Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 12/15 էջ 25–27
  • Մղված են՝ ծառայելու Աստծուն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մղված են՝ ծառայելու Աստծուն
  • 2000 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Վերջին քաջալերանքները
  • Խոսում են փորձառուները
  • Պատրաստակամության ոգին մարդկանց բերում է «Գաղաադ»
    2001 Դիտարան
  • «Գաղաադ» դպրոց. միսիոներական ուսուցման 60 տարիներ
    2003 Դիտարան
  • Նրանք պատրաստակամորեն տրամադրեցին իրենց
    2005 Դիտարան
  • Գաղաադի շրջանավարտներին քաջալերանք է տրվում խոսել ‘մեծամեծ բաների’ մասին
    2003 Դիտարան
Ավելին
2000 Դիտարան
w00 12/15 էջ 25–27

Մղված են՝ ծառայելու Աստծուն

Ի՞ՆՉՆ է մղում քսանչորս ամուսնական զույգերի իրենց կյանքի ծաղկուն շրջանում թողնել ընտանիքը, ընկերներին ու հարազատ միջավայրը և մեկնել օտար երկրներ՝ միսիոներական աշխատանք կատարելու։ Ինչո՞ւ են նրանք ցանկանում մեկնել աֆրիկյան ու լատինաամերիկյան երկրներ, ինչպես նաև այնպիսի վայրեր, ինչպիսիք են Պապուա Նոր Գվինեան, Թայվանը։ Գուցե նրանք արկածների սիրահա՞ր են։ Ո՛չ։ Աստծո և դրացու հանդեպ անկեղծ սերն է, որ մղում է նրանց գնալ այդ երկրները (Մատթէոս 22։37–39)։

Ովքե՞ր են այդ անհատները։ Նրանք «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 109–րդ դասարանի շրջանավարտներն են։ Շաբաթ օրը՝ 2000 թ. սեպտեմբերի 9–ին, 5 198 մարդ էր հավաքվել Դիտարանի կրթական կենտրոնում (Պատերսոն, Նյու Յորք) և Ընկերության մյուս դահլիճներում՝ լսելու սիրով լի այն խորհուրդները, որոնք կօգնեին միսիոներներին հաջողությամբ ծառայել։

Ծրագիրը նախագահում էր Եհովայի վկաների Կառավարիչ մարմնին առընթեր Ուսումնական կոմիտեի անդամ Սթիվեն Լեթը։ Նրա բացման խոսքը հիմնված էր Մատթէոս 5։13–ի վրա. «Դո՛ւք էք երկրի աղը»։ Եղբայր Լեթը բացատրեց, որ Հիսուսի այս խոսքերը, անտարակույս, կիրառելի են շրջանավարտների համար։ Օրինակ՝ աղը ճաշին համ է տալիս։ Այնպես որ, իրենց արդյունավետ քարոզչական գործունեությամբ, միսիոներները, փոխաբերական իմաստով, նմանվում են աղի։

Վերջին քաջալերանքները

Այնուհետև եղբայր Լեթը ներկայացրեց Եհովային երկար տարիներ ծառայած եղբայրների, որոնք հանդես եկան կարճ, բայց՝ ազդեցիկ ելույթներով։ Առաջինը Ջոն Վիսչուկն էր, որը ծառայում է գրական բաժնում։ Նրա թեման՝ «Ամենակարճ սաղմոսը խթանում է միսիոներական ոգին», հիմնված էր 117–րդ սաղմոսի վրա։ Այսօր անհրաժեշտ է, որ բոլոր «ազգերին» ու «ժողովուրդներին» վկայություն տրվի Եհովայի ու նրա Թագավորության մասին։ Սաղմոս 117–ի համաձայն՝ ուսանողները քաջալերվեցին փառաբանել Եհովային։

Ապա նախագահողը ներկայացրեց հաջորդ ելույթ ունեցողին, որը Կառավարիչ մարմնի անդամ Գայ Փիրսն էր։ Նրա թեման էր. «Եղե՛ք ճկուն, բայց՝ ամուր»։ Աստծո Խոսքը հաստատուն է։ Թեև Եհովա Աստված Բ Օրինաց 32։4–ում (Արևմտ. Աստ., ծան.) կոչվում է Վեմ, սակայն նրա Խոսքն իր մեջ ճկունություն է պարունակում, քանի որ գրված է բոլոր լեզվական խմբերի ու մշակույթների, այո՛, ողջ մարդկության համար։ Ուսանողներին կոչ արվեց քարոզել Աստծո Խոսքը՝ դրանով իսկ հնարավորություն տալով, որ նրանում պարունակված լուրը հասնի մարդկանց սրտերին ու շարժի նրանց խիղճը (Բ Կորնթացիս 4։2)։ «Ամո՛ւր եղեք ճշմարիտ սկզբունքների առնչությամբ, բայցև՝ ճկուն։ Ձեր ծառայության ընթացքում անտարբեր մի՛ անցեք մարդկանց կողքով միայն այն պատճառով, որ նրանք ուրիշ մշակույթի են պատկանում»,— կոչ արեց եղբայր Փիրսը։

«Գաղաադ» դպրոցի ուսուցիչ Կարլ Ադամսը, որը գրեթե 53 տարի է, ինչ ծառայում է «Դիտարան» ընկերության գլխավոր վարչությունում, հանդես եկավ մտածելու տեղիք տվող «Ո՞ւր եք գնալու այստեղից» ելույթով։ Ճիշտ է, քսանչորս ամուսնական զույգեր միսիոներական նշանակումներ են ստացել աշխարհի տարբեր մասերում գտնվող 20 երկրներում, սակայն հարց է առաջանում. ենթադրենք նրանք հասել են տվյալ երկիրը և հասկացել, թե որտեղ են գտնվում. ի՞նչ են անելու հետո։ Մենք ապրում ենք անհանգիստ աշխարհում։ Մարդիկ ցանկանում են նորանոր վայրեր տեսնել ու նոր զբաղմունքներ գտնել սեփական հաճույքի համար։ Մինչդեռ, ուսանողները Եհովայից հանձնարարություն են ստացել՝ ուր էլ որ գտնվելիս լինեն, անշահախնդրորեն հոգ տանեն նրա «ոչխարներին»։ Նրանք չպետք է նմանվեն հին իսրայելացիներին, որոնք բաց թողեցին Եհովայի կողմից իրենց միջոցով ողջ մարդկությանը օրհնելու հնարավորությունը։ Դրա փոխարեն՝ հարկ է, որ նրանք ընդօրինակեն Հիսուս Քրիստոսին, որը միշտ անշահախնդրորեն կատարում էր իր Հոր կամքը և ցանկացած հանգամանքների ներքո հնազանդ էր մնում նրան (Յովհաննէս 8։29; 10։16)։

«Թող Աստծո խորունկ բաները ձեզ համար լինեն ինչպես գանձ». այսպես էր կոչվում «Գաղաադ» դպրոցի քարտուղար Ուոլաս Լիվերանսի ելույթի թեման։ Գրություններում բազմիցս Աստծո Խոսքը նմանեցվում է գանձի, թանկարժեք քարերի ու մետաղների և ուրիշ այնպիսի բաների, որոնք բարձր են գնահատվում և որոնց փնտրում են։ Առակաց 2։1–5-ը ցույց է տալիս, որ «Աստուծոյ գիտութիւնը» գտնելու համար հարկավոր է նրան փնտրել՝ ինչպես թաքնված գանձ։ Ելույթ ունեցողը հորդորեց ուսանողներին իրենց նոր նշանակումներում գտնվելիս մշտապես «փորփրել» Աստծո խորունկ բաները։ Եղբայր Լիվերանսն այսպես բացատրեց. «Դա օգտակար է, քանի որ կկերտվի ձեր հավատն ու վստահությունը Եհովայի հանդեպ և կամրապնդվի ձեր վճռականությունը՝ այդ գործում շարունակ մնալու։ Դա կօգնի Աստծո նպատակները ուրիշներին բացատրելիս խոսել համոզվածությամբ և ավելի արդյունավետ ուսուցիչներ լինել»։

«Գաղաադ» դպրոցի մեկ այլ ուսուցիչ՝ Լորենս Բոուենը, դասարանային պարապմունքների ձևով ուսանողների հետ քննարկեց, թե ինչպես է Եհովան օրհնել նրանց ծառայությունն անցած հինգ ամիսների ընթացքում։ Նա կանգ առավ Պողոս առաքյալի՝ Գործք 20։20–ում ասված խոսքերի վրա (երբ վերջինս ծառայում էր Եփեսոսում)՝ մատնանշելով, որ Պողոսը ձեռքից բաց չէր թողնում վկայելու հնարավորությունը։ Ուսանողների պատմած դեպքերը ցույց տվեցին, որ այն մարդիկ, ովքեր Պողոս առաքյալի պես սիրում են Աստծուն և իրենց դրացուն, մեր ժամանակներում երբեք չեն խուսափի ճշմարտությունը խոսելուց և թույլ կտան, որ Աստծո Խոսքում ամփոփված ուժը ներգործի ուրիշների վրա։ Արդյունքում՝ Եհովան առատապես կօրհնի նրանց։

Խոսում են փորձառուները

Ուսման ընթացքում «Գաղաադի» այս շրջանավարտներին հատկապես օգուտ բերեց այն, որ իրենք հնարավորություն ունեցան համագործակցելու 23 երկրներից ժամանած մասնաճյուղերի կոմիտեների անդամների հետ, որոնք եկել էին՝ Պատերսոնի կրթական կենտրոնում հատուկ դասընթացներ անցնելու։ Ծառայողական բաժնից՝ Լիոն Վիվերն ու Մերտոն Քեմփբելը հարցազրույց անցկացրին տարբեր մասնաճյուղերի անդամների հետ, որոնց մեջ կային «Գաղաադի» շրջանավարտներ։ Այս փորձառու միսիոներների խոսքերը վստահություն ներշնչեցին ուսանողներին, նրանց ընտանիքներին ու ընկերներին։

Շրջանավարտներին խորհուրդներ տրվեցին, թե ինչպես հարմարվել իրենց արտասահմանյան նշանակմանը։ Ահա դրանցից մի քանիսը. «Դրականորե՛ն տրամադրվեք։ Եթե հանդիպեք ինչ–​որ մի երևույթի, որն անչափ տարօրինակ կամ անհասկանալի թվա, մի՛ վհատվեք։ Ապավինե՛ք Եհովային». «Սովորե՛ք բավարարվել եղածով և վստա՛հ եղեք, որ Եհովան կտա ձեզ անհրաժեշտ բաները»։ Խորհուրդներ տրվեցին նաև իրենց նշանակման մեջ ուրախությունը պահպանելու վերաբերյալ։ Ահա մի քանի մտքեր. «Մի՛ համեմատեք ձեր նշանակման վայրը այն տեղի հետ, որտեղից եկել եք». «Սովորե՛ք վարժ խոսել տեղի լեզվով, որպեսզի կարողանաք հաղորդակցվել մարդկանց հետ». «Ընտելացե՛ք տեղի մարդկանց սովորույթներին ու մշակույթին, որովհետև դա կօգնի ձեզ շարունակել ձեր ծառայությունն այդ նշանակման մեջ»։ Այսպիսի կոչերը մեծապես քաջալերեցին երիտասարդ միսիոներներին։

Հարցազրույցներից հետո «Ուսանողնե՞ր, թե՞ շրջանավարտներ. ո՞ր մեկը» ուշագրավ թեմայով, որը գլխավոր ելույթն էր, հանդես եկավ Դեյվիդ Սփլեյնը՝ նախկին միսիոներ և «Գաղաադի» 42–րդ դասարանի շրջանավարտ, որն այժմ Կառավարիչ մարմնի անդամներից է։ Նա հարցով դիմեց շրջանավարտներին. «Ինչպե՞ս եք ձեզ պատկերացնում նոր նշանակման մեջ. որպես շրջանավարտնե՞ր, որոնք միսիոներական աշխատանքի մասին գիտեն ամեն ինչ, թե՞ որպես ուսանողներ, որոնք դեռ շատ բան ունեն սովորելու»։ Եղբայր Սփլեյնը նշեց, որ իմաստուն շրջանավարտը իրեն ուսանող է համարում։ Միսիոներները պետք է նկատի ունենան, որ ծառայության ժամանակ իրենց հանդիպած յուրաքանչյուր մարդուց ինչ–​որ բան ունեն սովորելու (Փիլիպպեցիս 2։3)։ Ուսանողները խրախուսվեցին սերտորեն համագործակցել մյուս միսիոներների, մասնաճյուղի և տեղի ժողովի հետ։ «Դուք հանձնել եք քննությունները, սակայն չեք դադարում ուսանողներ լինելուց։ Ցո՛ւյց տվեք բոլորին, որ դուք այնտեղ եք գտնվում սովորելու համար»,— ասաց եղբայր Սփլեյնը։

Այս ելույթից հետո ուսանողները ստացան իրենց դիպլոմները, և ներկաներին հայտարարվեց նրանց նշանակման վայրերը։ Շրջանավարտները հուզվեցին, երբ նրանցից մեկը կարդաց դասարանի նամակը, որտեղ ասվում էր, որ իրենք պատրաստ են, առանց ջանք խնայելու, սուրբ ծառայության մեջ կիրառել այն ամենը, ինչ–​որ սովորել են Աստծո Խոսքից։

Անկասկած, բոլոր ներկաները համաձայն էին այն բանի հետ, որ տրված խորհուրդները ամրացրին շրջանավարտների վճռականությունը՝ ցույց տալու իրենց սերը Աստծո և դրացու հանդեպ։ Շնորհիվ դրանց՝ միսիոներական ծառայության ընթացքում նրանք ավելի, քան երբևէ պատրաստակամ կլինեն մարդկանց հոգևորապես օգնելու։

[25–րդ էջի վրայի շրջանակը]

Դասարանի վիճակագրական տվյալները

Ներկայացված երկրների թիվը՝ 10

Նշանակման երկրները՝ 20

Ուսանողների թիվը՝ 48

Միջին տարիքը՝ 33,7

Ճշմարտության մեջ տարիների միջինը՝ 16,2

Լիաժամ ծառայության մեջ տարիների միջինը՝ 12,5

[նկար 26–րդ էջի վրա]

Դիտարանի աստվածաշնչյան Գաղաադ դպրոցի 109–րդ դասարանի շրջանավարտները

Ներքոհիշյալ ցուցակում շարքերի թվարկումը սկսվում է ներքևից վերև, իսկ անուններինը՝ ըստ շարքերի՝ ձախից աջ.

1) Քոլինս Է., Մայլզ Լ., Ալվարադո Ա., Լեյք Ջ., 2) Վան Դուսեն Լ., Բիհարի Ա., Հեյկինեն Հ., Կոուս Ս., Սմիթ Հ., 3) Աշֆորդ Ջ., Աշֆորդ Ք., Բոուր Ք., Ռիչարդ Լ., Ուիլբիրն Դ., Լեյք Ջ., 4) Չիչիի Կ., Չիչիի Հ., Ռամիրեզ Մ., Բաուման Դ., Բեքեր Գ., Բիհարի Շ., Ռամիրեզ Ա., 5) Վան Դուսեն Ու., Լիմաթրի Հ., Պիսկո Ջ., Քութս Լ., Ռասել Հ., Ջոնսոն Ռ., 6) Բեքեր Ֆ., Բաուման Դ., Ջոնսոն Ք., Պիֆեր Ա., Մասեն Շ., Լիմաթրի Ժ., Հեյկինեն Պ., 7) Սմիթ Ռ., Ռասել Ջ., Քոլինս Է., Պիսկո Դ., Ուիլբիրն Ռ., Կոուս Ջ., 8) Քութս Բ., Բոուր Յ., Մասեն Ն., Պիֆեր Ս., Ռիչարդ Է., Մայլզ Բ., Ալվարադո Ռ.։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը