Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 4/15 էջ 21–22
  • Թարգմանչությանն օգնող միջոց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Թարգմանչությանն օգնող միջոց
  • 2005 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Կիբեռհարձակում
    2012 Արթնացե՛ք
  • «Նոր աշխարհ թարգմանություն»՝ աշխարհում միլիոնավորների կողմից բարձր գնահատվող
    2001 Դիտարան
  • Ինչպե՞ս կարող եք ընտրել Աստվածաշնչի լավ թարգմանություն
    2008 Դիտարան
  • Տպագրում և տարածում են Աստծու սուրբ Խոսքը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
2005 Դիտարան
w05 4/15 էջ 21–22

Թարգմանչությանն օգնող միջոց

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ հեղինակը՝ Եհովա Աստված, շատ է ցանկանում, որ իր Թագավորության բարի լուրը ազդարարվի «ամեն ազգի եւ ցեղի եւ լեզուի եւ ժողովրդի» (Յայտնութիւն 14։6)։ Նա կամենում է, որ իր գրավոր Խոսքը մատչելի լինի ամբողջ մարդկությանը։ Այդ նպատակով Աստվածաշունչը թարգմանվել է ավելի շատ լեզուներով, քան աշխարհի որևէ գիրք։ Հազարավոր թարգմանիչներ ժամանակ և ջանքեր չեն խնայել, որպեսզի Աստծու մտքերը փոխանցեն մեկ այլ լեզվով։

Բայց Աստվածաշունչն ընդամենը թարգմանություն չէ։ Հաճախ այն օգտագործվել է որպես օգնող միջոց ուրիշ տեքստեր թարգմանելու համար։ Բազմաթիվ թարգմանիչներ համեմատել են տարբեր լեզուներով թարգմանված աստվածաշնչյան տերմինները՝ որոշակի բառերի ճիշտ թարգմանությունը գտնելու նպատակով։ Աստվածաշունչը՝ որպես թարգմանչությանն օգնող միջոց, այժմ սկսել է օգտագործվել նաև համակարգչային թարգմանության մեջ։

Համակարգչի օգնությամբ իսկապես հեշտ չէ լավ թարգմանություն անել։ Փորձագետներից ոմանք նույնիսկ կարծում են, որ թարգմանությունը համակարգիչների խելքի բանը չէ։ Ինչո՞ւ։ Որովհետև լեզուն ընդամենը բառերի շարան չէ։ Յուրաքանչյուր լեզու ունի իրեն հատուկ բառակապակցությունները, կանոնները, բացառությունները այդ կանոններից, բարբառներն ու ակնարկները։ Այս ամենը համակարգչին սովորեցնելու համար գործադրված ջանքերը շատ քիչ արդյունքներ են տվել։ Համակարգչային թարգմանությունների մեծ մասը գրեթե անհասկանալի են եղել։

Այնուհանդերձ, ներկայումս համակարգչային մասնագետները հայտնագործել են թարգմանության նոր կերպեր։ «Մեր մեթոդի մեջ օգտագործվում են վիճակագրական օրինակներ՝ ամենահամապատասխան թարգմանությունը ստանալու համար,— նշում է Ֆրանց Յոզեֆ Օխը՝ համակարգչային թարգմանության տեխնիկայի առաջնակարգ մի մասնագետ։ Ենթադրենք՝ դուք ցանկանում եք հինդի լեզվից թարգմանություն անել անգլերեն լեզվի։ Նախ՝ վերցրեք այնպիսի տեքստ, որն առկա է երկու լեզուներով։ Այնուհետև այդ տեքստը մտցրեք համակարգչի մեջ։ Համակարգիչը համեմատում է դրանք։ Երբ, օրինակ, հինդի լեզվով գրված նույն բառի դիմաց անգլերեն տեքստում մի քանի տեղերում և միշտ համապատասխան արտահայտության մեջ համակարգիչը հանդիպում է «տուն» բառին, եզրակացնում է, որ հինդի լեզվի տվյալ բառը անգլերեն «տուն» բառի համարժեքն է։ Հավանաբար այդ գոյականի կողքին կան ածականներ, ինչպես օրինակ՝ «մեծ»,

«փոքր», «հին» կամ «նոր»։ Այսպիսով՝ համակարգիչը կազմում է համարժեք բառերի ու բառակապակցությունների մի ցուցակ։ Այս «վարժությունից» հետո, որը կարող է տևել մի քանի օր կամ շաբաթներ, համակարգիչը իր սովորածը կարող է օգտագործել նոր տեքստի մեջ։ Թեև արդյունքում ստացված թարգմանությունը գուցե ճշգրիտ չլինի քերականական և ոճական առումով, բայց սովորաբար այն հասկանալի է փոխանցում միտքն ու կարևոր մանրամասները։

Այսպիսի թարգմանությունների որակը հիմնականում կախված է այն բանից, թե նախնական փուլում ինչ ծավալի ու որակի տեքստ է մտցվել համակարգչի մեջ։ Հենց այստեղ է երևում Աստվածաշնչի արժեքը։ Այն ճշգրտորեն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, մատչելի է և ընդարձակ տեքստ է բովանդակում։ Ահա թե ինչու, երբ մասնագետները ցանկացան համակարգչին նոր լեզու սովորեցնել, ընտրություն կատարելիս կանգ առան Աստվածաշնչի վրա։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը