Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 7/1 էջ 15–17
  • Այցելենք ՈՒոլքիլի տպարան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Այցելենք ՈՒոլքիլի տպարան
  • 2009 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Սիրո, հավատի և հնազանդության ապացույց
    2005 Դիտարան
  • Աստվածաշնչյան գրականության թողարկումը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Սիրելի՛ Թագավորության քարոզիչներ
    2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Նոր Աստվածաշունչը ոչ միայն գեղեցիկ է, այլև դիմացկուն
    2015 Եհովայի վկաների տարեգիրք
Ավելին
2009 Դիտարան
w09 7/1 էջ 15–17

Այցելենք Ուոլքիլի տպարան

ԹԵՐԵՎՍ առաջին անգամ չէ, որ ընթերցում ես այս պարբերագիրը։ Հավանաբար Եհովայի վկաները այցելել են քո տուն ու առաջարկել են «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրեր, որպեսզի օգնեն քեզ ավելի լավ հասկանալու Աստվածաշունչը։ Հնարավոր է տեսած լինես, թե ինչպես են Վկաները փողոցում և մարդաշատ վայրերում պարբերագրեր տարածում։ Ամեն տարի այս ամսագիրը տպագրվում է ավելի քան 35 միլիոն օրինակով, և կարելի է ասել, որ այն ամբողջ աշխարհում լայնորեն տարածվող կրոնական միակ պարբերագիրն է։

Երբևէ մտածե՞լ ես, թե որտեղ և ինչպես են տպագրվում այս ամսագրերը։ Թերևս չկարողանաս անձամբ տեսնել Եհովայի վկաների տպարանները։ Սակայն այս հոդվածի միջոցով կարող ես շրջել այդ տպարաններից մեկում, որը գտնվում է Ուոլքիլում (Նյու Յորք, ԱՄՆ)։

Տպարանը իր գործը սկսում է այսպես։ Գրաֆիկայի բաժինը էլեկտրոնային փոստով գրավոր տեքստը ստանում է գրական բաժնից, որը գտնվում է Բրուքլինում (Նյու Յորք)։ Այնուհետև ստեղծվում են գրավոր տեքստի տպաձևերը։ Ամեն ամիս Ուոլքիլի տպարանը ստանում է մոտավորապես 1 400 թղթի փաթեթ, և ամեն օր օգտագործվում է 80–100 տոննա թուղթ։ Թղթի փաթեթները, որոնցից մի քանիսը կշռում են ավելի քան 1 300 կիլոգրամ, տեղադրվում են հինգ տպագրական մեքենաների վրա, որոնց մեջ դրված է տպաձևը։ Մեքենայից դուրս է գալիս տպագրված թուղթը, որը կտրվում է, և դրանից յուրաքանչյուրը ծալվում է 32 էջի։ Քո ձեռքում պատրաստի օրինակներից մեկն է։ Իսկ գրքերը պատրաստվում են կազմատանը, որտեղ իրար են միացվում գրքի թերթերը։ Կազմատան երկու հոսքագծերից մեկը օրական կարող է պատրաստել 50 000 կոշտ կազմով կամ 75 000 փափուկ կազմով գիրք, իսկ մյուսը՝ մոտ 100 000 փափուկ կազմով գիրք։

2008 թ. ընթացքում տպարանը թողարկել է ավելի քան 28 000 000 գիրք, որոնցից 2,6 միլիոնը Աստվածաշունչ է եղել։ Նույն ժամանակահատվածում 243 317 564 պարբերագիր է հրատարակվել։ Տպարանում կա մոտավորապես 380 լեզուներով աստվածաշնչյան գրականություն։ Իսկ այն բանից հետո, երբ գրականությունն արդեն պատրաստ է, ի՞նչ է արվում։

Տպարանը պատվերներ է ստանում Միացյալ Նահանգների 12 754 և Կարիբյան ու Հավայան կղզիների 1 369 ժողովներից։ Առաքման բաժինը փաթեթավորում է պատվիրված գրականությունը և ուղարկում է համապատասխան հասցեներով։ Ամեն տարի մոտավորապես 14 միլիոն կիլոգրամ գրականություն է առաքվում Միացյալ Նահանգների ժողովներ։

Այս տպարանում ամենակարևորը մեքենաները չեն։ Տպարանի տարբեր բաժիններում աշխատում է ավելի քան 300 հոգի։ Այս կամավորները տարբեր տարիքի են՝ 19–92։ Իրենց կատարած գործի դիմաց նրանք աշխատավարձ չեն ստանում։

Նրանք մեծապես հետաքրքրված են մարդկանցով, ովքեր պետք է ստանան այս գրականությունը, կրթվեն, քաջալերվեն ու առաջնորդվեն աստվածաշնչային սկզբունքներով։ Վստահ ենք, որ դու էլ այն մարդկանց թվում ես, ովքեր կարդում են այս հրատարակությունները և շարունակում են Եհովա Աստծու ու Հիսուս Քրիստոսի մասին գիտելիքներ ստանալ, գիտելիքներ, որոնք առաջնորդում են հավիտենական կյանքի (Հովհաննես 17։3)։

[նկարներ 16–րդ էջի վրա]

[նկար ամբողջ 17–րդ էջի վրա]

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը