5-րդ բաժնի ներածություն
Կարմիր ծովն անցնելուց երկու ամիս անց իսրայելացիները հասան Սինա լեռան մոտ։ Այնտեղ Եհովան ուխտ կապեց Իսրայելի հետ, որ նա լինի իր հատուկ ազգը։ Աստված պաշտպանեց իսրայելացիներին ու տվեց այն ամենը, ինչի կարիքն ունեին՝ մանանա՝ ուտելու համար, հագուստ, որը չէր մաշվում, և բնակության համար ապահով վայր։ Եթե ծնող ես, օգնիր երեխայիդ հասկանալու, թե ինչու Եհովան իսրայելացիներին տվեց Օրենքն ու խորանը և թե ինչու հաստատեց քահանայությունը։ Ընդգծիր խոսքը պահելու, խոնարհ մնալու և միշտ Եհովային նվիրված լինելու կարևորությունը։