Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 9/1 էջ 3–4
  • Երջանկություն գտնելու ձգտումը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երջանկություն գտնելու ձգտումը
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Արդյոք ճի՞շտ ուղղությամբ ենք փնտրում
  • Ինչպե՞ս լինել երջանիկ
    2010 Դիտարան
  • Երջանիկ են նրանք, ովքեր ծառայում են «երջանիկ Աստծուն»
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպես գտնել այն
    2018 Արթնացե՛ք
2004 Դիտարան
w04 9/1 էջ 3–4

Երջանկություն գտնելու ձգտումը

ՄԻ ՔԱՆԻ տարի առաջ Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում ապրող մարդկանց այսպիսի հարց ուղղվեց. «Ի՞նչ է հարկավոր երջանիկ լինելու համար»։ Հարցման ենթարկվածների 89 տոկոսը պատասխանեց, որ երջանկության նախապայմանը առողջությունն է, 79 տոկոսը նախապատվությունը տվեց կողակցի կամ ընկերոջ ճիշտ ընտրությանը, 62 տոկոսը՝ ծնող լինելու ուրախությանը, իսկ 51 տոկոսը երջանկությունը կապեց հաջող կարիերայի հետ։ Ու չնայած հաճախ է ասվում, որ երջանկությունը կախված չէ փողից, հարցվածների 47 տոկոսը հակառակ տեսակետն ուներ։ Ի՞նչ են ցույց տալիս այս փաստերը։

Նախ փորձենք պարզել, թե արդյոք ճիշտ է այն տեսակետը, որ երջանկությունը կախված է փողից։ Մի առիթով հարցում անցկացվեց Միացյալ Նահանգների 100 ամենահարուստ մարդկանց շրջանում։ Արդյունքները ցույց տվեցին, որ նրանք ավելի երջանիկ չեն, քան մյուս մարդիկ։ Ու թեպետ վերջին երեք տասնամյակների ընթացքում ԱՄՆ–ի բնակիչներից շատերն են գրեթե կրկնապատկել իրենց ունեցվածքը, հոգեբուժական բնագավառի մասնագետների խոսքերով՝ դա որևէ ձևով չի անդրադարձել նրանց երջանկության վրա։ Ինչպես նշվում է մի հաղորդագրության մեջ, «նույն ժամանակահատվածում սրընթաց աճել է դեպրեսիայով տառապող մարդկանց թիվը, եռապատկվել են պատանիների ինքնասպանության դեպքերը, և կրկնապատկվել է ամուսնալուծությունների քանակը»։ Հարստության ու երջանկության միջև եղած կապը պարզելու նպատակով հետազոտություններ են անցկացվել մոտավորապես 50 տարբեր երկրներում։ Ի՞նչ ցույց տվեցին դրանք. երջանկությունը հնարավոր չէ գնել փողով։

Այժմ փորձենք ստուգել, թե երջանիկ լինելու համար որքանով են կարևոր լավ առողջությունը, հաջող ամուսնությունը կամ փայլուն կարիերան։ Եթե այս գործոնները երջանկության անհրաժեշտ պայմանն են, ապա ի՞նչ կարելի է ասել այն միլիոնավոր մարդկանց մասին, ովքեր առողջ չեն։ Ի՞նչ կարելի է ասել բոլոր նրանց մասին, որոնց ամուսնությունը հաջող չէ։ Իսկ երեխա չունեցող զույգե՞րը, կամ փայլուն կարիերա չստեղծած տղամարդիկ ու կանա՞յք։ Մի՞թե բոլոր այս անհատներին դժբախտ կյանք է վիճակված։ Բացի այդ, արդյո՞ք հաջող ամուսնություն կամ լավ առողջություն ունեցող մարդիկ, որ ներկա պահին երջանիկ են թվում, հանգամանքների փոփոխության դեպքում չեն կորցնի իրենց երջանկությունը։

Արդյոք ճի՞շտ ուղղությամբ ենք փնտրում

Չկա մեկը, որ չցանկանա երջանիկ լինել։ Եվ սա զարմանալի չէ, քանի որ մարդու Արարիչը «երանելի», այսինքն՝ երջանիկ Աստված է, իսկ մարդը ստեղծված է «Աստուծոյ պատկերովը» (Ա Տիմոթէոս 1։11; Ծննդոց 1։26, 27)։ Ուստի մարդու համար միանգամայն բնական է ձգտել երջանկության։ Սակայն շատերը երջանկությունը նմանեցնում են ափի մեջ լցված ավազահատիկների, որոնք հեշտությամբ սահում են ու թափվում։

Իսկ հնարավոր չէ՞ արդյոք, որ երջանկություն փնտրելիս ոմանք ընկնեն ծայրահեղությունների մեջ։ Նման միտք է արտահայտում սոցիալական հոգեբանության ոլորտի մասնագետ Էրիկ Հոֆերը։ Նա ասում է. «Երջանկության հասնելու ձգտումը դժբախտության ամենագլխավոր պատճառներից մեկն է»։ Այս խոսքերն իրոք ճշմարիտ կլինեն, եթե երջանկությունը փնտրենք ոչ ճիշտ ուղղությամբ։ Նման դեպքում հուսախաբությունն ու հիասթափությունը անխուսափելի են։ Հարստանալու, ինչպես նաև փառքի ու ճանաչման արժանանալու ձգտումը, քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտներում հաջողության հասնելը կամ էլ պարզապես վայրկենական հաճույքների համար ապրելը երջանկություն չեն բերում։ Ոմանք հակասական մի կարծիքի են հանգել, որը մի գրող ձևակերպեց հետևյալ կերպ. «Մենք բավական երջանիկ կլինենք, եթե վերջ դնենք երջանկության հասնելու ջանքերին»։

Այս հոդվածի սկզբում հիշատակված հետազոտության ժամանակ ուշադրության արժանի մի բան ևս պարզվեց։ Հարցվածների մեջ տասը հոգուց չորսը այն կարծիքին էր, որ երջանկությունը գալիս է բարին գործելուց և ուրիշներին օգնելուց։ Իսկ չորսից մեկը շեշտեց, որ հավատն ու կրոնական համոզմունքներն են գլխավորապես նպաստում երջանկությանը։ Ինչպես երևում է, հարկավոր է ավելի խորությամբ քննել, թե ինչ է անհրաժեշտ իսկական երջանկության հասնելու համար։ Հաջորդ հոդվածը կօգնի մեզ այս հարցում։

[նկարներ 3–րդ էջի վրա]

Շատերը կարծում են, որ երջանկության գրավականը փողն է, հաջող ընտանիքը կամ էլ փայլուն կարիերան։ Համաձա՞յն եք նրանց հետ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը