Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 1/15 էջ 31
  • Հատուկ հայտարարություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հատուկ հայտարարություն
  • 2001 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Կառավարիչ մարմինը իրավաբանական ա՞նձ է
    2001 Դիտարան
  • Ո՞վ է «հավատարիմ և իմաստուն ծառան», և ո՞րն է նրա դերը
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Նվիրված լինենք Քրիստոսին և նրա հավատարիմ ծառային
    2007 Դիտարան
  • Իրականում ո՞վ է առաջնորդում Աստծու ժողովրդին այսօր
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2001 Դիտարան
w01 1/15 էջ 31

Հատուկ հայտարարություն

«Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերության» 2000 թ. հոկտեմբերի 7–ին կայացած տարեկան հանդիպման եզրափակիչ մասում Կառավարիչ մարմնի անդամ և հանդիպումը նախագահող Ջոն Բարը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ։ Վերջինս հիմնված էր նույն օրը Թեոդոր Յարաչի և Դենիել Սիդլիկի ներկայացրած ելույթների վրա (տեսեք սույն պարբերագրի 12–16 և 28–31 էջերը)։

Եղբայր Բարը ընդգծեց հետևյալ կարևոր միտքը. ««Հավատարիմ և իմաստուն ծառային», ինչպես նաև նրա Կառավարիչ մարմնին վստահված է մի պատասխանատվություն, որը շատ ավելի կարևոր է և շատ ավելին է իր մեջ ընդգրկում, քան իրավական հարցերով զբաղվող կորպորացիաներին։ Սույն իրավական դեմքերի կանոնադրությունը ցույց է տալիս վերջիններիս սահմանափակ հնարավորությունները։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը, սակայն, «հավատարիմ ծառա» դասակարգը նշանակել է իր ողջ «ունեցվածքի» կամ, այլ կերպ ասած, երկրի վրա Թագավորության շահերի մասին հոգալու համար (Մատթէոս 24։45–47)։

Ինչ վերաբերում է «Փենսիլվանիա» կորպորացիային, եղբայր Բարը նշեց հետևյալը. «1884–ին իր հիմնադրումից հետո՝ Փենսիլվանիայի «Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերությունը» նշանակալից դեր է ունեցել մեր ժամանակակից պատմության մեջ։ Այնուհանդերձ, վերջինս՝ անհրաժեշտության դեպքում «հավատարիմ և իմաստուն ծառա» դասակարգի կողմից օգտագործվող» զուտ իրավական գործիքի դերում է հանդես գալիս։

Իրենց ելույթներում եղբայր Սիդլիկն ու Յարաչը բացատրեցին, որ Տիրոջ երկրային ունեցվածքը «հավատարիմ և իմաստուն ծառային» վստահվելը բոլորովին չի խանգարում, որ ծառա դասակարգը «այլ ոչխարներից» որակելի տղամարդկանց նշանակի վարչական որոշակի պատասխանատվություններ հոգալու համար (Յովհաննէս 10։16)։ Չկա նաև Սուրբ Գրություններով հիմնավորված ոչ մի պատճառ՝ պնդելու, որ Եհովայի վկաներին ներկայացնող իրավական մարմինների բոլոր տնօրենները կամ գոնե մեկը անպայման լինեն օծյալ քրիստոնյաներից։

Եղբայր Բարը տեղեկացրեց նաև, որ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի այն անդամները, որոնք տարբեր կորպորացիաներում եղել են որպես տնօրեն կամ այլ պատասխանատու անձ, վերջերս հոժարակամորեն հրաժարվել են «հավատարիմ և իմաստուն ծառայի» կողմից ԱՄՆ–ում օգտագործվող այդ բոլոր կորպորացիաների տնօրենների խորհրդում իրենց ունեցած պատասխանատվություններից։ Նրանց փոխարեն պատասխանատու եղբայրներ են ընտրվել «այլ ոչխարների» դասակարգից։

Կառավարիչ մարմնի կողմից կայացված սույն որոշումը իսկապես օգտակար է այն առումով, որ հնարավորություն է տալիս Կառավարիչ մարմնի անդամներին ավելի շատ ժամանակ տրամադրել հոգևոր կերակուրի պատրաստման և համաշխարհային եղբայրության հոգևոր կարիքները հոգալու ուղղությամբ։

Իր խոսքը եզրափակելով՝ հանդիպման նախագահողն ասաց. «Չնայած իրենց ստանձնած տարբեր իրավական և վարչական պատասխանատվություններին՝ այս փորձառու վերակացուները.... ծառայում են Կառավարիչ մարմնի հոգևոր առաջնորդության ներքո....։ Բոլորս էլ աղոթքով ու հույսով, մեր համատեղ ջանքերով ակնկալում ենք Եհովայի օրհնությունները՝ նրա մեծ անվան փառավորման համար»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը