Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 12/1 էջ 3
  • Ինչո՞ւ բնորոշել Նեռին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ բնորոշել Նեռին
  • 2006 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ո՞վ է հակաքրիստոսը
    2015 Դիտարան
  • Նեռը՝ քողազերծված
    2006 Դիտարան
  • Ո՞վ է նեռը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Հիշո՞ւմ եք
    2006 Դիտարան
Ավելին
2006 Դիտարան
w06 12/1 էջ 3

Ինչո՞ւ բնորոշել Նեռին

Դեռևս վաղուց Հովհաննես առաքյալը ներշնչման ներքո գրել էր. «Լսեցիք թէ Նեռը գալիս է» (Ա Յովհաննէս 2։18)։ Այս խոսքերը մեծ հետաքրքրություն են առաջացնում։ Դարեր շարունակ մարդիկ խորհել են դրանց նշանակության շուրջ։ Ո՞վ է նեռը։ Ե՞րբ է նա գալու։ Ի՞նչ է անելու, երբ գա։

ՇԱՏ մարդկանց են կոչել նեռ։ Անցյալում «նեռի» պիտակ էին կպցնում հրեաներին, կաթոլիկ պապերին և հռոմեական կայսրերին։ Օրինակ՝ երբ Ֆրեդերիկ II կայսրը (1194–1250) չմիացավ եկեղեցու անունից կատարվող խաչակրաց արշավանքներին, Գրիգոր IX պապը նրան անվանեց նեռ և վտարեց եկեղեցուց։ Գրիգորի հետնորդը՝ Իննովկենտիոսը IV–ը, նրան նորից վտարեց եկեղեցուց։ Ի պատասխան՝ Ֆրեդերիկը Իննովկենտիոսին նեռ անվանեց։

Հովհաննես առաքյալն Աստվածաշնչի գրողներից միակն է, որ օգտագործել է «նեռ» բառը։ Իր անունը կրող նամակներից երկուսում այդ բառը եզակի ու հոգնակի թվով հանդիպում է հինգ անգամ։ Այն համարները, որտեղ հանդիպում է այս բառը, մեջբերված են հաջորդ էջի շրջանակում։ Նշված համարներից կարելի է տեսնել, որ նեռը ստախոս է ու խաբեբա, և վճռականորեն տրամադրված է կործանելու անհատի փոխհարաբերությունները Քրիստոսի և Աստծու հետ։ Այդ պատճառով Հովհաննես առաքյալն իր հավատակից քրիստոնյաներին հորդորեց. «Սիրելիներ, ամեն հոգու [«ներշնչյալ արտահայտության», ՆԱ] մի հաւատաք. այլ փորձեցէք հոգիները [«ներշնչյալ արտահայտությունները», ՆԱ] թէ արդեօք Աստուածանից են. որովհետեւ շատ սուտ մարգարէներ են դուրս եկել աշխարհք» (Ա Յովհաննէս 4։1)։

Հիսուսը նույնպես նախազգուշացրեց մոլորեցնողների, կամ՝ սուտ մարգարեների մասին՝ ասելով. «[Նրանք] գալիս են ձեզ մօտ ոչխարների հանդերձներով, բայց ներսեւանց յափշտակող գայլեր են։ Իրանց պտուղներիցը [կամ՝ գործերից] նորանց ճանաչեցէք» (Մատթէոս 7։15, 16)։ Արդյո՞ք Հիսուսը նույնպես իր հետևորդներին նախազգուշացրեց այլաբանական նեռի մասին։ Եկեք քննարկենք, թե ինչպես կարող ենք բնորոշել այս խաբեբային։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը