Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lmd դաս 11
  • Մատչելի ուսուցում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մատչելի ուսուցում
  • Սիրիր մարդկանց. աշակերտներ պատրաստիր
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս վարվեց Հիսուսը
  • Ի՞նչ ենք սովորում Հիսուսից
  • Ընդօրինակիր Հիսուսին
  • Օգնենք ուսումնասիրողին դառնալ Քրիստոսի աշակերտ
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպե՞ս ուսումնասիրություն անցկացնել «Վայելիր կյանքը հավիտյան» ձեռնարկով
    Սիրիր մարդկանց. աշակերտներ պատրաստիր
  • Ուշադրություն դարձրու քո «սովորեցնելու արվեստին»
    2008 Դիտարան
  • Պատրաստվիր թեմային, որ լավ ուսուցանես
    2009 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
Սիրիր մարդկանց. աշակերտներ պատրաստիր
lmd դաս 11

ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԻՐ

Հիսուսը ջրի մոտ ուսուցանում է մի խումբ մարդկանց։ Նրանց շուրջը դաշտային ծաղիկներ կան, իսկ երկնքում սավառնում են թռչուններ

Մատթ. 6։25-27

ԴԱՍ 11

Մատչելի ուսուցում

Սկզբունք. «Եթե ձեր ասելիքը հասկանալի չլինի, մարդիկ ինչպե՞ս կիմանան, թե ինչ եք ուզում ասել» (1 Կորնթ. 14։9)։

Ինչպե՞ս վարվեց Հիսուսը

Հիսուսը ջրի մոտ ուսուցանում է մի խումբ մարդկանց։ Նրանց շուրջը դաշտային ծաղիկներ կան, իսկ երկնքում սավառնում են թռչուններ

ՏԵՍԱՆՅՈՒԹ։ «Հիսուսը օրինակով ցույց է տալիս, որ մեր Հայրը հոգ է տանում մեր մասին»

1. Դիտիր ՏԵՍԱՆՅՈՒԹԸ կամ կարդա Մատթեոս 6։25-27 և մտածիր հետևյալ հարցերի շուրջ.

  1. ա) Հիսուսն ի՞նչ օրինակ բերեց, որպեսզի բացատրի, որ Եհովան հոգ է տանում մեր մասին։

  2. բ) Թեև Հիսուսը շատ բան գիտեր թռչունների մասին, բայց ո՞ր պարզ մանրուքի վրա կենտրոնացրեց մարդկանց ուշադրությունը։ Ինչո՞ւ էր դա ուսուցանելու արդյունավետ մեթոդ։

Ի՞նչ ենք սովորում Հիսուսից

2. Եթե մատչելի կերպով ուսուցանենք, մարդիկ կմտապահեն մեր սովորեցրածը, և այն կհասնի նրանց սրտին։

Ընդօրինակիր Հիսուսին

3. Չափից շատ մի՛ խոսիր։ Քննարկվող թեմայի վերաբերյալ քո ողջ իմացածը մի՛ պատմիր, այլ անհատի ուշադրությունը կենտրոնացրու ուսումնասիրության ձեռնարկի նյութի վրա։ Ուսումնասիրողին հարց տալուց հետո համբերատարությամբ սպասիր, որ պատասխանի։ Եթե նա չգիտի պատասխանը կամ այնպիսի բան է ասում, որը հակասում է Աստվածաշնչին, լրացուցիչ հարցերի միջոցով օգնիր նրան տրամաբանել տվյալ հարցի շուրջ։ Եթե տեսնում ես, որ նա հասկացել է գլխավոր միտքը, առաջ անցիր։

4. Նոր ճշմարտություններ սովորեցնելիս ուսումնասիրողին օգնիր տեսնել, թե դրանք ինչպես են կապված իր իմացածի հետ։ Օրինակ՝ նախքան հարության մասին դասը քննարկելը գուցե հարմար գտնես ուսումնասիրողի հետ կարճ վերհիշել, թե նա ինչ գիտի մահացածների վիճակի մասին։

5. Օրինակներ բերելիս եղիր զգույշ։ Նախքան որևէ օրինակ օգտագործելը մտածիր հետևյալի մասին.

  1. ա) Արդյո՞ք օրինակը պարզ է։

  2. բ) Ուսումնասիրողը հեշտությա՞մբ կհասկանա այն։

  3. գ) Այդ օրինակը լսելուց հետո նա կըմբռնի՞ գլխավոր միտքը, թե՞ միայն օրինակը կհիշի։

ՏԵՍ ՆԱԵՎ

Մատթ. 11։25; Հովհ. 16։12; 1 Կորնթ. 2։1

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը