Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 5/1 էջ 8
  • Ինչպես մի որդի օգնեց իր հորը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես մի որդի օգնեց իր հորը
  • 2002 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Սովորենք Հիսուսի եղբայր Հակոբոսից
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հանդիպումներին հաճախելը ի՞նչ է ասում մեր մասին
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Աստվածաշնչի գիրք համար 59. Հակոբոս
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Օգնենք մարդկանց օգուտներ քաղել փրկանքից
    2006 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2002 Դիտարան
w02 5/1 էջ 8

Ինչպես մի որդի օգնեց իր հորը

Ջեյմսը 32 տարեկան է և ապրում է Անգլիայում։ Նա մտավոր հետամնաց է ու որոշ չափով տառապում է նաև աուտիզմով։ Չնայած դրան՝ իր մոր ու քրոջ հետ նա տարիներ շարունակ հաճախել է Եհովայի վկաների հանդիպումներին։ Իր հայրը, սակայն, երբեք մեծ հետաքրքրություն չէր ցուցաբերում նրանց հավատի հանդեպ։ Մի երեկո, ժողովի հանդիպման ժամանակ, ցուցադրվեց, թե ինչպես կարելի է ծանոթ մարդուն հրավիրել Հիսուսի մահվան հիշատակի երեկոյին։ Տուն վերադառնալուն պես՝ Ջեյմսը արագ գնաց իր սենյակ։ Անհանգստացած՝ մայրը հետևեց նրան ու տեսավ, որ Ջեյմսը խելահեղորեն պրպտում է «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի հին համարները։ Ընտրելով մի պարբերագիր, որի վերջին էջի վրա Հիշատակի երեկոյին մասնակցելու հրավեր կար, և սրընթաց վազելով հոր մոտ՝ Ջեյմսը մատը պարզեց նախ դեպի նկարը և ապա դեպի իր հայրը՝ ասելով՝ դո՛ւ։ Մայրն ու հայրը ապշած նայեցին իրար. նրանք հասկացան, որ Ջեյմսը հրավիրում է հորը Հիշատակի երեկոյին մասնակցելու։ Վերջինս ասաց, որ միգուցե կգա։

Հիշատակի երեկոյի օրը, մտնելով հոր հանդերձասենյակը, Ջեյմսը մի շալվար ընտրեց ու տարավ հոր մոտ՝ ցույց տալով, որ նա պետք է հագնի այն։ Հայրը պատասխանեց, որ չի գալու հանդիպմանը. Ջեյմսն ու մայրը մենակ գնացին Թագավորության սրահ։

Որոշ ժամանակ անց Ջեյմսը սկսեց մերժել իրեն ժողովի հանդիպմանը նախապատրաստելու իր մոր ջանքերը՝ նախընտրելով հոր հետ մնալ տանը. և դա՝ գնալով ավելի ու ավելի հաճախ։ Մի կիրակի առավոտ նա հերթական անգամ մերժեց մորը։ Այս անգամ, սակայն, ի զարմանս իր մոր, հայրը շրջվեց և ասաց. «Ջե՛յմս, եթե ես այսօր ժողովի գամ, դու նո՞ւյնպես կգաս»։ Ջեյմսի դեմքը պայծառացավ։ Նա գրկեց իր հորն ու ասաց՝ այո՛։ Այսպես, նրանք երեքով գնացին Թագավորության սրահ։

Այդ օրվանից ի վեր Ջեյմսի հայրը սկսեց մասնակցել կիրակի օրերին անցկացվող հանդիպմանը։ Կարճ ժամանակ անց նա հայտարարեց, որ պետք է հոգևորապես առաջադիմի, իսկ դրա համար անհրաժեշտ է մասնակցել նաև մյուս հանդիպումներին (Եբրայեցիս 10։24, 25)։ Հայրն այդպես էլ վարվեց, իսկ երկու ամիս հետո սկսեց նաև կանոնավորապես ուսումնասիրել Աստվածաշունչը։ Նա արագ առաջադիմեց՝ իր կյանքում անհրաժեշտ փոփոխություններ կատարելով, և շատ չանցած՝ սկսեց մասնակցել Թագավորության քարոզման գործին։ Աստվածաշնչի ուսումնասիրությունը սկսելուց մի տարի անց Ջեյմսի հայրը նվիրվեց Եհովային ու խորհրդա­նշեց իր նվիրումը ջրի մկրտությամբ։ Այժմ նա իրենց ժողովում օգնական ծառա է, իսկ իրենց ընտանիքը ծառայում է Եհովային միասնաբար։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը