Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 4/1 էջ 27–29
  • Ծոմապահությունը մոտեցնո՞ւմ է մեզ Աստծուն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ծոմապահությունը մոտեցնո՞ւմ է մեզ Աստծուն
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ծոմապահությունը աստվածաշնչյան ժամանակներում
  • Ծոմապահությունը պահա՞նջ է
  • Զգուշացիր վտանգներից
  • Հավասարակշռված տեսակետ
  • Ի՞նչ է Աստվածաշունչը ասում ծոմապահության մասին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Հիսուսին հարցնում են ծոմապահության մասին
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Ինչո՞ւ Հիսուսի աշակերտները ծոմ չեն պահում
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
2009 Դիտարան
w09 4/1 էջ 27–29

Ծոմապահությունը մոտեցնո՞ւմ է մեզ Աստծուն

«Ծոմապահությունը մոտեցնում է Աստծուն և հիշեցնում, որ կյանքում նյութական բաները ամենակարևորը չեն» (ԿԱԹՈԼԻԿ ԿԻՆ)։

«Ծոմապահությունը օգնում է մեզ հոգևոր կապի մեջ մնալ Աստծու հետ» (ՀՐԵԱ ՌԱԲԲԻ)։

«Իմ կրոնում ծոմապահությունը պարտադիր է։ Ես ծոմ եմ պահում, քանի որ սիրում եմ Աստծուն։ Այդպիսով ցույց եմ տալիս, որ նվիրված եմ Նրան ու երախտագետ եմ» (ԲԱՀԱՅԱԿԱՆ)։

ԾՈՄ են պահում տարբեր կրոնի պատկանող մարդիկ, այդ թվում նաև բուդդայականները, հնդուականները, իսլամականները, ջայնականները և հուդայականները։ Շատերը հավատում են, որ որոշ ժամանակով ուտելիքից հրաժարվելը ավելի է մոտեցնում Աստծուն։

Ի՞նչ եք կարծում, պե՞տք է արդյոք ծոմ պահել։ Իսկ ի՞նչ է ասում Աստվածաշունչը այս մասին։

Ծոմապահությունը աստվածաշնչյան ժամանակներում

Աստվածաշնչյան ժամանակներում մարդիկ տարբեր պատճառներով են ծոմ պահել։ Ոմանք ծոմ են պահել իրենց վիշտը արտահայտելու կամ մեղքերը քավելու համար, Աստծու հաճությունը ունենալու, նրանից առաջնորդություն ստանալու կամ խորհրդածելու համար (Ա Թագաւորաց 7։4–6; Դատաւորաց 20։26–28; Ղուկաս 2։36, 37; Մատթեոս 4։1, 2)։ Այս նպատակներով ծոմ պահելն ընդունելի էր Աստծուն։

Աստվածաշնչում, սակայն, նշվում են ծոմապահության դեպքեր, որոնք հաճելի չէին Աստծուն։ Օրինակ՝ Սավուղ թագավորը ծոմ պահեց ոգեհարցի մոտ գնալուց առաջ (Ղեւտացոց 20։6; Ա Թագաւորաց 28։20)։ Պողոս առաքյալին սպանել ցանկացող մոլեռանդները նույնպես ծոմ պահեցին, իսկ Հեզաբել չար թագուհին ծոմ հայտարարեց (Գործեր 23։12–14; Գ Թագաւորաց 21։7–12)։ Փարիսեցիները նույնպես կանոնավորաբար ծոմ էին պահում (Մարկոս 2։18)։ Սակայն Հիսուսը դատապարտեց նրանց՝ նշելով, որ վերջիններս չունեն Աստծու հավանությունը (Մատթեոս 6։16; Ղուկաս 18։12)։ Եհովան նաև մերժեց որոշ իսրայելացիների ծոմապահությունը, քանի որ նրանք չար էին և սխալ մղումներ ունեին (Երեմիա 14։12)։

Այս օրինակները ցույց են տալիս, որ ծոմապահությամբ չէ, որ պետք է հաճեցնենք Աստծուն։ Այդուհանդերձ, Աստծու ծառաներից շատերը ծոմ են պահել և արժանացել են նրա հավանությանը։ Այդ դեպքում քրիստոնյաները պե՞տք է ծոմ պահեն։

Ծոմապահությունը պահա՞նջ է

Ըստ Մովսիսական օրենքի՝ տարին մեկ անգամ՝ Քավության օրը, հրեաները պետք է «խոնարհեցնեին իրենց անձերը»՝ ճնշեին իրենց հոգիները, այսինքն՝ ծոմ պահեին (Ղեւտացոց 16։29–31; Սաղմոս 35։13)։ Դա միակ դեպքն էր, որ Եհովան պատվիրել էր իր ժողովրդին ծոմ պահելa։ Մովսիսական օրենքի տակ գտնվող հրեաները հնազանդվում էին այս պատվերին։ Սակայն քրիստոնյաներից չի պահանջվում պահել Մովսիսական օրենքը (Հռոմեացիներ 10։4; Կողոսացիներ 2։14)։

Թեև Հիսուսը ծոմ պահեց, ինչպես պահանջվում էր Օրենքով, սակայն նա հայտնի չէր ծոմ պահելու սովորությամբ։ Ճիշտ է, նա իր աշակերտներին բացատրեց, թե ինչպես պետք է ծոմ պահել, բայց երբեք չպատվիրեց դա անել (Մատթեոս 6։16–18; 9։14)։ Այդ դեպքում, ինչո՞ւ Հիսուսն ասաց, որ աշակերտները իր մահից հետո ծոմ են պահելու (Մատթեոս 9։15)։ Դա պատվեր չէր։ Հիսուսը պարզապես ուզում էր ասել, որ այդ ժամանակ աշակերտները մեծ վշտի մեջ են լինելու, ուստիև ուտելու ցանկություն չեն ունենալու։

Վաղ քրիստոնյաների ծոմապահության մասին Աստվածաշնչի երկու արձանագրություն ցույց է տալիս, որ եթե անհատը լավ մղումներ ունենալով է հրաժարվում ուտելիքից, ապա այդ ծոմապահությունն ընդունելի է Աստծուն (Գործեր 13։2, 3; 14։23)b։ Փաստորեն, քրիստոնյաներից չի պահանջվում ծոմ պահել։ Այդուհանդերձ, նա, ով ցանկանում է դա անել, պետք է որոշ հարցերում զգուշություն ցուցաբերի։

Զգուշացիր վտանգներից

Վտանգներից մեկը ինքնարդարացումն է։ Աստվածաշունչը զգուշացնում է, որ քրիստոնյան «ձևական խոնարհություն» չդրսևորի (Կողոսացիներ 2։20–23)։ Հիսուսը մի առակ պատմեց հպարտ փարիսեցու մասին, որն իրեն բարձր էր դասում ուրիշներից, քանի որ կանոնավորաբար ծոմ էր պահում։ Սակայն նա չարժանացավ Աստծու հավանությանը (Ղուկաս 18։9–14)։

Սխալ կլինի նաև ծոմ պահել ուրիշի խորհրդով կամ էլ հայտարարել, որ դու ծոմ ես պահում։ Մատթեոս 6։16–18 համարներում կարդում ենք, որ Հիսուսը խորհուրդ տվեց չհայտարարել այդ մասին, քանի որ դա խիստ անձնական հարց է։

Երբեք չպետք է մտածել, որ ծոմապահությամբ կարող ենք քավել մեր մեղքերը։ Նա, ով ուզում է հաճելի լինել Աստծուն, չպետք է մոռանա, որ ծոմ պահելուց բացի, հարկավոր է հնազանդվել նրա օրենքներին (Եսայիա 58։3–7)։ Ոչ թե ծոմապահության, այլ անկեղծ զղջման դեպքում է, որ մեր մեղքերը ներվում են (Յովէլ 2։12, 13)։ Աստվածաշունչը նշում է, որ Եհովան Քրիստոսի քավիչ զոհաբերության հիման վրա և իր անարժան բարության շնորհիվ է ներում մեզ։ Պարզ է ուրեմն, որ մեր գործերի միջոցով, այդ թվում նաև ծոմ պահելով չենք կարող ներում ստանալ (Հռոմեացիներ 3։24, 27, 28; Գաղատացիներ 2։16; Եփեսացիներ 2։8, 9)։

Իսրայելացիները մի անգամ ասացին Եհովային, որ իրենց ծոմապահության դիմաց նա պետք է վարձատրի իրենց։ Այնպիսի տպավորություն էր, թե ինչ–որ լավ բան էին արել Աստծու համար։ Եսայիա 58։3–ում կարդում ենք. «Ի՞նչու մենք ծոմ ենք պահում, եւ դու չես տեսնում. մենք ճգնեցնում ենք մեր անձերը, եւ դու չ’գիտես»։ Այսօր նույնպես շատերը կարծում են, թե ծոմապահությամբ կարող են Աստծուց ինչ–որ բան ստանալ։ Թող որ երբե՛ք չորդեգրենք այս մտածելակերպը։

Մյուսներն էլ մտածում են, թե ծոմապահությամբ իրենց մարմինը ճնշելով, իրենք իրենց մտրակելով և նման այլ բաներ անելով՝ կարժանանան Աստծու բարեհաճությանը։ Սակայն Աստծու Խոսքը դատապարտում է նման արարքները՝ նշելով, որ «մարմնի հանդեպ խիստ վերաբերմունքը» ոչ մի արժեք չունի (Կողոսացիներ 2։20–23)։

Հավասարակշռված տեսակետ

Ծոմապահությունը պահանջ չէ, բայցևայնպես, սխալ չէ ծոմ պահել։ Որոշ դեպքերում այն կարող է օգուտներ բերել, եթե զգուշանանք վերոնշյալ վտանգներից։ Ամեն դեպքում, պետք է հիշել, որ ծոմապահությունը մեր երկրպագության մեջ կարևոր տեղ չի զբաղեցնում։ Եհովան «երջանիկ Աստված» է և ուզում է, որ իր ծառաներն էլ ուրախ լինեն (1 Տիմոթեոս 1։11)։ Նրա Խոսքում կարդում ենք. «Աւելի լաւ բան չ’կայ քան.... որ ամեն մարդ ուտում խմում է եւ իր բոլոր աշխատանքը վայելում. դա Աստուծոյ պարգեւն է» (Ժողովող 3։12, 13)։

Իրականում մենք պետք է ուրախությամբ երկրպագենք Աստծուն, մինչդեռ, ըստ Աստվածաշնչի, ծոմապահությունը ուրախության հետ չի առնչվում։ Բացի այդ, եթե ուտելիքից հրաժարվելը վատ անդրադառնա մեր առողջության վրա կամ խլի մեր ուժը, որն անհրաժեշտ է Թագավորության բարի լուրը հռչակելու համար, ապա այդպիսի ծոմապահությունը կվնասի մեզ։

Անկախ այն բանից՝ ծոմ պահում ենք, թե ոչ, ճիշտ չի լինի քննադատել ուրիշներին։ Ճշմարիտ քրիստոնյաների համար այս թեման չպետք է տարաձայնությունների պատճառ դառնա, «որովհետև Աստծու թագավորությունը ուտելիք ու խմելիք չէ, այլ արդարություն է, խաղաղություն և ուրախություն սուրբ ոգով» (Հռոմեացիներ 14։17)։

[ծանոթագրություններ]

a Եսթեր թագուհու ծոմապահությունը Աստծու կողմից պատվեր չէր։ Այդուհանդերձ, կարող ենք ասել, որ այն ընդունելի էր Նրան։ Այսօր էլ, ավանդության համաձայն, Եսթերի ծոմապահությունը նախորդում է հրեաների Փուրիմի տոնին։

b Որոշ Աստվածաշնչերում ծոմապահության վերաբերյալ համարներ են ավելացվել, սակայն այդ համարները չեն եղել հունարեն ձեռագրերում (Մատթեոս 17։21; Մարկոս 9։29; Գործեր 10։30; 1 Կորնթացիներ 7։5)։

[Մեջբերում 28–րդ էջի վրա]

Փարիսեցիները ձևական խոնարհություն էին դրսևորում ծոմապահության ժամանակ

[Մեջբերում 29–րդ էջի վրա]

«Աստծու թագավորությունը ուտելիք ու խմելիք չէ, այլ արդարություն է, խաղաղություն և ուրախություն»

[շրջանակ 29–րդ էջի վրա]

Ի՞նչ է Մեծ պասը

Այսօր շատ երկրներում 40 օր տևողությամբ պաս են պահում, քանի որ Քրիստոսը 40 օր ծոմ պահեց։ Սակայն Հիսուսը չպատվիրեց իր աշակերտներին Մեծ պաս պահել, ոչ էլ որևէ արձանագրություն կա այն մասին, որ աշակերտները դա արել են։ Զատիկից առաջ Մեծ պասի մասին առաջին հիշատակումը հանդիպում ենք եկեղեցու հայրերից մեկի՝ Աթանասի նամակներում, որոնք թվագրվում են մ.թ. 330 թ.–ով։

Թերևս տարօրինակ թվա, որ որոշ կրոններ Մեծ պասը նշում են Զատիկին նախորդող շաբաթների ընթացքում, մինչդեռ Հիսուսը ծոմ է պահել իր մկրտությունից հետո և ոչ թե իր մահից առաջ։ Մյուս կողմից հետաքրքիր է, որ տարվա սկզբին 40 օր պաս պահելը ընդունված է եղել բաբելոնացիների, եգիպտացիների և հույների մեջ։ Ակներևաբար, «քրիստոնեական» այս սովորությունը որդեգրվել է նրանցից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը