Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Չարախոսություն, վիրավորանք»
  • Չարախոսություն, վիրավորանք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Չարախոսություն, վիրավորանք
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Ուսուցիչ, սովորեցնել
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Մեսիա
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Աղոթք
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Աստվածանարգություն
    Աստվածաշնչի ըմբռնում
Աստվածաշնչի ըմբռնում
it «Չարախոսություն, վիրավորանք»

ՉԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՎԻՐԱՎՈՐԱՆՔ

Ինչ-որ մեկի մասին վիրավորական ձևով արտահայտվելը, նրա հասցեին հայհոյանքներ ասելը, նրան վատաբանելը։

Եթե իսրայելացին չարախոսեր՝ անարգանքով խոսեր իր ծնողների մասին կամ անիծեր նրանց, պետք է մահվան մատնվեր (Ելք 21։17; Մթ 15։4; Մկ 7։10)։ Թե՛ անարգական խոսքը, թե՛ ծնողների նկատմամբ ֆիզիկական բռնությունը բխում էր չար տրամադրվածությունից, ուստի դրանց համար նույն պատիժն էր սահմանված (Ելք 21։15)։ Քանի որ ընտանիքում ծնողները Եհովայի ներկայացուցիչներն էին, նրանց չարախոսելով՝ զավակը, ըստ էության, չարախոսում էր Աստծուն (հմմտ. Ելք 20։12)։

Իսրայելացիները պետք է նաև պատշաճ հարգանք դրսևորեին իշխանությամբ օժտված մարդկանց հանդեպ։ Ահա թե ինչու Պողոս առաքյալը, չնայած իր հանդեպ դրսևորված անարդար վերաբերմունքին, ներողություն խնդրեց, երբ չիմանալով, որ քահանայապետի հետ է խոսում՝ այնպիսի խոսքեր ասաց, որ, շատերի կարծիքով, վիրավորական էին (Ելք 22։28; Գրծ 23։1-5)։

Առաջին դարի քրիստոնեական ժողովում ուրիշներին չարախոսելը կամ վիրավորելը անթույլատրելի էր (1Կթ 6։9, 10; 1Պտ 3։8, 9)։ Նա, ով միտումնավոր չարախոսում էր ուրիշներին և դա անելու սովորություն ուներ, պետք է հեռացվեր ժողովից (1Կթ 5։11-13)։

Հիսուս Քրիստոսի հետևորդները իրենց գործունեության ու քարոզած լուրի պատճառով արհամարհված էին ժամանակակիցների կողմից և անկարևոր էին համարվում, ուստի նրանց հաճախ էին չարախոսում ու վիրավորում (հմմտ. Հվ 9։28, 29; 17։14; 1Կթ 1։18; 4։11-13)։ Սակայն նրանք, ի պատասխան, չէին վիրավորում հակառակորդներին։ Այդ հարցում նրանց համար լավ օրինակ էր Հիսուս Քրիստոսը (1Պտ 2։21, 23)։ Հիսուսի մասին ասում էին, թե նա գինեմոլ է, որկրամոլ, դևերի իշխան, չի պահում Շաբաթը, աստվածանարգ խոսքեր է ասում, բայց նա, ի պատասխան, չէր վիրավորում իրեն մեղադրողներին (Մթ 11։19; 26։65; Ղկ 11։15; Հվ 9։16)։ Երբ Պիղատոսի ներկայությամբ Հիսուսի հասցեին կեղծ մեղադրանքներ հնչեցին, նա մի բառ անգամ չպատասխանեց (Մթ 27։12-14)։ Եթե քրիստոնյան ընդօրինակեր Հիսուսին, դա կարող էր դրական ազդեցություն ունենալ հակառակորդներից ոմանց վրա և օգնել նրանց հասկանալ, որ իրենց վիրավորանքները անտեղի են։ Այդ բանի գիտակցումը կարող էր անգամ մղել նրանց, որ փառավորեն Աստծուն (հմմտ. Հռ 12։17-21; 1Պտ 2։12)։

Քրիստոնյաները պետք է հետևեին իրենց վարքին, որպեսզի իրենց չարախոսելու ավելորդ առիթ չտային հակառակորդներին։ Պողոս առաքյալն ընդգծեց այդ միտքը, երբ գրեց ժողովի երիտասարդ այրի կանանց մասին։ Քանի որ նրանք բամբասելու և ուրիշների գործերին խառնվելու հակում ունեին, առաքյալը նրանց հորդորեց ամուսնանալ, երեխաներ ունենալ ու տան գործերով զբաղվել։ Եթե նրանք զբաղված լինեին, որևէ մեկին առիթ չէին տա չարախոսելու քրիստոնյաներին կամ մեղադրելու նրանց, որ բամբասողներ են և խառնվում են ուրիշների գործերին (1Տմ 5։13, 14)։

Հիսուս Քրիստոսի երկրային ծառայության ընթացքում որոշ մարդիկ չէին շրջում նրա հետ, սակայն իրենց գործերով ցույց էին տալիս, որ նրա կողմն են, և չէին միանում նրան չարախոսողներին։ Նման օրինակ է այն մարդը, ով Հիսուսի անունով դևեր էր հանում՝ ըստ երևույթին Աստծուց զորություն ստանալով։ Հովհաննեսն ու մյուս աշակերտները մտածեցին, որ հարկավոր է արգելել նրան այդ բանն անել, քանի որ իրենց հետ չէր։ Բայց Հիսուսն ասաց. «Չխանգարեք նրան, որովհետև մարդ չի կարող իմ անունով զորավոր գործեր անել և անմիջապես հետ դառնալ ու վատաբանել ինձ» (Մկ 9։38-40)։ Այդ ժամանակ քրիստոնեական ժողովը հիմնված չէր, իսկ հրեաները՝ որպես ազգ, դեռևս ունեին Աստծու բարեհաճությունը (հմմտ. Մթ 16։18; 18։15-17)։ Բացի այդ՝ Հիսուսը չէր պահանջում, որ իրեն հավատացող բոլոր մարդիկ ֆիզիկապես իր կողքին լինեին (Մկ 5։18-20)։ Ուստի այն, որ այդ հրեան, լինելով Աստծու հետ ուխտի մեջ եղող ժողովրդի անդամ, Հիսուսի անունով զորավոր գործեր էր անում, փաստում էր, որ նա ուներ Աստծու հավանությունը։ Սակայն երբ հիմնվեց քրիստոնեական ժողովը, Աստծու հավանությունը փնտրող բոլոր մարդիկ պետք է միանային դրան և համագործակցեին իրար հետ՝ որպես Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդներ (հմմտ. Գրծ 2։40, 41)։ Այդուհետ, անգամ եթե մարդը Հիսուսի անունով զորավոր գործեր աներ, միայն դա բավարար ապացույց չէր լինի, որ նա Հիսուս Քրիստոսի կողմն է, ոչ էլ երաշխիք կլիներ, որ չի չարախոսի Աստծու Որդուն (Մթ 7։21-23; տես ՆՎԱՍՏԱՑՈՒՑԻՉ ԽՈՍՔԵՐ; ԱՍՏՎԱԾԱՆԱՐԳՈՒԹՅՈՒՆ)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը