Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 7/1 էջ 17–19
  • Նրանք ուրախությամբ կկատարեն Աստծու կամքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նրանք ուրախությամբ կկատարեն Աստծու կամքը
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Քաջալերանք՝ հնազանդվելու Եհովայի կամքին
  • Կատարեք Եհովայի կամքը ծառայության մեջ
  • «Գաղաադի» շրջանավարտներին հորդոր է տրվում «սկսել փորել»
    2008 Դիտարան
  • Մղված են՝ ծառայելու Աստծուն
    2000 Դիտարան
  • Նրանք պատրաստակամորեն տրամադրեցին իրենց
    2005 Դիտարան
  • Գաղաադի շրջանավարտներին քաջալերանք է տրվում խոսել ‘մեծամեծ բաների’ մասին
    2003 Դիտարան
Ավելին
2006 Դիտարան
w06 7/1 էջ 17–19

Նրանք ուրախությամբ կկատարեն Աստծու կամքը

ՀԻՍՈՒՍԸ օրինակ թողեց բոլոր քրիստոնյաներին՝ աղոթելով իր Հորը. «Ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի» (Ղուկաս 22։42)։ Նմանապես այսօր Աստծու միլիոնավոր ծառաներ արձագանքում են այս խոսքերին՝ խոնարհաբար հնազանդվելով Եհովային։ Նրանց թվում են «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 120–րդ դասարանի 52 ուսանողները։ 2006 թ. մարտի 11–ին նրանք պատրաստ էին ուրախությամբ Աստծու կամքը կատարել տարբեր երկրներում նույնիսկ դժվար հանգամանքներում։

Ի՞նչն է մղում այս շրջանավարտներին, որ իրենց կյանքում առաջնորդվեն Եհովայի կամքով։ Քրիսը և Լեսլին՝ Բոլիվիայում որպես միսիոներներ նշանակված ամուսնական մի զույգ, այսպես արտահայտվեցին. «Քանի որ մենք ուրացել ենք մեր անձը, պատրաստ ենք անել ցանկացած բան, որ հանձնարարում է Եհովայի կազմակերպությունը» (Մարկոս 8։34)։ Ջեյսոնը և Շերը, որոնք ծառայում են Ալբանիայում, ասում են. «Յուրաքանչյուր նշանակում, որ ստացել ենք Եհովայի կազմակերպությունից, ունեցել է իր դժվարությունները։ Սակայն մենք համոզվել ենք, որ Եհովան արժանի է կատարյալ վստահության»։

Քաջալերանք՝ հնազանդվելու Եհովայի կամքին

Ավարտական ծրագիրը աղոթքով բացեց Բեթելի ընտանիքի անդամ Ջորջ Սմիթը, որը ծառայում է գեղարվեստական ձևավորման բաժնում։ Ստիվեն Լեթը՝ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամներից մեկը և ավարտական ծրագրի նախագահողը, ողջունեց բոլոր ներկաներին։ Հյուրերը 23 երկրներից ժամանել էին «Դիտարանի» կրթական կենտրոն (Պատերսոն, Նյու Յորք)՝ ներկա գտնվելու այս ուրախ իրադարձությանը։ Եղբայր Լեթը ասաց ավարտական դասարանին, որ նրանք իրագործելու են «շատ զորավոր մի բան»։ Նա նոր միսիոներների ուշադրությունը հրավիրեց «ամրութիւններ[ի]», այսինքն՝ կեղծ ուսմունքների վրա և ասաց, որ նրանք Գրությունների օգնությամբ կկարողանան քանդել դրանք (Բ Կորնթացիս 10։4 ԷԹ, 5)։ Նա իր ելույթը եզրափակեց հետևյալ խոսքերով. «Ինչպիսի՜ ուրախություն կստանաք, երբ Եհովան օգտագործի ձեզ քանդելու այն ամրությունները, որոնք տեղ են գտել ազնիվ մարդկանց սրտերում»։

Գլխավոր վարչության անդամներից մեկը՝ Հարոլդ Ջեքսոնը, ներկայացրեց «Բաներ, որ արժե հիշել» թեման։ Նա նշեց, որ նոր միսիոներները երբեք չպետք է մոռանան ‘նախ փնտրել Աստծու արքայությունը և նրա արդարությունը’ (Մատթէոս 6։33)։ Նրանք պետք է հիշեն, որ «սէրը շինում է», և այն հաջողության գրավականն է (Ա Կորնթացիս 8։1)։ Նա ասաց. «Թող որ սերն առաջնորդի ձեզ ուրիշների հետ ձեր փոխհարաբերություններում»։

Հաջորդը ելույթով հանդես եկավ Կառավարիչ մարմնի անդամ Ջեֆրի Ջեքսոնը, որը ծառայել է որպես միսիոներ 1979–2003 թվականներին։ Նա շրջանավարտներին դիմեց հետևյալ հարցով. «Դուք պատասխանատո՞ւ եք»։ Եղբայր Ջեքսոնը ընդգծեց սեփական անձի և ծառայության հանդեպ հավասարակշռված տեսակետ ունենալու անհրաժեշտությունը։ Քրիստոնյաները պատասխանատվություն ունեն ցանել և ջրել ճշմարտության սերմերը։ Այնուամենայնիվ, հոգևոր աճ տալը Եհովայի պատասխանատվությունն է, քանի որ ‘աճեցնողը Աստված է’ (Ա Կորնթացիս 3։6–9)։ Եղբայր Ջեքսոնը ավելացրեց. «Դուք Եհովայի առջև պատասխանատու եք հոգևորապես ամուր մնալու հարցում։ Իսկ ո՞րն է ձեր մեծագույն պատասխանատվությունը. սիրել Եհովային և այն մարդկանց, որոնց ծառայելու եք»։

«Գաղաադի» ուսուցիչ Լորենս Բոուենը քննարկեց «Իմացիր, թե ինչ վարք պետք է դրսևորես» թեման։ Նա հիշեցրեց ուսանողներին, որ Եհովան անապատում հրաշքով առաջնորդեց ու պաշտպանեց իսրայելացիներին (Ելից 13։21, 22)։ Այսօր Եհովան առաջնորդում և պաշտպանում է մեզ մասնավորապես օծյալ քրիստոնյաների ժողովի միջոցով, որը «սիւն[ը] եւ հաստատութիւն[ն է] ճշմարտութեան» (Ա Տիմոթէոս 3։14, 15)։ Նոր միսիոներները պետք է թիկունք կանգնեն ճշմարտությանը, որը առաջնորդություն և պաշտպանություն է տալիս խոնարհ անհատներին։

Ուոլաս Լիվերանսը՝ «Գաղաադ» դպրոցի մեկ այլ ուսուցիչ, հորդորեց շրջանավարտներին չմոռանալ Աստծու Խոսքը, որ հնչում է նրանց «ետեւիցը»։ Աստծու Խոսքը մեր ետևում է այն իմաստով, որ ամբողջացվել է դարեր առաջ։ Ինչպես հովիվը, որ կանչում է ոչխարների հոտի ետևից, այնպես էլ Եհովան իր ժողովրդի ետևում է՝ տալով նրան առաջնորդություն ‘հավատարիմ և իմաստուն ծառայի’ միջոցով (Եսայիա 30։21; Մատթէոս 24։45–47)։ «Գաղաադ» դպրոցն օգնել է շրջանավարտներին ավելի խորացնել իրենց գնահատանքը ծառա դասակարգի հանդեպ։ «Ծառան» նույնիսկ տրամադրել է «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը»։ Հռետորը շրջանավարտներին քաջալերեց. «Վերցրեք ինֆորմացիայի այդ հարուստ պաշարը և օգտվելով դրանից՝ սովորեցրեք ուրիշներին» (Մատթէոս 13։52)։

Կատարեք Եհովայի կամքը ծառայության մեջ

Ծրագրի մեջ տեղ գտած «Փափագում ենք հռչակել բարի լուրը» ելույթում «Գաղաադի» ուսուցիչ Մարկ Նումարը պատմեց մի քանի դեպքեր, որոնք տեղի են ունեցել շրջանավարտների հետ դպրոցում սովորելու ընթացքում ծառայությանը մասնակցելիս (Հռովմայեցիս 1։15)։ Շրջանավարտների հետ անցկացրած հարցազրույցները ցույց տվեցին, որ նրանք իսկապես մեծ ցանկություն ունեն քարոզելու ամեն առիթով։

Շրջանավարտները էլ ավելի քաջալերվեցին՝ լսելով Քենեդ Ֆլոդինին, որը հարցազրույց անցկացրեց երեք շրջագայող վերակացուների հետ, որոնք այժմ ծառայում են Միացյալ Նահանգներում։ Ռիչարդ Կելերը, որը նախկինում ծառայել է Հարավային Ամերիկայում, և Ալեխանդրո Լակիյոն, որը ծառայել է Կենտրոնական Ամերիկայում, պատմեցին, թե ինչպես են հաղթահարել տարբեր փորձություններ և թե ինչ օրհնություններ են ստացել՝ ծառայելով որպես միսիոներներ։ Մոզեր Ֆելիսբինոն պատմեց, թե ինչ փորձ է ձեռք բերել՝ սերտորեն համագործակցելով միսիոներների հետ Բրազիլիայում, որտեղ նա մեծացել է։

Երեք փորձառու միսիոներների՝ Ռոբերտ Ջոնսի, Վուդվորտ Միլսի և Քրիստոֆեր Սլեյի հետ հարցազրույց անցկացրեց Դեյվիդ Շեյֆերը։ Այս երեք եղբայրները պատմեցին, թե ինչպես են սովորել վստահություն դրսևորել Եհովայի հանդեպ դժվարությունների ժամանակ։ Նրանք վստահեցրին դասարանին, որ Եհովայի կազմակերպության կողմից տրված կրթությունը իրենց նախապատրաստել է միսիոներական նշանակմանը։ Եղբայր Միլսը ամփոփեց այդ միտքը հետևյալ կերպ. ««Գաղաադում» տրված ոչ թե գիտական փաստերն են օգնել ինձ, այլ այն, ինչ սովորել եմ այնտեղ խոնարհության և սիրո մասին»։

Կառավարիչ մարմնի անդամ Գայ Փիրսը ներկայացրեց գլխավոր ելույթը, որի վերնագիրն էր «Եհովայի գործը երբեք չի ձախողվում»։ Ադամը սխալ գործեց, բայց արդյո՞ք սա նշանակում էր, որ Եհովայի գործը թերի էր։ Մի՞թե Աստված չէր կարողացել Ադամին կատարյալ ստեղծել, ինչպես պնդում են ոմանք։ Դա այդպես չէ, քանի որ «Աստուած մարդիս ուղիղ է ստեղծել» (Ժողովող 7։29)։ Հռետորը նշեց, որ երկրի վրա ամենածանր փորձության ժամանակ Հիսուսի դրսևորած անարատությունը փաստեց, որ «Ադամը չուներ արդարացում և սխալ գործելու պատճառ»։ Նա ապրում էր դրախտում։ Հնազանդության հարցում նրա ունեցած փորձությունը շատ ավելի հեշտ էր, քան այն փորձությունը, որը Հիսուսը հաջողությամբ դիմագրավեց։ Իսկ Ադամը սխալ գործեց։ Այնուամենայնիվ, Եհովայի խոսքը երբեք չի ձախողվի։ Նրա նպատակը կիրականանա (Եսայիա 55։11)։ Եղբայր Փիրսը ասաց նոր միսիոներներին. «Դուք առանձնաշնորհում ունեք պատվելու Եհովային ձեր անձնազոհ ոգով։ Թող որ Եհովան լինի ձեզանից յուրաքանչյուրի հետ, որտեղ էլ որ ծառայելիս լինեք նրան որպես միսիոներներ»։

Եհովայի վկաների տարբեր մասնաճյուղերից ողջույններ փոխանցելուց հետո նախագահողը՝ եղբայր Լեթը, շրջանավարտներին հանձնեց նրանց վկայականները և նշանակման նամակը։ Վերնոն Վայսգարվերը, որն արդեն երկար տարիներ է, ինչ ծառայում է Բեթելում, եզրափակեց ծրագիրը աղոթքով։

Ավարտական ծրագրին ներկա 6 872 անհատներն ավելի մեծ եռանդով լցվեցին կատարելու համար Աստծու կամքը (Սաղմոս 40։8)։ Շրջանավարտներ Էնդրյուն և Աննան ասացին. «Մենք մեր կյանքը նվիրել ենք Եհովային և խոստացել ենք անել ցանկացած բան, ինչ որ նա հանձնարարում է մեզ։ Այժմ նա մեզ ուղարկում է Կամերուն (Աֆրիկա)»։ Նրանք և ավարտական դասարանի այլ ուսանողներ մեծ ցանկություն ունեն ստեղծել մի «կարիերա», որը մեծ բավականություն և գոհունակություն կպատճառի իրենց։ Այո՛, նրանք ուրախությամբ կկատարեն Աստծու կամքը։

[շրջանակ 17-րդ էջի վրա]

ԴԱՍԱՐԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Ներկայացված երկրների թիվը՝ 6

Նշանակման երկրները՝ 20

Ուսանողների թիվը՝ 52

Միջին տարիքը՝ 35,7

Ճշմարտության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 18,3

Լիաժամ ծառայության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 14,5

[նկար 18-րդ էջի վրա]

«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 120–րդ դասարանի շրջանավարտները

Հետևյալ ցուցակում շարքերի թվարկումը սկսվում է ներքևից վերև, իսկ անուններինը՝ ըստ շարքերի՝ ձախից աջ.

1) Ռայթ Ս., Սուարես Բ., Կրուասան Բ., Դավենպորտ Լ., 2) Ջոնսոն Ա., Ալի Շ., Կադի Կ., Գերերո Պ., Էսիս Ա., 3)⁠ ⁠Օրտիս Լ., Լիլ Կ., Ուզետա Մ., Պերես Ռ., Բակուս Կ., Կատերինա Կ., 4) Պալմեր Բ., Լավինգ Դ., Մակդոնաֆ Ջ., Բոստոկ Դ., Բենիտատոս Լ., 5) Ջազիկի Մ., Սարաֆիանոս Է., Ստելտեր Կ., Վայրա Ռ., Վուն Ջ., Պրենտիս Կ., 6)⁠ ⁠Դավենպորտ Հ., Կրուասան Հ., Պերես Մ., Վայրա Է., Սուարես Ա., Կատերինա Ի., Ռայթ. Կ., 7)⁠ ⁠Կադի Կ., Մակդոնաֆ Ջ., Օրտիս Մ., Վուն Ջ., Ալի Ջ., Էսիս Մ., 8) Սարաֆիանոս Ջ., Լիլ Դ., Ուզետա Կ., Ստելտեր Պ., Պրենտիս Ջ., Ջոնսոն Է., Բենիտատոս Կ., 9) Պալմեր Ջ., Ջազիկի Վ., Բակուս Ջ., Բոստոկ Ս., Գերերո Ջ., Լավինգ Ս.։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը