Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 71 էջ 168–էջ 169 պարբ. 1
  • Եհովան պաշտպանում է Հիսուսին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան պաշտպանում է Հիսուսին
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Մարդկանց առաջնորդող աստղը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Փախուստ բռնակալից
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Փախուստ չար կառավարչից
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հիսուսը և աստղագուշակները
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 71 էջ 168–էջ 169 պարբ. 1
Մարիամն ու փոքրիկ Հիսուսը, ավանակի վրա նստած, գնում են, իսկ Հովսեփը քայլում է նրանց կողքով

ԴԱՍ 71

Եհովան պաշտպանում է Հիսուսին

Իսրայելից դեպի արևելք գտնվող մի երկրում ապրում էին մարդիկ, որոնք հավատում էին, որ աստղերը կարող են առաջնորդել իրենց։ Մի գիշեր որոշ մարդիկ վառ աստղի նման մի բան տեսան, որը շարժվում էր երկնքում, ու հետևեցին դրան։ «Աստղը» նրանց առաջնորդեց դեպի Երուսաղեմ։ Այնտեղ նրանք սկսեցին մարդկանց հարցնել. «Որտե՞ղ է այն երեխան, որը լինելու է հրեաների թագավորը։ Մենք եկել ենք, որ խոնարհվենք նրա առաջ»։

Երբ Երուսաղեմում Հերովդես թագավորը լսեց նոր թագավորի մասին, շատ անհանգստացավ։ Նա ավագ քահանաներին հարցրեց. «Որտե՞ղ պիտի ծնվեր այդ թագավորը»։ Նրանք պատասխանեցին. «Մարգարեներն ասել են, որ նա պիտի ծնվեր Բեթլեհեմում»։ Այդ ժամանակ Հերովդեսը կանչեց Արևելքից եկած մարդկանց ու ասաց. «Գնացեք Բեթլեհեմ և գտեք այդ երեխային։ Հետո վերադարձեք ու հայտնեք ինձ, թե որտեղ է նա։ Ես էլ եմ ուզում խոնարհվել նրա առաջ»։ Բայց թագավորը սուտ էր խոսում։

«Աստղը» կրկին սկսեց առաջ շարժվել։ Արևելքից եկած մարդիկ հետևեցին դրան ու եկան Բեթլեհեմ։ «Աստղը» կանգ առավ մի տան վրա, ու նրանք մտան այդ տուն։ Երբ ներս մտան, տեսան Հիսուսին իր մոր՝ Մարիամի հետ։ Նրանք խոնարհվեցին նրա առաջ, ապա նվերներ տվեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։ Սակայն արդյո՞ք Եհովան էր ուղարկել այդ մարդկանց, որ գտնեն Հիսուսին։ Ո՛չ։

Այդ գիշեր Եհովան երազում Հովսեփին ասաց. «Հերովդեսը ուզում է սպանել Հիսուսին։ Վերցրու կնոջդ ու որդուդ և փախիր Եգիպտոս։ Մնա այնտեղ, մինչև որ քեզ ասեմ, որ արդեն կարող ես վերադառնալ»։ Հովսեփն իր ընտանիքով անմիջապես գնաց Եգիպտոս։

Եհովան Արևելքից եկած մարդկանց ասաց, որ չվերադառնան Հերովդեսի մոտ։ Երբ Հերովդեսը հասկացավ, որ նրանք չեն վերադառնալու, շատ զայրացավ։ Քանի որ նա չէր կարող գտնել Հիսուսին, հրամայեց, որ Բեթլեհեմում ապրող Հիսուսի տարիքի բոլոր տղա երեխաներին սպանեն։ Բայց Հիսուսը հեռու, անվտանգ վայրում էր՝ Եգիպտոսում։

Անցավ որոշ ժամանակ, և Հերովդեսը մահացավ։ Եհովան Հովսեփին ասաց. «Այլևս վտանգ չկա, կարող ես վերադառնալ»։ Այսպիսով՝ Հովսեփը, Մարիամն ու Հիսուսը վերադարձան Իսրայել ու բնակվեցին Նազարեթ քաղաքում։

«Իմ բերանից դուրս եկած խոսքը.... անպայման կիրագործի այն, ինչ նպատակադրել եմ» (Եսայիա 55։11)։

Հարցեր։ Ինչո՞ւ էր Հիսուսին վտանգ սպառնում։ Եհովան ինչպե՞ս պաշտպանեց նրան։

Մատթեոս 2։1-23; Միքիա 5։2

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը