Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 1/15 էջ 21–25
  • Փառք տվեք Աստծուն, ոչ թե մարդկանց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Փառք տվեք Աստծուն, ոչ թե մարդկանց
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Առաջին օրվա թեման. «Արժանի ես, Տէր, որ առնես փառքը»
  • Երկրորդ օրվա թեման. «Հռչակեցեք նրա փառքը ազգերի մեջ»
  • Երրորդ օրվա թեման. «Ամեն բան արեք Աստծո փառքի համար»
  • Աստծո Խոսքի ուսուցիչները. անհետաձգելիության զգացումով՝ կատարելու իրենց հանձնարարությունը
    2002 Դիտարան
  • «Թագավորության եռանդուն քարոզիչները» ուրախությամբ հավաքվել էին համաժողովի
    2003 Դիտարան
  • Մարզային և միջազգային համաժողովները մղում են մեզ փառք տալու Աստծուն
    2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Աստծո Խոսքը կատարողները երջանկություն են գտնում
    2001 Դիտարան
Ավելին
2004 Դիտարան
w04 1/15 էջ 21–25

Փառք տվեք Աստծուն, ոչ թե մարդկանց

ՎԵՐՋԻՆ ամիսներին ամբողջ աշխարհում այն մարդիկ, ովքեր արդարություն են սիրում, սովորեցին, թե ինչպես փառք տան Աստծուն, երբ հավաքվեցին Եհովայի վկաների՝ «Փառք տվեք Աստծուն» անվանումը կրող մարզային համաժողովներին։ Եկեք վերանայենք այնտեղ ներկայացված կրթական ծրագիրը։

Աստվածաշնչի վրա հիմնված ծրագիրը համաժողովների պատվիրակների մեծ մասի համար տևեց երեք օր անընդմեջ և չորս օր նրանց համար, ովքեր կարողացել էին ներկա լինել հատուկ միջազգային հավաքույթների։ Ընդհանուր առմամբ, ներկաները լսեցին Աստվածաշնչի վրա հիմնված ավելի քան 30 ելույթներ, այդ թվում ելույթներ, որոնք խորացրին նրանց գնահատանքը հոգևորի հանդեպ, դեպքեր, որոնք զորացրին նրանց հավատը։ Ներկայացվեցին ցուցադրումներ, որոնք ընդգծեցին Աստվածաշնչի սկզբունքների գործնական արժեքը, և մի բեմականացված դրամա, որ պատմում էր առաջին դարի քրիստոնյաների դիմագրաված խնդիրների մասին։ Եթե դուք այցելել եք այդ համաժողովներից որևէ մեկը, ինչո՞ւ չվերանայեք ձեր գրառումները, մինչ կարդում եք այս հոդվածը։ Մենք վստահ ենք, որ այսպես վարվելը հոգևոր ճոխ խնջույքի մասին հաճելի հիշողություններ կարթնացնի ձեր մեջ, ինչպես նաև կլինի ուսանելի։

Առաջին օրվա թեման. «Արժանի ես, Տէր, որ առնես փառքը»

Բացման երգից և աղոթքից հետո առաջին հռետորը ներկաներին ջերմորեն ողջունեց մի ելույթով, որը կենտրոնանում էր համաժողովի գլխավոր նպատակի վրա, այն է՝ «Հավաքվել ենք՝ Աստծուն փառաբանելու»։ Մեջբերելով Յայտնութիւն 4։11-րդ համարը՝ հռետորն ընդգծեց համաժողովի ընդհանուր թեման։ Նա արագորեն անցավ այն մտքին, թե ինչ է նշանակում Աստծուն փառք տալ։ Օգտագործելով «Սաղմոսներ» գիրքը՝ նա ընդգծեց, որ Աստծուն փառաբանել նշանակում է նրան մատուցել «երկրպագութիւն», ‘գոհություն’ և ‘փառաբանություն’ (Սաղմոս 95։6; 100։4, 5; 111։1, 2)։

Ծրագրի հաջորդ մասը կոչվում էր «Երջանիկ են նրանք, ովքեր փառք են տալիս Աստծուն»։ Հռետորը հետաքրքիր մտքեր արտահայտեց։ Աշխարհում (234 երկրներում) ապրում են ավելի քան վեց միլիոն Եհովայի վկաներ, ուստի կարելի է ասել, որ Եհովային փառք տվող մարդկանց համար արևը մայր չի մտնում (Յայտնութիւն 7։15)։ Համաժողովի այս բաժնի թանկարժեք մասերից էր հարցազրույցը, որ անցկացվեց հատուկ լիաժամ ծառայության որևէ ձևի մեջ գտնվող մի քանի եղբայրների ու քույրերի հետ, և այն ջերմությամբ լցրեց ունկնդիրների սրտերը։

Հաջորդ ելույթն էր «Արարչագործությունը Աստծո փառքն է հռչակում»։ Երկինքները լռությամբ գովաբանում են Աստծո մեծությունը և օգնում մեզ խորացնելու մեր գնահատանքը նրա սիրալիր հոգատարության համար։ Սա բացատրվեց ամենայն մանրամասնությամբ (Եսայիա 40։26)։

Հալածանքները, հակառակությունները, աշխարհի ազդեցությունը և մեղավոր հակումները փորձության են ենթարկում ճշմարիտ քրիստոնյաների անարատությունը Աստծո հանդեպ։ Ուստի ունկնդիրները մեծ հիացմունքով լսեցին «Գնա անարատության ճանապարհով» անվանումը կրող ելույթը։ 26-րդ սաղմոսի համար առ համար քննարկման ընթացքում եղան նաև հարցազրույցներ դպրոցահասակ մի Վկայի հետ, որը ամուր դիրք էր բռնել բարոյական հարցերում, և մեկ այլ Վկայի հետ, որը բավական ժամանակ էր ծախսել կասկածելի զվարճությունների վրա, բայց քայլեր էր ձեռնարկել դրանք հաղթահարելու համար։

Առավոտյան ծրագիրը եզրափակեց գլխավոր թեման, որ կոչվում էր «Փառահեղ մարգարեական տեսիլքները մեծապես ոգևորում են մեզ»։ Հռետորը հիշատակեց Դանիել մարգարեի, Հովհաննես և Պետրոս առաքյալների օրինակները. այնպիսի մարդիկ, որոնց հավատը զորացավ փառահեղ մարգարեական տեսիլքների միջոցով, որոնք ներկայացնում էին Աստծո Մեսիական Թագավորության հաստատումն ու գործունեությունը։ Նրանց վերաբերյալ, ովքեր կարծես կորցրել են իրենց տեսողությունը և չեն նկատում այն հստակ ապացույցները, որ մենք ապրում ենք վերջին ժամանակներում, հռետորն ասաց. «Մենք անկեղծորեն հույս ենք տածում, որ այդպիսի անհատները կրկին իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն թագավորական փառքով Քրիստոսի ներկայության իրական լինելու վրա և իրենց հոգևոր ամրությունը վերականգնելու օգնություն կստանան»։

Ետճաշյա ծրագիրը սկսվեց մի ելույթով, որ կոչվում էր «Եհովայի փառքը հայտնվում է խոնարհներին»։ Հռետորը ցույց տվեց, թե ինչպես է Եհովան խոնարհության օրինակ ցույց տալիս, չնայած որ նա տիեզերքի Բարձրյալ Անձնավորությունն է (Սաղմոս 18։35, ՆԱ)։ Եհովան հավանում է նրանց, ովքեր իսկապես խոնարհ են, բայց նա չի հավանում է նրանց, ովքեր խոնարհություն են ցույց տալիս միայն այն ժամանակ, երբ գործ են ունենում իրենց հավասար կամ իրենցից ավելի բարձր դիրք ունեցող մարդկանց հետ, և դաժանությամբ են վերաբերվում նրանց հետ, ովքեր գտնվում են իրենց իշխանության տակ (Սաղմոս 138։6)։

Դրանից հետո մի ելույթաշարում ներկայացվեց աստվածաշնչյան մի մարգարեություն, որ բացահայտում էր գլխավոր թեմայի տարբեր երեսակները. այդ թեման էր՝ «Ամովսի մարգարեությունը. նրա լուրը մեր օրերի համար»։ Մատնանշելով Ամովսի օրինակը՝ առաջին հռետորը ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ մենք պատասխանատվություն ունենք զգուշացնելու մարդկանց Եհովայի գալիք դատաստանի մասին։ Նրա ելույթի թեման էր. «Համարձակությամբ հայտնեք Աստծո Խոսքը»։ Երկրորդ հռետորը առաջ քաշեց հետևյալ հարցը. «Եհովան երբևէ վերջ կդնի՞ երկրի վրայի չարությանն ու տառապանքին»։ Իր ելույթում, որը կոչվում էր «Աստծո դատաստանը չարերի դեմ», նա ցույց տվեց, որ աստվածային դատաստանը միշտ արդար է, անխուսափելի և ընտրողական։ Ելույթաշարի վերջին հռետորը ներկայացրեց հետևյալ ելույթը՝ «Եհովան քննում է սիրտը»։ Նրանք, ովքեր փափագում են հաճեցնել Եհովային, ականջ կդնեն Ամովս 5։15–ում արձանագրված խոսքերին. «Ատեցէք չարութիւնը եւ սիրեցէք բարին»։

Ոգելից խմիչքները, ինչպես օրինակ՝ գինին, որ ուրախացնում է մարդու սիրտը, կարող են սխալ օգտագործվել։ Իր ելույթում, որ կոչվում էր «Խուսափիր ալկոհոլի չարաշահման ծուղակն ընկնելուց», հռետորը ներկայացրեց այն մի շարք ֆիզիկական և հոգևոր վտանգները, որ առաջանում են չափից շատ ալկոհոլ օգտագործելու հետևանքով, նույնիսկ եթե անհատը չի հարբում։ Նա առաջնորդող սկզբունք տվեց. քանի որ ալկոհոլի հանդեպ դիմադրողականությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր է, ուստի խմիչքի ցանկացած քանակություն, որ ազդում է քո ‘իմաստության և խոհեմության’ վրա, անձամբ քեզ համար չափազանց շատ է (Առակաց 3։21 ԱԱ, 22)։

Քանի որ ապրում ենք չար ժամանակներում, քաջալերական էր լսել հաջորդ թեման, որ կոչվում էր «Եհովա՝ մեր ‘զորություն նեղության ժամանակներում’»։ Աղոթքը, սուրբ ոգին և քրիստոնյա հավատակիցները կարող են օգնել մեզ հաղթահարելու դժվարությունները։

««Բարի երկիր»՝ Դրախտի նախաշող». այսպես էր կոչվում այդ օրվա վերջին ելույթը, որի ժամանակ մի ուրախ անակնկալ ներկայացվեց բոլորին։ Դա մի նոր հրատարակություն էր՝ լի աստվածաշնչյան քարտեզներով։ Նրա վերնագիրն է «Տեսեք «բարի երկիրը»»։

Երկրորդ օրվա թեման. «Հռչակեցեք նրա փառքը ազգերի մեջ»

Օրվա խոսքի քննարկումից հետո ներկայացվեց համաժողովի երկրորդ ելույթաշարը, որի թեման էր «Տիրոջ փառքն ենք արտացոլում հայելու նման....»։ Առաջին մասում մանրամասնորեն քննարկվեց «Բարի լուրը ամենուրեք տարածելով» ելույթը և ցույց տրվեցին բեմականացումներ, որտեղ ներկայացվեցին քարոզչական ծառայության մեջ տեղի ունեցած դեպքեր։ Երկրորդ ելույթում ցույց տրվեց վերայցելության մասին մի ցուցադրում, երբ հռետորը ներկայացրեց «Հեռացնելով քողը կույրերի աչքերից» ելույթը։ Ելույթաշարի եզրափակիչ ելույթը կոչվում էր «Է՛լ ավելի առաջանալով մեր ծառայության մեջ»։ Այն ավելի արժեքավոր դարձավ հետաքրքիր հարցազրույցների շնորհիվ, որտեղ ներկայացվեցին քարոզչական ծառայության ժամանակ տեղի ունեցած դեպքեր։

Ծրագրի հաջորդ մասը կոչվում էր «Ատված՝ առանց պատճառի»։ Այդ ժամանակ քաջալերական հարցազրույցներ անցկացվեցին հավատարիմ անձանց հետ, ովքեր Աստծո տված զորության շնորհիվ անարատություն են պահպանել՝ չնայած հակառակությանը։

Համաժողովների ցանկալի ու հատկանշական մասերից մեկն է մկրտության ելույթը, որին հաջորդում է որոշակի պահանջների համապատասխանող թեկնածուներին ջրի մեջ ամբողջովին ընկղմելը։ Ջրի մկրտությունը խորհրդանշում է անհատի բացարձակ նվիրումը Եհովային։ Հետևաբար թեման շատ համապատասխան էր՝ «Նվիրման համաձայն ապրելով՝ փառաբանում ենք Աստծուն»։

Ետճաշյա ծրագիրը սկսվեց մի ելույթով, որը մղում էր ինքնաքննություն կատարելու։ Այն կոչվում էր «Զարգացրու Քրիստոսի տեսակետը մեծության վերաբերյալ»։ Հռետորը հետևյալ հետաքրքիր միտքը նշեց. մեծությունը գալիս է Քրիստոսի խոնարհությունն ընդօրինակելուց։ Ուստի քրիստոնյան չպետք է պատասխանատվությունների ձգտի փառասիրական նկատառումներով։ Նա պետք է հարց տա ինքն իրեն. «Արդյոք պատրա՞ստ եմ կատարելու օգտակար գործեր, որոնք անմիջապես չեն նկատվում»։

Երբևէ քեզ հոգնած զգացե՞լ ես։ Պատասխանը պարզ է։ Բոլորը մեծ բավականություն ստացան «Հոգնած են, բայց ոչ՝ ուժասպառ եղած» անվանումը կրող ելույթից։ Փորձառու Վկաների հետ անցկացված հարցազրույցները ցույց տվեցին, որ Եհովան կարող է իր ‘Հոգու ձեռքով զորությամբ հաստատել’ մեզ (Եփեսացիս 3։16)։

Առատաձեռնությունը մի հատկություն է, որը մենք չենք ստանում ի ծնէ. պետք է սովորենք դրսևորել այն։ Այս գլխավոր միտքը ընդգծվեց «Եղե՛ք առատաձեռն, տալու պատրաստ» ելույթում։ Մտածելու տեղիք տվող հետևյալ հարցը առաջ քաշվեց. «Պատրա՞ստ ենք արդյոք օրվա մեջ որոշ ժամանակ տրամադրել մեր այն եղբայրներին ու քույրերին, ովքեր ծեր են, հիվանդ, ընկճված են կամ միայնակ»։

Ունկնդիրները համակ ուշադրությամբ լսեցին «Զգուշացիր «օտարների ձայն[ից]»» ելույթը։ Այս ելույթում Հիսուսի հետևորդները նմանեցվեցին ոչխարների, որոնք լսում են միայն նրա ձայնը որպես ‘բարի հովվի’, իսկ «օտարների ձայնը չեն ճանաչում», որ լսվում է Սատանայի ազդեցության տակ գտնվող բազմաթիվ աղբյուրների միջոցով (Յովհաննէս 10։5, 14, 27)։

Երգչախումբը պետք է միաձայն երգի, որպեսզի երգը հասկանալի լինի։ Նույն ձևով էլ, ճշմարիտ երկրպագուները ամբողջ աշխարհում պետք է միավորված լինեն Աստծուն փառաբանելու համար։ Հետևաբար «‘Միաբերան’ փառք տանք Աստծուն» ելույթում օգտակար հրահանգներ տրվեցին, թե ինչպես կարող ենք բոլորս խոսել «մաքուր շրթունքներ[ով]» և «համամտաբար» ծառայել Եհովային (Սոփոնիա 3։9)։

Ծնողները, հատկապես փոքր երեխաներ ունեցողները, մեծ հաճույքով լսեցին այդ օրվա վերջին ելույթը՝ «Մեր երեխաները թանկարժեք ժառանգություն են»։ Հայտարարվեց 256 էջից բաղկացած մի նոր գրքի լույսընծայման մասին, որը հաճելի անակնկալ էր ունկնդիրների համար։ «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը կօգնի ծնողներին Աստծուց իրենց տրված պարգևի՝ երեխաների հոգևոր կարիքները բավարարել։

Երրորդ օրվա թեման. «Ամեն բան արեք Աստծո փառքի համար»

Համաժողովի եզրափակիչ օրվա հոգևոր մտքերը սկսվեցին օրվա խոսքի հիշեցումներով։ Ծրագրի առաջին մասում մեծ ուշադրություն դարձվեց ընտանեկան կառույցին։ Առաջին ելույթը, որ կոչվում էր «Ծնողնե՛ր, ամրացրեք ձեր ընտանիքը», ունկնդիրներին օգնեց, որ տրամադրվեն հետագա մտքերին։ Ընտանիքի նյութական կարիքների մասին հոգալու պատասխանատվությունների մասին խոսելուց հետո հռետորը նշեց, որ ծնողների ամենագլխավոր պատասխանատվությունը երեխաների հոգևոր կարիքների մասին հոգ տանելն է։

Հաջորդ հռետորը խոսքն ուղղեց երեխաներին և քննարկեց «Ինչպես են պատանիները փառաբանում Եհովային» թեման։ Նա նշեց, որ երիտասարդները նման են ‘ցողակաթիլների’, որովհետև նրանք թվով շատ են, և նրանց երիտասարդական եռանդն ու ավյունը թարմացուցիչ է։ Մեծերը ուրախությամբ համագործակցում են նրանց հետ Եհովայի ծառայության մեջ (Սաղմոս 110։3)։ Այս բաժնում ընդգրկված էին հիանալի հարցազրույցներ, որ անցկացվեցին օրինակելի քրիստոնյաների հետ։

Մարզային համաժողովների հուզումնալից պահերից են աստվածաշնչյան բեմականացված դրամաները, և այս համաժողովն էլ այդ հարցում բացառություն չէր։ «Համարձակորեն վկայություն տանք՝ չնայած հակառակությանը» անվանումը կրող դրաման պատմում էր Հիսուսի առաջին դարի հետևորդների մասին։ Այն ոչ միայն հետաքրքրաշարժ ներկայացում էր, այլ, որ ամենակարևորն է, ուսանելի էր։ Դրամային հաջորդեց «Հռչակենք բարի լուրը առանց ‘դադարելու’» անվանումով ելույթը, որտեղ ընդգծվեցին դրամայի գլխավոր մտքերը։

Բոլոր ներկաները անձկագին սպասում էին կիրակնօրյա ծրագրի գլխավոր ելույթին, որ կոչվում էր «Ովքե՞ր են այսօր փառք տալիս Աստծուն»։ Հռետորը փաստարկներ բերեց այն մասին, որ գիտնականներն ու կրոնական համայնքները ընդհանուր առմամբ փառք չեն տվել Աստծուն։ Այսօր միայն իր անունը կրող մարդիկ են, որ իսկապես փառք են տալիս նրա անվանը. նրանք, ովքեր քարոզում և ուսուցանում են ճշմարտությունը Եհովայի մասին։

Դրան հաջորդեց այդ շաբաթվա «Դիտարանի» ուսումնասիրության հոդվածի համառոտ ամփոփումը, որից հետո ներկայացվեց վերջին հանրային ելույթը՝ «Շարունակեք ‘շատ պտուղ բերել’ Եհովայի փառավորման համար»։ Հռետորը բոլոր ներկաների ուշադրությանը ներկայացրեց տասը կետերից բաղկացած մի բանաձև։ Այնտեղ ուշադրություն էր դարձվում այն բանին, թե ինչպես կարելի է տարբեր կերպերով փառք տալ Եհովային՝ Արարչին։ Միահամուռ կերպով նրանց արտասանած «այո»-ն հնչեց բոլոր համաժողովների ժամանակ աշխարհի բոլոր ծայրերում։

Այսպիսով՝ «Փառք տվեք Աստծուն» անվանումը կրող համաժողովը եզրափակվեց, իսկ ներկաներից ամեն մեկի ականջներում դեռ հնչում էին այդ խոսքերը՝ փառք տվեք Աստծուն։ Եհովայի սուրբ ոգու և տեսանելի կազմակերպության տված օգնության միջոցով թող որ միշտ ձգտենք փառք տալ Աստծուն, ոչ թե մարդկանց։

[23–րդ էջի վրայի շրջանակը]

Միջազգային համաժողովներ

Չորսօրյա միջազգային համաժողովներ տեղի ունեցան Աֆրիկայում, Ասիայում, Ավստրալիայում, Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում ու Հարավային Ամերիկայում։ Ամբողջ աշխարհից պատվիրակներ էին հրավիրվել՝ ներկա լինելու այս հավաքույթներին։ Այս կերպով այցելուներն ու նրանց հյուրընկալները հնարավորություն ունեցան ‘քաջալերվելու’ (Հռովմայեցիս 1։12)։ Նոր ծանոթություններ հաստատվեցին, և վերականգնվեցին հները։ Միջազգային համաժողովների ծրագրում կար հատուկ մի բաժին, որ կոչվում էր «Տեղեկություններ՝ տարբեր երկրներից»։

[25–րդ էջի վրայի շրջանակը]

Նոր հրատարակություններ, որ փառք են բերում Աստծուն

«Փառք տվեք Աստծուն» մարզային համաժողովներին հայտարարվեց երկու նոր հրատարակությունների լույսընծայման մասին։ Աստվածաշնչյան ատլասը՝ «Տեսեք «բարի երկիրը»», ամուր կազմ ունի, և նրա 36 էջերին պատկերված են աստվածաշնչյան տեղանքների քարտեզներ ու նկարներ։ Յուրաքանչյուր էջ գունավոր է, այնտեղ կան Ասորեստանի կայսրության, Բաբելոնի, Մարա–​Պարսկաստանի, Հունաստանի և Հռոմի քարտեզները։ Կան առանձին քարտեզներ, որտեղ պատկերված են Հիսուսի ծառայության վայրերը և քրիստոնեության տարածումը։

«Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը բաղկացած է 256 էջից և մոտ 230 նկարներից։ Բազմաթիվ հաճելի զրույցներ կարելի է վարել երեխաների հետ՝ ընդամենը դիտելով նկարները և պատասխանելով գրքում զետեղված՝ մտածելու տեղիք տվող հարցերին։ Այս նոր հրատարակությունը նախատեսված է խոչընդոտելու համար փոքրիկների վրա Սատանայի հարձակումը, որի նպատակն է քայքայել նրանց բարոյական վիճակը։

[նկար 23–րդ էջի վրա]

Միսիոներները պատմեցին հավատը զորացնող դեպքեր

[նկարներ 24–րդ էջի վրա]

«Փառք տվեք Աստծուն» համաժողովի նշանակալի մասերից մեկն էր մկրտությունը

[նկարներ 24–րդ էջի վրա]

Թե՛ մեծահասակները և թե՛ երիտասարդները հաճույքով են դիտում աստվածաշնչյան դրամաները

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը