Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 7/1 էջ 13–14
  • Մարդիկ գտե՞լ են Նոյի տապանը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մարդիկ գտե՞լ են Նոյի տապանը
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Կա՞ն արդյոք լուրջ հիմքեր
  • Փրկվում է ութ հոգի
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նոյի տապանը
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նոյը տապան է կառուցում
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Աշխարհակործան Ջրհեղեղը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
2009 Դիտարան
w09 7/1 էջ 13–14

Մարդիկ գտե՞լ են Նոյի տապանը

ԺԱՄԱՆԱԿ առ ժամանակ Նոյի տապանի որոնումների հետ կապված հետաքրքրասիրության մեծ ալիք է բարձրանում։ Պատճառը հասկանալի է. հսկա տապանը, որի միջոցով Նոյը և իր ընտանիքը փրկվեցին Ջրհեղեղից (մ.թ.ա. 2370–2369թթ), հնագետների համար մեծ հայտնաբերում կլինի։ Այդ պատճառով հնագիտական պեղումները դեռևս ընթացքի մեջ են։ Եկեք տեսնենք, թե իրականում ինչ է մեզ այսօր հայտնի տապանի մասին։

Աստվածաշնչում կարդում ենք, որ «տապանը նստեց Արարատ լեռների վրա» (Ծննդոց 8։4, ՆԱ)։ Արարատի շրջանը, որտեղ ամենաբարձր գագաթը Արարատ լեռն է, գտնվում է Թուրքիայի արևելքում՝ Հայաստանի և Իրանի սահմանների մոտ։

Այս տարածքում կատարված բազում հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում շատերը հետաքրքիր վարկածներ են առաջ քաշել, սակայն ոչ մի համոզիչ փաստ դեռ չի բերվել։ Լուսանկարների շնորհիվ հայտնաբերվել են կուպրով պատված փայտի կտորներ, ավելին, որոշ մարդիկ տեղեկացրել են, թե տեսել են տապանը։ Այս ամենը շատերին է մղել որոնումներ անելու՝ ճշմարտությունը բացահայտելու համար։ Ինչ խոսք, դա այդքան էլ հեշտ գործը չէ։ Նախ այն տեղը, որտեղ իբրև թե գտնվում է տապանը, մոտավորապես 4 600 մետր բարձրության վրա է։ Բացի այդ, տարածքում տիրող քաղաքական լարված իրավիճակի պատճառով միշտ չէ, որ օտարերկրացիները լեռը բարձրանալու թույլտվություն են ստանում։

Այդուհանդերձ, առայսօր շատ նախանձախնդիր հետազոտողներ են ցանկանում ուսումնասիրություններ կատարել այդ տեղանքում։ Նրանք կարծում են, թե տապանի մնացորդները դեռ ձյունածածկ Արարատ լեռան վրա են, լեռ, որը տարվա մեծ մասը ձյան և սառույցի տակ է։ Այդ մարդիկ հույս ունեն, որ կտեսնեն տապանը, եթե շոգ ամառ լինի և ձյունը հալվի։

Իզուր չէ, որ մարդիկ նման հույսեր են փայփայում։ Բազմաթիվ հին տեղեկագրություններ են նրանց քաջալերում ու ոգեշնչում։ Օրինակ՝ մ.թ. առաջին դարի հրեա պատմաբան Հովսեպոսը խոսում է ավելի վաղ շրջանում ապրած որոշ պատմաբանների մասին, որոնք իրենց աշխատություններում նշել են, թե Արարատի լեռնաշղթայում տապանը դեռևս տեսանելի է։ Անգամ գրել են, թե մարդիկ տապանից կուպրով պատված փայտյա հուշանվերներ են բերել իրենց հետ։ Հովսեպոսը նշում է, որ այդ մարդկանցից մեկը Բերոսուս անունով մի բաբելոնացի տղամարդ էր, որը եղել է մ.թ.ա. երրորդ դարի պատմագիր։

Մեկ ուրիշ հետաքրքրաշարժ տեղեկություն արձանագրվեց 20–րդ դարում հայ Գևորգ Հակոբյանի կողմից։ Նա պատմել է, որ 1900–ականներին, երբ դեռ երեխա էր, իր քեռու հետ գնացել ու տեսել է տապանը և նույնիսկ բարձրացել է տապանի վրա։ Հակոբյանը մահացել է 1972 թ.–ին, սակայն նրա տված վկայությունը շարունակում է շատերին տպավորել ու զարմացնել։

Կա՞ն արդյոք լուրջ հիմքեր

Հիմքեր կա՞ն հավատալու, որ հետախույզները հայտնաբերել են տապանը, կամ մի օր կհայտնաբերեն այն։ Կարելի է ասել, որ ավելի շատ կասկածներ կան։ Նախ հիշենք, որ Աստվածաշնչում կոնկրետ չի նշվում, թե որտեղ է տապանը կանգ առել, երբ ջրերը սկսել են աստիճանաբար նվազել։ Այնտեղ միայն ասվում է, որ «տապանը նստեց Արարատ լեռների վրա»։

Թերևս միայն հետախույզներն են ընդունում, որ տապանը կանգ է առել այդ տարածաշրջանի ամենաբարձր գագաթի վրա։ Սակայն Աստվածաշունչը կոնկրետ չի նշում, որ Աստծու հավանությամբ տապանը իջել է Արարատ լեռան գագաթի վրա, որն այսօր սառցապատ է ու ծովի մակարդակից մոտավորապես 5 000 մետր բարձր էa։ Նշենք նաև, որ այն բանից հետո, երբ տապանը նստեց լեռների վրա, Նոյը և նրա ընտանիքը մի քանի ամիս դեռ ապրեցին տապանում (Ծննդոց 8։4, 5)։ Բացի այդ, քիչ հավանական է, որ ալպինիստների նման նրանք, ինչպես նաև իրենց հետ եղող կենդանիները կարողանային ցած իջնել այդ բարձունքից։ Ինչ խոսք, տապանը կանգ է առել որոշակի բարձրության վրա, ինչպես գրված է Ծննդոց 8։4, 5 համարներում։ Սակայն այն, ակներևաբար, կանգ է առել շատ ավելի մի հարմար վայրում, քան ենթադրում են հետախույզները։ Այդուհանդերձ, նույնիսկ եթե տապանը կանգ է առել Արարատի շրջանում գտնվող լեռներից մեկի գագաթին, ապա մի՞թե դարեր առաջ այն փտած չէր լինի։

Մեկ ուրիշ կասկած հարուցող պնդում էլ կա, որ երբեմն անում են մարդիկ՝ նշելով, որ իրենց ուսումնասիրությունները կարևոր են նաև կրոնական տեսանկյունից։ Մի արշավախմբի կազմակերպիչ պնդում էր, որ տապանի հայտնագործումը «կզորացնի միլիոնավոր մարդկանց հավատը...., և շատերը հավատի կգան»։ 2004 թ.–ին տեղի ունեցած մի կոնֆերենցիայի ժամանակ նա նշեց, որ տապանի հայտնագործումը կլինի «Քրիստոսի հարությունից հետո տեղի ունեցած ամենամեծ իրադարձությունը»։ Հետագայում, սակայն, նա դադարեցրեց իր ուսումնասիրությունները։

Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Նոյի տապանի հայտնաբերումը կնպաստի, որ շատերը հավատի գան։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ իսկական հավատը կախված չէ տեսանելի բաներից (2 Կորնթացիներ 5։7)։ Ոմանք այնքան կասկածամիտ են, որ պնդում են, թե միայն փաստերին ականատես լինելուց հետո կհավատան աստվածաշնչային արձանագրություններին։ Սակայն ճշմարտությունն այն է, որ նման մարդկանց համար փաստերն էլ քիչ են հավատ ունենալու համար։ Հիսուսն ասաց, որ որոշ մարդկանց պարզապես չեն համոզում այն ճշմարտությունները, որոնք գրված են Աստվածաշնչում, և դա նույնիսկ այն դեպքում, եթե մեկը մահացածների միջից հարություն առնի (Ղուկաս 16։31)։

Մյուս կողմից՝ հավատ ունենալ չի նշանակում լինել դյուրահավատ։ Իսկական հավատը հիմնված է ակնհայտ ապացույցների վրա (Եբրայեցիներ 11։1)։ Իսկ կա՞ հիմնավոր ապացույց, որի շնորհիվ խելամիտ մարդիկ հավատ կդրսևորեն Ջրհեղեղի մասին աստվածաշնչային արձանագրության հանդեպ։ Իհա՛րկե։ Հիսուս Քրիստոսը հստակ նշեց. «Նոյը մտավ տապանը, և ջրհեղեղը եկավ» (Ղուկաս 17։26, 27)։ Այս խոսքերը լավագույն ապացույցն են։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։

Նախքան երկիր գալը Հիսուսն ապրում էր երկնքում (Հովհաննես 8։58)։ Նա տեսել է, թե ինչպես է կառուցվել տապանը, ինչպես է սկսվել Ջրհեղեղը։ Ուստի ո՞ր փաստերն են ավելի համոզիչ քեզ համար։ Ականատեսի՞ վկայությունը, որը վստահելի անձնավորություն է եղել և փաստել է, որ Աստծու Որդին է, թե՞ սառցապատ լեռան վրա հնացած փայտի կտորներ գտած հետախույզների վարկածները։ Երբ հարցին այս տեսանկյունից ենք նայում, Նոյի տապանի գոյության մասին պնդումը անհերքելի փաստ է դառնում մեզ համար։

[ծանոթագրություն]

a 1840 թ. ի վեր Արարատ լեռը հանգած հրաբխային լեռնազանգված է։ Լեռան բարձրությունը հասնում է 5 165 մետրի։ Ողջ տարվա ընթացքում լեռան գագաթը ձյունածածկ է։

[Մեջբերում 13–րդ էջի վրա]

Կա՞ արդյոք հիմնավոր փաստ, որը հաստատում է Ջրհեղեղի մասին Աստվածաշնչի արձանագրությունը

[Մեջբերում 14–րդ էջի վրա]

Հիսուս Քրիստոսը հստակ նշեց. «Նոյը մտավ տապանը, և ջրհեղեղը եկավ»

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը