ԵՐԳ 13
Հիսուս՝ կատարյալ օրինակ
Տպագիր թողարկում
1. Աստված, սիրուց մղված,
Մեզ բոլորիս գթաց,
Եվ մեզ համար նա զոհեց իր Որդուն թանկ։
Հիսուսն աշխարհ եկավ,
Կրեց տանջանք ու ցավ,
Պատվեց իր Հորը, թողեց օրինակ։
2. Սուրբ Խոսքն Աստծու Որդուն
Դարձնում էր իմաստուն,
Հացի նման միշտ նրան պարգևում ուժ։
Քրիստոսն իր ողջ հոգով
Ապրում էր Հոր կամքով
Եվ հաճեցնում էր նրան իր կյանքով։
3. Թող Հիսուսի նման
Սիրենք արդար ճամփան,
Որ մեզանով միշտ ցնծա Հայր Եհովան։
Թող որ ամբողջ սրտով
Վարվենք Աստծու կամքով,
Անշեղ քայլենք միշտ Որդու հետքերով։
(Տես նաև Հովհ. 8։29; Եփես. 5։2; Փիլիպ. 2։5-7)։