Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 3/15 էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2007 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Հիշո՞ւմ եք
    2007 Դիտարան
  • Մաս 5
    Լսիր Աստծուն
  • Նա փրկվեց «ևս յոթ հոգու հետ»
    2013 Դիտարան
  • «Նա ճշմարիտ Աստծու հետ քայլեց»
    2013 Դիտարան
Ավելին
2007 Դիտարան
w07 3/15 էջ 31

Ընթերցողների հարցերը

Մաքուր կենդանիներից քանի՞ հատ Նոյը իր հետ տապան վերցրեց. ամեն տեսակից յոթ հա՞տ, թե՞ յոթ զույգ։

Երբ Նոյը ավարտեց տապանի կառուցումը, Եհովան ասաց նրան. «Մտիր դու եւ քո բոլոր տունը տապանի մէջ. որովհետեւ այս դարի մէջ քեզ տեսի արդար իմ առաջին: Ամեն մաքուր անասուններից քեզ համար եօթը եօթը [«եօթնական», ԱԱ] հատ առնես՝ արու եւ նորա էգը. իսկ այն անասուններիցը որ մաքուր չեն, երկու երկու հատ՝ արու եւ նորա էգը» (Ծննդոց 7:1, 2)։ Որոշ թարգմանություններ «եօթնական» բառը բնագիր եբրայերենից թարգմանում են «յոթ զույգ» արտահայտությամբ («The New English Bible», «The New Jerusalem Bible», «Tanakh—The Holy Scriptures»)։

Բնագիր լեզվում «եօթնական»–ի փոխարեն գրված է «յոթ յոթ», ինչպես գրված է նաև հայերեն «Արարատ» թարգմանության մեջ (Ծննդոց 7:2)։ Սակայն եբրայերեն լեզվում թվականի կրկնությունը պարտադիր չէ, որ նշանակի, թե թվերը հարկավոր է գումարել։ Օրինակ՝ Բ Թագաւորաց 21:20–ում նկարագրվում է մի «երկայնահասակ մարդ», որի «ձեռքերի ու ոտքերի մատերը վեց վեց էին»։ Եբրայերեն բնագրում նույնպես «վեց» բառը կրկնվում է։ Սակայն դա չի նշանակում, թե հսկան վեց զույգ մատներ ուներ յուրաքանչյուր ձեռքին և վեց զույգ մատներ՝ յուրաքանչյուր ոտքին։ Թվականի կրկնությունը վերաբերում է միայն ձեռքերի և ոտքերի մատների բաշխմանը, այսինքն՝ թե յուրաքանչյուր ձեռքին և յուրաքանչյուր ոտքին համապատասխանաբար քանի մատ կար։

Ըստ եբրայերեն լեզվի քերականական կանոնների՝ ինչպե՞ս է բացատրվում թվականի կրկնությունը։ Ծննդոց 7։2, 9 համարների վերաբերյալ Ուիլյամ Հարփերի աշխատության մեջ ասվում է. «Բառերը երբեմն կրկնվում են բաշխում ցույց տալու համար» («Introductory Hebrew Method and Manual», William R. Harper)։ Իսկ Գեզենիուսի աշխատության մեջ հետևյալն է ասվում. «Բաշխումը արտահայտվում է.... քանակական թվականների կրկնությամբ» («Hebrew Grammar», Gesenius, անգլերեն երկրորդ հրատարակություն)։ Որպես օրինակ բերվում են Ծննդոց 7:9, 15 և Բ Թագաւորաց 21:20 համարները, որտեղ համապատասխանաբար կրկնվում են «երկու» և «վեց» թվերը։

Ուստի Ծննդոց 7։2–ում «եօթ եօթ»–ը չի նշանակում յոթ զույգ, այսինքն՝ 14, ինչպես որ Ծննդոց 7։9, 15 համարներում «երկու» թվի կրկնությունը չի նշանակում երկու զույգ, այսինքն՝ չորս։ Յուրաքանչյուր համարում թվի կրկնությունը պարզապես ցույց է տալիս բաշխում և ոչ թե թվերի գումարում։ Հետևաբար, մաքուր կենդանիներից տապան վերցվեցին յոթական կենդանի, իսկ անմաքուրներից՝ ընդամենը երկուական։

Իսկ ի՞նչ է ցույց տալիս Ծննդոց 7:2–ում «եօթ եօթ»–ին հաջորդող «արու եւ նորա էգը» արտահայտությունը։ Սա շատերին առիթ է տվել մտածելու, թե Նոյին հրահանգ էր տրվել ամեն տեսակի մաքուր կենդանիներից վերցնել յոթ զույգ։ Սակայն մաքուր կենդանիների կյանքը պահպանվելու էր ոչ միայն նրանց բազմանալու նպատակով։ Ծննդոց 8։20–ը հայտնում է մեզ, որ տապանից դուրս գալուն պես «Նոյը մի սեղան շինեց Եհովայի համար, եւ առաւ բոլոր մաքուր անասունից եւ բոլոր մաքուր թռչուններից, եւ սեղանի վերայ ողջակէզներ մատուցրեց» (Ծննդոց 8:20)։ Ամեն տեսակի մաքուր կենդանիներից յուրաքանչյուր յոթերորդին Նոյը կարող էր զոհ մատուցել՝ թողնելով մնացած երեք զույգերին, որպեսզի նրանց տեսակը բազմանար երկրի վրա։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը