Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 11/1 էջ 21
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2007 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Անմահություն
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Դուք կարող եք ապրել հավիտյան
    2006 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2005 Դիտարան
  • Կյանք մահից հետո. ինչի՞ն են հավատում մարդիկ
    1999 Դիտարան
Ավելին
2007 Դիտարան
w07 11/1 էջ 21

Ընթերցողների հարցերը

Ո՞րն է տարբերությունը անմահության և հավիտենական կյանքի միջև։

Անվերջ կյանքի հեռանկար ունեն թե՛ օծյալները, ովքեր ապրելու են երկնքում որպես ոգեղեն անձնավորություններ, և թե՛ այն մարդիկ, ում Աստված արդար է հայտարարելու և կյանք է շնորհելու դրախտային երկրում։ Վերջին հաշվով, անմահությունը՝ երկնքում, և հավիտենական կյանքը՝ երկրի վրա, հիմնականում նույն բանն են նշանակում՝ անվերջ կյանք։ Սակայն անմահության հետ կապված որոշ մտքեր կան, որոնք արժե քննել։

«Անմահություն» թարգմանված հունարեն բառը (աթանասիա) կազմված է ա ժխտական հոդից և թանատոս (մահ) բառից, այսինքն՝ «առանց մահի»։ Հասկանալի է, որ Եհովան ամեն տեսակ կյանքի աղբյուրն է, ուստիև անմահ է (Սաղմոս 36։9; 90։1, 2)։ Այս միտքը հաստատվում է նրանով, որ նրա փառավորված Որդին, որն այժմ «[Աստծու] փառքի արտացոլանքը և նրա բուն էության ճշգրիտ պատկերն է», նկարագրվում է որպես «իշխող թագավորների [մարդկանց] Թագավորը և իշխող տերերի Տերը, այն միակը, որն ունի անմահություն» (Եբրայեցիներ 1։3; 1 Տիմոթեոս 6։15, 16)։ Ոչ ոք չի կարող խլել Հիսուսից նրա անմահ կյանքը։ Իր անմահությամբ նա տարբերվում է մարդկանցից ու ոգեղեն էակներից, որոնք կարող են մահանալ։ Իսկ Հռոմեացիներ 6։9–ում գրված է. «Քրիստոսը, որ արդեն հարություն է առել մահացածների միջից, այլևս չի մահանում. մահն այլևս չի տիրում նրա վրա»։

Թեև անմահությունը ինչ–որ իմաստով հենց հավիտենական կյանքն է, այն ավելին է նշանակում, քան պարզապես, որ անմահություն ունեցողը ապրելու է հավիտյան։ Ըստ ամենայնի, անմահությունը մատնացույց է անում կյանքի առանձնահատուկ տեսակի և կապ ունի անապականության հետ։ Աստվածաշունչը ոգով օծված քրիստոնյաների մասին, ովքեր ստանում են երկնային պարգև, ասում է. «[Իր նյութական մարմնում] այս ապականացուն պետք է անապականությունը հագնի, և այս մահկանացուն պետք է անմահությունը հագնի։ Բայց երբ այս ապականացուն հագնի անապականությունը, և այս մահկանացուն հագնի անմահությունը, այն ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է. «Մահը կլանվեց հավիտյան»» (1 Կորնթացիներ 15։53, 54)։

Սակայն Աստվածաշունչը մանրամասնություններ չի հայտնում այն մասին, թե ինչպիսին է անմահ կյանքը։ Ինչ խոսք, գիտենք, որ մահկանացու մարդիկ, նույնիսկ կատարյալ մարդիկ, ովքեր երկրի վրա անվերջ ապրելու հեռանկար ունեն, իրենց կյանքը պահպանելու համար պետք է ուտեն և խմեն, այլապես կմահանան, և նրանց մարմինները ապականություն կտեսնեն՝ կքայքայվեն (Ծննդոց 2։9, 15, 16)։ Անկասկած, անմահություն ունեցողը կարիք չունի իր կյանքը ուտել–խմելու միջոցով պահպանելու։ Ուստի կարելի է ասել, որ բոլոր նրանք, ովքեր անմահ են դառնում, ենթակա չեն մահանալու, և «մահն այլևս չի տիրում նրանց վրա»։ Նաև սա համահունչ է այն մտքին, որ նրանք անապականություն են ստանում, ինչը ցույց է տալիս, որ նրանց ոգեղեն մարմնին կամ օրգանիզմին հատուկ չէ քայքայվելը, փչանալը (համեմատի՛ր 2 Կորնթացիներ 5։1; Հայտնություն 20։6)։ Վերոհիշյալ մտքերը ցույց են տալիս, թե ինչ տարբերություն կա անմահության և երկրի վրա հավիտենական կյանքի միջև։

Եհովա Աստված անսխալական Դատավոր է, որը օծյալներին անմահություն է շնորհում։ Եթե Եհովան իր անսահման իմաստությամբ և խորաթափանցությամբ համարում է, որ այդ մարդիկ ամբողջությամբ փորձված են և արժանի են անմահության, մենք կարող ենք վստահ լինել, որ վերջիններս հավիտյան հավատարիմ կլինեն նրան։ Բոլոր նրանք, ում Եհովան արժանի կհամարի ապրել անվերջ կյանքով՝ թե՛ անմահ ոգեղեն արարածները, թե՛ կատարյալ մարդիկ, կկարողանան հավիտյան երկրպագել Եհովային։ Այսպիսով՝ և՛ հավիտենական կյանքը երկրի վրա, և՛ անմահությունը երկնքում ի վերջո նշանակում են անվերջ կյանք (Հովհաննես 17։3)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը