Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wcg գլ. 25 էջ 118–էջ 121
  • Նա քաջաբար լսեց իր խղճի ձայնին և ճիշտն արեց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նա քաջաբար լսեց իր խղճի ձայնին և ճիշտն արեց
  • Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խորացրու գիտելիքներդ
  • Մտածիր՝ ինչպես կիրառել
  • Համադրիր ընդհանուր պատկերի հետ
  • Բացահայտիր ավելին
  • Դավիթ և Սավուղ
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Դավիթը թագավոր է հռչակվում
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Ինչո՞ւ Դավիթը ստիպված է փախչել
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նա հիմնովին փոխեց իր մտածելակերպը
    Քաջությամբ քայլիր Աստծու հետ
Ավելին
Քաջությամբ քայլիր Աստծու հետ
wcg գլ. 25 էջ 118–էջ 121

25 ԴԱՎԻԹ

Նա քաջաբար լսեց իր խղճի ձայնին և ճիշտն արեց

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

ԴԱՎԻԹԸ փախստականի կյանքով էր ապրում։ Նա, ով մի ժամանակ Սավուղ թագավորի սիրելի զինակիրն էր, իսկ հետո՝ նրա վստահությունը վայելող զորավար, այժմ ստիպված էր իր կյանքը փրկելու համար տեղից տեղ փախչել։ Աստծու խոստման համաձայն՝ Դավիթը պետք է թագավոր դառնար, մինչդեռ նա իր 600 մարդկանց հետ, անապատում թաքնված, փորձում էր մի կերպ գոյատևել։

Սավուղն այլևս առաջվա լավ թագավորը չէր. նա դարձել էր չար ու նենգ։ Նա Դավթի հանդեպ այն աստիճան էր նախանձով լցվել, որ արդեն ծայրահեղ քայլերի էր գնում և բարկության կատաղի պոռթկումներ ունենում։ Նույնիսկ փորձել էր սպանել Դավթին։ Ու թեև Դավիթը մի անգամ խնայել էր նրա կյանքը, Սավուղը շնորհակալ լինելու փոխարեն շարունակում էր հետապնդել նրան։ Դրա համար էլ Դավիթը դեռ փախուստի մեջ էր ու թաքնվում էր Զիփ քաղաքին հարակից անապատում։ Բայց այդ քաղաքի բնակիչները արդեն երկրորդ անգամ Սավուղին հայտնել էին Դավթի գտնվելու վայրը։ Սավուղն էլ զորքով գնաց նրան բռնելու։

Այդ մասին լսելով՝ Դավիթը մարդիկ ուղարկեց՝ հավաստիանալու, որ իր ստացած տեղեկությունները ճիշտ են։ Սավուղը եկել էր 3 000 զինվորներով, բայց Դավիթը խուճապի չմատնվեց։ Հենց այս ժամանակաշրջանի մասին էին նրա գրած հետևյալ խոսքերը. «Աստված իմ օգնականն է, Եհովան ինձ աջակցողների հետ է» (Սաղ. 54։4; տես նաև խորագիրը)։ Դավիթը որոշեց գիշերով մտնել Սավուղի ճամբար։ Նա իր մարդկանցից երկուսին հարցրեց, թե ով կուզի իր հետ գնալ։ Աբեսսան պատրաստակամություն հայտնեց։

Աբեսսան Դավթի զարմիկն էր, անվախ, բայց երբեմն էլ անողոք մի ռազմիկ։ Սողոսկելով Սավուղի ճամբար՝ Դավիթն ու Աբեսսան տեսան, որ բոլորը խորը քնած են։ Եհովան էր այդ մարդկանց վրա խոր քուն բերել։ Ահա և Սավուղը՝ հանգիստ քնած, առանց հսկողության ու անպաշտպան, նիզակն էլ գլխի մոտ՝ գետնի մեջ խրված։

Դավիթն ու Աբեսսան գիշերը գաղտագողի մտնում են Սավուղի վրանը, մինչ նա խորը քնած է։ Սավուղի նիզակը խրված է գետնի մեջ՝ նրա գլխի մոտ

Ի՞նչ կաներ Դավիթը։ Նա կարող էր հեշտ ու հանգիստ սպանել Սավուղին։ Այդպես կազատվեր նրա հետապնդումներից և վերջապես թագավոր կդառնար։ Աբեսսայի պատկերացմամբ՝ Դավիթը վարանելու ոչ մի պատճառ չուներ։ Ուստի շշուկով ասաց Դավթին. «Աստված այսօր թշնամուդ քո ձեռքն է տվել։ Խնդրում եմ, թույլ տուր՝ նիզակի մեկ հարվածով գետնին գամեմ նրան. երկրորդի կարիքը չի լինի»։

Դավիթը լավ էր հիշում, թե ինչ եղավ մեկ ուրիշ անգամ, երբ ինքը նմանատիպ իրավիճակում էր հայտնվել։ Ենգադի անապատում Սավուղը մտավ այն քարայրը, որտեղ թաքնված էր Դավիթը։ Սավուղը չէր նկատել Դավթին, ուստի վերջինս կարող էր շատ հեշտ վերջ դնել իրեն հալածող այդ մարդու կյանքին։ Բայց այդպես չվարվեց, այլ միայն աննկատ կտրեց նրա վերնահագուստի ծայրը։ Սակայն նույնիսկ դրա համար Դավթի խիղճը տանջեց, և նա շատ վատ զգաց Եհովայի կողմից օծված թագավորին անհարգալից վերաբերվելու համար։

Մյուս կողմից, սակայն, Դավիթը հասկանում էր, որ այդ վճռական պահին շատ դժվար կլիներ կանգնեցնել Աբեսսային, ով իր նման ստիպված էր փախստական կյանքով ապրել։ Դավթի բոլոր մարդիկ էլ անկասկած փափագում էին ազատվել Սավուղի հետապնդումներից։ Բայց Դավիթը չուզեց վրեժ առնել և ուղղեց սպանելու տենչով լցված իր զարմիկի մտածելակերպը՝ հորդորելով նրան համբերել։ Դավիթը վստահեցրեց Աբեսսային, որ «Եհովան ինքը կհարվածի [Սավուղին], կա՛մ օրը կգա, ու նա իր մահով կմեռնի, կա՛մ էլ պատերազմում կսպանվի»։ Ապա վճռականորեն ավելացրեց. «Եհովայի տեսանկյունից անթույլատրելի է, որ ես ձեռք բարձրացնեմ Եհովայի օծյալի վրա»։

Դավթին հորդորում էին սպանել իրեն ատող մարդուն. ի՞նչ կաներ նա

Դավիթը գիտեր, որ Եհովան ճիշտ ժամանակին կհատուցի Սավուղին իր չարագործության համար։ Վերոնշյալ սաղմոսում նա վստահությամբ ասում է, թե Եհովան ինչ կանի. «Թշնամիներիս նյութած չարիքն իրենց գլխին կբերի» (Սաղ. 54։5)։ Այսպիսով՝ Դավիթը վերցրեց Սավուղի նիզակն ու ջրի կուժը և Աբեսսայի հետ գնաց մի բարձր տեղ։ Այնտեղից ձայն տալով՝ նա դիմեց Սավուղի զինվորներին ու կշտամբեց նրանց, որ չեն պահպանել իրենց թագավորին։ Դավիթը նաև դիմեց Սավուղին և ասաց, որ իզուր է ժամանակ վատնում՝ հետապնդելով իրեն, քանի որ ինքը «ընդամենը մի լու» է ու սպառնալիք չէ թագավորի համար։ Սավուղը ամոթահար խոստովանեց. «Ես հիմարություն եմ արել և սարսափելի սխալ եմ գործել»։

Բայց Սավուղն իսկապես փոխե՞ց իր մտադրությունն ու վարվելակերպը։ Դավիթը թերևս գիտեր, որ չարժե այդպիսի հույսեր փայփայել։ Այդուհանդերձ նա երբեք չափսոսաց, որ լսեց իր խղճի ձայնին և քաջաբար ու վճռականորեն արեց այն, ինչ հաճելի էր Եհովային։ Եհովան էլ հետագայում առատորեն օրհնեց իր խիզախ ու հավատարիմ ծառային այնպես, որ նա չէր էլ կարող պատկերացնել։

Կարդա Աստվածաշնչից

  • 1 Սամուել 16։21; 18։5-14; 23։19; 24։3-7; 26։1-25

Քննարկման համար

Իր կյանքի այս շրջանում Դավիթն ինչպե՞ս քաջություն դրսևորեց

Խորացրու գիտելիքներդ

  1. 1. Թեև Աբեսսան անողոք էր ու տաքարյուն, ինչպե՞ս քաջաբար պաշտպանեց Եհովայի ժողովրդին ու աջակցեց Դավթին (it, «Աբեսսա», պրբ. 3-5)։

  2. 2. Ինչո՞ւ Դավիթը իրեն հետապնդող Սավուղին ասաց, որ նա ասես «լեռներում կաքավի հետևից ընկած լինի» (1 Սամ. 26։20; it, «Կաքավ», պրբ. 4)։ Ա

    Լեռներում ժայռի վրա թառած կաքավ

    Ekaterina Kolomeets/stock.adobe.com

    նկար Ա

  3. 3. Դավթին ինչո՞ւ էր համբերություն պետք (w17.08, էջ 6-7, պրբ. 14-15)։

  4. 4. Ինչի՞ց է երևում, որ այս պատմության դեպքերից տասնամյակներ հետո էլ Դավիթը շարունակեց համեստորեն վարվել (w21.09, էջ 10, պրբ. 8)։ Բ

    Դավիթ թագավորը Սողոմոնին ցույց է տալիս տաճարի կառուցման համար իր հավաքած մեծաքանակ շինանյութերը

    նկար Բ

Մտածիր՝ ինչպես կիրառել

  • Թեև Սավուղը շատ սխալներ արեց, Դավիթը հարգում էր նրա իշխանությունը։ Դավթի օրինակը ինչպե՞ս կարող է օգնել մեզ ճիշտ վերաբերվել՝

    • մեր ծնողներին, Գ

      Պատանի աղջիկը, գնդակը ձեռքին, իր ընկերուհու հետ դուրս է գալիս տնից։ Իսկ աղջկա մայրը ձեռքով ցույց է տալիս կեղտոտ ափսեների կույտը

      նկար Գ

    • պետական իշխանություններին, Դ

      Եղբայրը իր կնոջ և աղջկա հետ հորդառատ անձրևի տակ ուշադրությամբ լսում է ոստիկանի հրահանգները, որը նրանց ուղղորդում է դեպի ապահով վայր

      նկար Դ

    • ժողովի երեցներին։ Ե

      Տարիքով մեծ երեցը ուշադիր լսում է երիտասարդ երեցին, ով բացատրում է, թե ինչպես կանգնեցնեն գրականության ցուցատախտակը

      նկար Ե

  • Դավիթը, լսելով իր խղճի ձայնին, քաջաբար վարվեց Աստծուն հաճելի ձևով։ Ի՞նչ իրավիճակներում գուցե քաջություն պետք լինի մեր խղճի ձայնին լսելու և ճիշտն անելու համար։

  • Ուրիշ ի՞նչ կերպերով կարող ես ընդօրինակել Դավթի քաջությունը։

Համադրիր ընդհանուր պատկերի հետ

  • Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։

  • Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։

  • Ի՞նչ կհարցնեմ Դավթին իր կյանքի այս շրջանի մասին, երբ նա հարություն առնի։

Բացահայտիր ավելին

Տես այս պատմությունը՝ կյանքի կոչված։

«Հիշիր՝ ինչպիսին է սերը—Ամեն ինչի դիմանում է» (1։29)

Երեխաներն ի՞նչ դաս կարող են քաղել Սավուղի օրինակից, ով սկզբում խոնարհ ու համեստ էր, բայց հետագայում գոռոզացավ։

«Սավուղ թագավոր» (աստվածաշնչյան վեբ քարտ)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը