ Աստվածաշունչը, նույնպես ցույց է տալիս, որ նա իսկապես հոգատար է։ Այն սպառիչ պատասխաններ է տալիս հետևյալ կարևոր հարցերին. ինչո՞ւ ենք ապրում, և ի՞նչ ապագա է մեզ սպասում։

2 Այդ հարցերի պատասխանները պետք է փնտրենք Աստվածաշնչում։ Այնտեղ կարդում ենք. «Եթե փնտրեք նրան, նա թույլ կտա, որ գտնեք իրեն, բայց եթե թողնեք նրան, նա էլ ձեզ կթողնի» (2 Տարեգրություն 15։2)։ Իսկ ի՞նչ ենք իմանում մեր առնչությամբ Աստծու նպատակի մասին՝ քննելով Աստծու Խոսքը։

Ինչո՞ւ Աստված ստեղծեց մարդկանց

3. Ինչո՞ւ Աստված ստեղծեց երկրագունդը։

3 Աստվածաշնչից տեղեկանում ենք, որ Աստված երկրագունդը ստեղծել է մարդկանց համար։ Եսայիա 45։18-ում ասվում է, որ Աստված երկիրը «զուր տեղը չարարեց, այլ բնակվելու համար ստեղծեց այն»։ Բացի այդ, նա երկրի վրա ստեղծել է ամեն բան, որ մարդիկ ոչ թե պարզապես ապրեն, այլ լիարժեքորեն վայելեն կյանքը («Ծննդոց», գլուխ 1 և 2)։

4. Ի՞նչ նպատակով Աստված ստեղծեց առաջին մարդկային զույգին։

4 Իր Խոսքում Աստված հայտնում է, որ ստեղծել է առաջին մարդկանց՝ Ադամին և Եվային, նաև տեղեկացնում է, թե ինչ նպատակով է ստեղծել նրանց։ Նա ասում է. «Եկ մեր պատկերով և մեր նմանությամբ մարդ ստեղծենք, և թող նա իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ընտանի կենդանիների, ամբողջ երկրի ու երկրի մյուս բոլոր կենդանիների վրա» (Ծննդոց 1։26)։ Ինչպես տեսնում ենք, մարդիկ պետք է իշխեին «ամբողջ երկրի» և բոլոր կենդանիների վրա։

5. Որտե՞ղ բնակեցվեցին առաջին մարդիկ։

5 Աստված մի ընդարձակ պարտեզ ստեղծեց Եդեմ կոչվող վայրում, որը գտնվում էր Միջին Արևելքում։ Այնուհետև «վերցրեց մարդուն ու նրան բնակեցրեց Եդեմի պարտեզում, որպեսզի նա մշակի այն ու հոգ տանի նրան»։ Դա մի դրախտ էր, որտեղ կար ուտելու համար անհրաժեշտ ամեն բան։ Այնտեղ կար «ամեն ծառ՝ աչքերի համար ցանկալի ու լավ պտուղներ ունեցող», ինչպես նաև այլ բույսեր և զանազան կենդանիներ (Ծննդոց 2։7–9, 15)։

6. Ի՞նչ ֆիզիկական և մտային կարողություններով են ստեղծված մարդիկ։

6 Առաջին տղամարդն ու կինը ստեղծված էին կատարյալ մարմնով, ուստի չէին հիվանդանալու, ծերանալու և մահանալու։ Նրանք նաև օժտված էին տարբեր հատկություններով և ունեին ազատ կամք։ Ծննդոց 1։27-ում նշվում է, թե ինչպես էին նրանք ստեղծվել. «Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան. տղամարդ և կին ստեղծեց նրանց»։ Քանի որ մենք ստեղծված ենք Աստծու պատկերով, ոչ միայն ֆիզիկական ու մտային կարողություններ ունենք, այլև բարոյական արժեքներ և հոգևոր կարիքներ, որոնք բավարարելու դեպքում միայն կարող ենք իսկապես երջանիկ լինել։ Անկասկած, Աստված հոգ էր տանելու այդ կարիքների մասին, ինչպես որ մարդկանց տվել էր սնունդ, ջուր և օդ։ Ինչպես ասաց Հիսուսը, «մարդ պետք է ոչ միայն հացով ապրի, այլև Եհովայի բերանից դուրս եկող ամեն խոսքով» (Մատթեոս 4։4)։

7. Ի՞նչ հանձնարարություն ստացավ առաջին մարդկային զույգը։

7 Բացի այդ, Աստված Եդեմում առաջին զույգին մի հրաշալի հանձնարարություն տվեց. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը» (Ծննդոց 1։28)։ Ուստի նրանք կարող էին բազմանալ ու կատարյալ երեխաներ ունենալ։ Իսկ երբ երկրագնդի բնակչությունը աստիճանաբար շատանար, նրանք կընդարձակեին Եդեմի պարտեզի սահմանները։ Ի վերջո ամբողջ երկիրը կվերածվեր դրախտի, որտեղ կբնակվեին կատարյալ, երջանիկ մարդիկ, որոնք կապրեին հավիտյան։ Աստվածաշունչը հայտնում է, որ այս ամենը ստեղծելուց հետո «Աստված նայեց իր ստեղծած բոլոր բաներին ու տեսավ, որ այդ ամենը շատ լավ է» (Ծննդոց 1։31; տե՛ս նաև Սաղմոս 118։17)։

8. Մարդիկ ինչպե՞ս պետք է օգտագործեին երկիրը։

8 Ակնհայտ է, որ մարդիկ իրենց տնօրինությանը հանձնված երկիրը պետք է այնպես օգտագործեին, որ այն օգուտներ բերեր իրենց։ Սակայն դա պետք է անեին խելամիտ կերպով։ Նրանք պետք է հոգ տանեին երկրի մասին և ոչ թե ապականեին այն։ Երկրի ապականումը, որ տեսնում ենք այսօր, դեմ է Աստծու կամքին, և դրան նպաստողները գործում են երկրի վրա կյանքի գոյության նպատակին հակառակ։ Նրանք հաշիվ կտան իրենց արարքների համար, քանի որ Աստվածաշունչն ասում է, որ Աստված «կործանելու է նրանց, ովքեր կործանում են երկիրը» (Հայտնություն 11։18)։

Աստծու նպատակը չի փոխվել

9. Ինչո՞ւ ենք վստահ, որ Աստծու նպատակը կիրականանա։

9 Այսպիսով՝ հենց սկզբից Աստծու նպատակն է եղել, որ մարդկային կատարյալ ընտանիքը հավիտյան բնակվի դրախտային երկրի վրա։ Այդ նպատակը չի փոխվել։ Այն, անկասկած, կիրականանա։ Աստվածաշունչն ասում է. «Զորքերի Տեր Եհովան երդվել է. «Ինչ որ մտադրել եմ, կկատարվի, և ինչ որ որոշել եմ, կիրականանա»»։ Եհովան նաև խոստանում է. «Ես ասել եմ ու կկատարեմ, մտադրվել եմ ու կանեմ» (Եսայիա 14։24; 46։11)։

10, 11. Ի՞նչ ասացին Հիսուսը, Պետրոսը և սաղմոսերգու Դավիթը դրախտի մասին։

10 Հիսուս Քրիստոսը երկրի վրա դրախտը վերահաստատելու Աստծու նպատակն ի նկատի ուներ, երբ մի մարդու, որն ուզում էր ապագայում ապրելու հույս ունենալ, ասաց. «Դու ինձ հետ Դրախտում կլինես» (Ղուկաս 23։43)։ Պետրոս առաքյալը նույնպես խոսեց նոր աշխարհի մասին՝ ասելով. «Նրա [Աստծու] խոստման համաձայն՝ մենք նոր երկնքի [երկնքից իշխող նոր կառավարություն] ու նոր երկրի [երկրի վրա ապրող նոր հասարակություն] ենք սպասում, և նրանցում արդարություն է բնակվելու» (2 Պետրոս 3։13)։

11 Սաղմոսերգու Դավիթն էլ գրեց ապագա նոր աշխարհի, ինչպես նաև այն մասին, թե որքան ժամանակ է այն գոյություն ունենալու։ Նա կանխագուշակեց. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29)։ Իսկ Հիսուսն ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր հեզ են, որովհետև նրանք կժառանգեն երկիրը» (Մատթեոս 5։5)։

12, 13. Ո՞րն է մարդկության առնչությամբ Աստծու նպատակը։

12 Ի՜նչ հիանալի հեռանկար է՝ հավիտյան ապրել դրախտային երկրի վրա, որտեղ չեն լինի չարություն, հանցագործություն, հիվանդություն, վիշտ ու ցավ։ Աստծու մարգարեական Խոսքի՝ Աստվածաշնչի վերջին գրքում ամփոփ կերպով նկարագրվում է այդ վեհ նպատակը. «[Աստված] կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան»։ Աստվածաշնչում նաև նշվում է. «Նա, որ նստած էր գահին, ասաց. «Ահա ամեն բան նոր եմ անում»։ Նաև ասաց. «Գրի՛ր, որովհետև այս խոսքերը հավատարիմ են ու ճշմարիտ»» (Հայտնություն 21։4, 5)։

13 Այո՛, Աստված վեհ նպատակ ունի։ Նա հաստատելու է արդար նոր աշխարհ՝ հավիտենական մի դրախտ։ Դա խոստացել է նա, ով կարո՛ղ է և կկատարի՛ իր խոստացածը, քանի որ նրա «խոսքերը հավատարիմ են ու ճշմարիտ»։

[նկար 21-րդ էջի վրա]

Աստծու նպատակն էր, որ մարդիկ հավիտյան ապրեին դրախտային երկրի վրա. այդ նպատակը չի փոխվել

[նկար 22-րդ էջի վրա]

Տանտերը կարող է հաշիվ պահանջել իր տունն ավերող վարձակալներից

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը