Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 7/1 էջ 4–6
  • Ինչո՞ւ ուսումնասիրել Աստվածաշունչը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ ուսումնասիրել Աստվածաշունչը
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Իմաստալից կյանքի բանալին
  • Ի՞նչ է նշանակում վախ Աստծո հանդեպ
  • Վախի և սիրո համակցությունը
  • Աստվածավախ սիրտ մշակեք
    2001 Դիտարան
  • Վախ, սարսափ
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Եհովայից վախեցիր և նրա պատվիրանները պահիր
    2001 Դիտարան
  • Երկյուղիր Եհովայից ամեն ժամանակ
    2000 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2001 Դիտարան
w01 7/1 էջ 4–6

Ինչո՞ւ ուսումնասիրել Աստվածաշունչը

Բիլլը ամրակազմ, կրթություն ստացած և ֆինանսապես ապահովված երիտասարդ էր։ Բայց նա իրեն բավարարված չէր զգում։ Նրա կյանքում բացակայում էր նպատակաուղղվածությունը, և դա նրան խորապես անհանգստացնում էր։ Փորձելով գտնել կյանքի նպատակը՝ նա հետաքրքրվել էր տարբեր կրոններով, սակայն դա նրան չէր հաջողվել։ 1991 թ.–ին նա հանդիպում է Եհովայի վկայի, որը նրան մի գիրք է տալիս։ Այդ գրքում քննարկվում էր Աստվածաշնչի տեսակետը կյանքի իմաստի շուրջ։ Երիտասարդը սկսում է Վկաների օգնությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը, որի շնորհիվ կարողանում է գտնել ոչ միայն այդ հարցի, այլ նաև ուրիշ շատ հարցերի պատասխանները։

Բիլլը մտաբերում է. «Կայացավ մեր առաջին ուսումնասիրությունը, և քանի որ մենք հաճախ էինք կարդում Աստվածաշնչից, ես հասկացա, որ սա հենց այն էր, ինչ փնտրում էի։ Աստվածաշնչի պատասխաններն ինձ հիացմունք էին պատճառում։ Այդ հանդիպումից հետո ես սար բարձրացա, դուրս եկա մեքենայից և բարձր ձայնով ուրախության ճիչեր արձակեցի։ Սիրտս ուրախությունից թրթռում էր.... վերջապես գտնում էի իմ հարցերի պատասխանները»։

Ինչ խոսք, բոլորը չեն, որ Աստվածաշնչի ճշմարտությունը գտնելով ուրախության բացականչություններ են անում։ Սակայն, կենսական հարցերի պատասխաններն իմանալը շատերի սիրտն է բերկրանքով լցնում։ Նրանց զգացումները կարելի է նմանեցնել Հիսուսի պատմած առակի այն մարդու զգացումներին, որը արտում թաքցված գանձ էր գտել։ Այդ մարդու մասին Հիսուսն ասաց. «Ուրախութիւնից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը եւ այդ արտը գնում է» (Մատթէոս 13։44)։

Իմաստալից կյանքի բանալին

Բիլլը խորհել էր կարևոր հարցի շուրջ՝ ո՞րն է կյանքի իմաստը։ Փիլիսոփաները, աստվածաբաններն ու գիտնականները հազարամյակներ շարունակ ջանքեր են ներդրել՝ գտնելու այդ հարցի պատասխանը։ Անհամար գրքեր են հրատարակվել, որոնց հեղինակները փորձել են պատասխանել այդ հարցին։ Նրանց ջանքերն ապարդյուն են անցել, և շատերը եզրակացրել են, որ հնարավոր չէ այն գտնել։ Սակայն այս հարցը պատասխան ունի։ Թեև վերջինս իր մեջ խոր իմաստ է կրում, սակայն այն դժվար չէ հասկանալ։ Այն բացատրվում է Աստվածաշունչ գրքում։ Ահա երջանիկ, իմաստալից կյանքի բանալին՝ մենք պետք է հատուկ հարաբերություններ ունենանք մեր Արարչի և երկնային Հոր՝ Եհովայի հետ։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։

Աստծուն մոտենալու համար գոյություն ունեն երևութապես իրար հակասող երկու միջոցներ։ Նա, ով մոտենում է Աստծուն, և՛ վախենում է նրանից, և՛ սիրում նրան։ Ուշադրություն դարձնենք այս իրողությանը թիկունք կանգնող սուրբգրային երկու համարների վրա։ Շատ վաղուց իմաստուն Սողոմոն թագավորը մանրակրկիտ հետազոտել է մարդու էությունը և իր եզրակացություններն արձանագրել է Աստվածաշնչի «Ժողովող» գրքում։ Ամփոփելով իր հետազոտությունները՝ նա գրել է. «Բոլոր խօսքի վախճանը լսենք. Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար» (Ժողովող 12։13)։ Սրանից դարեր անց, երբ հարցրեցին, թե որն էր Մովսեսին տրված Օրենքի ամենամեծ պատվիրանը, Հիսուսը պատասխանեց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով» (Մատթէոս 22։37)։ Տարօրինա՞կ է հնչում արդյոք, որ պետք է և՛ վախենանք Աստծուց, և՛ սիրենք նրան։ Եկեք քննարկենք վախի և սիրո կարևորությունը ու տեսնենք, թե ինչպես է նրանց համակցությունը օգնում մարդուն Աստծո հետ լավ փոխհարաբերություն ունենալ։

Ի՞նչ է նշանակում վախ Աստծո հանդեպ

Եթե ուզում ենք, որ մեր երկրպագությունը Աստծուն ընդունելի լինի, ապա պետք է ակնածալից վախ ունենանք նրա հանդեպ։ Աստվածաշունչն ասում է. «Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է» (Սաղմոս 111։10)։ Պողոս առաքյալը գրել է. «Ամուր պահենք շնորհը եւ այդ շնորհով էլ ծառայենք Աստծուն՝ իրեն հաճելի ձեւով՝ ահով եւ դողով» (Եբրայեցիս 12։28)։ Հովհաննես առաքյալին հայտնված տեսիլքում հրեշտակը երկնքից հետևյալն էր ավետարանում. «Վախեցէ՛ք Աստծուց եւ փա՛ռք տուէք նրան» (Յայտնութիւն 14։6, 7)։

Աստծո հանդեպ նման վախը՝ անչափ անհրաժեշտ իմաստալից կյանքի համար, նույնը չէ, ինչ որ հիվանդագին սարսափի զգացումը։ Մենք կարող ենք սարսափ զգալ, երբ դաժան ոճրագործի զոհը դառնալու վտանգը մեզ սպառնա։ Բայց Աստծո հանդեպ վախը կամ աստվածահաճո վախը դա երկյուղածության ու խոր հարգանքի զգացում է, որ տածում ենք դեպի Արարիչը։ Դրա մեջ է մտնում նաև Աստծուն չտհաճեցնելու առողջ վախը, քանի որ նա է Գերագույն Դատավորն ու Ամենակարողը, նա ունի ուժ և իշխանություն՝ պատժելու անհնազանդներին։

Վախի և սիրո համակցությունը

Այնուամենայնիվ, Եհովան չի ուզում, որ մարդիկ ծառայեն իրեն պարզապես երկյուղածության զգացումից մղված։ Եհովան սիրո Աստված է։ Հովհաննես առաքյալը մղված էր գրելու. «Աստուած սէր է» (Ա Յովհաննէս 4։8)։ Եհովան սիրալիրությամբ է վերաբերվում մարդկանց և ուզում է, որ վերջիններս էլ արձագանքեն՝ սիրելով իրեն։ Ինչպե՞ս է, սակայն, այսպիսի սերը համատեղելի աստվածահաճո վախի հետ։ Իրականում, այս երկուսն իրար փոխկապակցված են։ Սաղմոսերգուն գրել է. «Տիրոջ մտերմութիւնը նորանց հետ է, որ վախենում են նորանից» (Սաղմոս 25։14)։

Միայն մտածեք, թե երեխան հարգանքի և երկյուղածության ինչպիսի զգացումներ է տածում իր հոր հանդեպ, որն իրենից իմաստուն է և ուժեղ։ Միևնույն ժամանակ նույն այդ երեխան պետք է արձագանքի իր հոր սիրուն։ Նա պետք է վստահի և առաջնորդության համար դիմի հորը՝ համոզված լինելով, որ այդ առաջնորդությունը իր իսկ օգտի համար է։ Նմանապես, եթե մենք էլ սիրում ենք Եհովային և երկյուղում նրանից, ապա պետք է հնազանդվենք նրա ղեկավարությանը, իսկ սա մեզ մեծ օգուտներ կբերի։ Նկատի առեք, թե ինչ է Եհովան ասել իսրայել ազգին այդ կապակցությամբ. «Երանի թէ նորանց սիրտն էլ այնպէս լինէր, որ ինձանից վախենալով իմ բոլոր պատուիրանքները պահէին ամեն ժամանակ, որպէս զի իրանց համար բարի լինէր եւ իրանց որդկանցն էլ՝ յաւիտեան» (Բ Օրինաց 5։29)։

Այո՛, աստվածահաճո վախը տանում է ոչ թե գերության, այլ ազատության, բերում է ոչ թե տխրություն, այլ ուրախություն։ Հիսուսի մասին Եսայիայի մարգարեության մեջ կարդում ենք. «Նորա ախորժանքը Տիրոջ երկիւղն է» (Եսայիա 11։3)։ Իսկ սաղմոսերգուն գրել է. «Երանելի է այն մարդը որ Տէրիցը վախենում է, եւ նորա պատուիրանքներին շատ հաւանում է» (Սաղմոս 112։1)։

Անշուշտ, չենք կարող ո՛չ սիրել Աստծուն, և ո՛չ էլ վախենալ նրանից, եթե չենք ճանաչում նրան։ Ահա թե ինչու անչափ կարևոր է ուսումնասիրել Աստվածաշունչը։ Այդ ուսումնասիրությունը օգնում է մեզ ճանաչել Աստծո անձնավորությունը և հասկանալ, թե որքան իմաստուն քայլ է նրա առաջնորդությամբ ապրելը։ Երբ մոտենում ենք Աստծուն, ցանկանում ենք կատարել նրա կամքը և մղվում ենք պահել նրա պատվիրանները՝ գիտակցելով, որ դրանք օգտակար են մեզ (Ա Յովհաննէս 5։3)։

Ուրախություն է պարգևում այն միտքը, որ կանգնած ենք կյանքի ճիշտ ուղղու վրա։ Ճիշտ այսպիսի զգացումներ ունի Բիլլն այսօր, ում մասին խոսվեց հոդվածի սկզբում։ Վերջերս նա այսպես արտահայտվեց. «Աստվածաշունչը ուսումնասիրել սկսելուց հետո ինը տարիներ են անցել, և այդ տարիների ընթացքում Եհովա Աստծո հետ ավելի մտերիմ հարաբերություններ եմ զարգացրել։ Ուրախության առաջին պոռթկումս իսկապես երջանիկ կենսակերպի փոխակերպվեց։ Ես կյանքին լավատեսորեն եմ նայում։ Իմ կյանքը լի է իմաստալից գործունեությամբ, և ոչ թե հաճույքների աննպատակ որոնումներով։ Եհովա Աստված ինձ համար իրական անձնավորություն է դարձել, և ես գիտեմ, որ նա անկեղծորեն հետաքրքվում է իմ բարօրությամբ»։

Հաջորդ հոդվածում ավելին է քննարկվում, թե Եհովայի մասին գիտությունն ինչպես է ուրախություն պարգևում և օգուտներ բերում նրանց, ովքեր ապրում են այդ գիտությանը համաձայն։

[մեջբերում 5–րդ էջի վրա]

Աստծուն մոտենալ նշանակում է և՛ սիրել նրան, և՛ վախենալ նրանից

[նկար 6–րդ էջի վրա]

Հիսուսի ուրախությունը Եհովայի երկյուղն էր

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը