Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 10/1 էջ 6–9
  • Սուրբ ոգին այն ուժն է, որի կարիքն ունենք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սուրբ ոգին այն ուժն է, որի կարիքն ունենք
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Շարունակե՛ք խնդրել, և կտրվի ձեզ»
  • «Թեւերով վեր կ’սլանան արծիւների պէս»
  • Աստծու ոգու առաջնորդությունն առաջին դարում և այսօր
    2011 Դիտարան
  • Ի՞նչ է սուրբ ոգին
    2009 Դիտարան
  • Առաջնորդվիր սուրբ ոգով և ապրիր նվիրմանդ համաձայն
    2010 Դիտարան
  • Ինչո՞ւ արժե առաջնորդվել Աստծու ոգով
    2011 Դիտարան
Ավելին
2009 Դիտարան
w09 10/1 էջ 6–9

Սուրբ ոգին այն ուժն է, որի կարիքն ունենք

ԵՐԲ Դավիթ թագավորը լուրջ մեղք գործեց, ջերմեռանդորեն աղոթեց. «Դէն մի գցիր ինձ քո երեսիցը, եւ քո սուրբ հոգին մի վեր առնիր ինձանից» (Սաղմոս 51։11)։

Դավիթը հաճախ էր զգացել սուրբ ոգու ազդեցությունը իր կյանքի վրա։ Երբ դեռ պատանի էր, այդ զորությամբ հաղթեց փղշտացիների հուժկու զինվորին՝ Գողիաթին (Ա Թագաւորաց 17։45–50)։ Սուրբ ոգուց ներշնչված՝ նա ստեղծել է երբևէ գրված ամենագեղեցիկ սաղմոսները։ «Տիրոջ Հոգին խօսեց ինձանով, Եւ նորա խօսքն իմ լեզուի վերայ էր»,— ասել է Դավիթը (Բ Թագաւորաց 23։2)։

Հիսուս Քրիստոսը նույնպես խոսեց այն մասին, թե ինչպես է սուրբ ոգին զորացրել Դավթին։ «Դավիթն ինքը սուրբ ոգով ասաց. «Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստիր իմ աջ կողմը, մինչև որ քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ»»» (Մարկոս 12։36; Սաղմոս 110։1)։ Հիսուսը գիտեր, որ Դավիթը իր հրաշալի սաղմոսները գրել է սուրբ ոգու ներշնչմամբ։ Այդ նույն ոգին կարո՞ղ է զորացնել նաև մեզ։

«Շարունակե՛ք խնդրել, և կտրվի ձեզ»

Միգուցե երբեք սաղմոսներ չգրեք, սակայն հնարավոր է բախվեք այնպիսի խնդրի, որը հսկա Գողիաթի պես վախ ներշնչի ձեզ։ Քննենք Իզաբելի օրինակըa։ Ամուսինը դավաճանել էր նրան։ Նա հեռացել էր Իզաբելից՝ թողնելով վերջինիս հսկայական պարտքերի մեջ։ Իզաբելը պետք է նաև հոգ տաներ իր երկու աղջիկների մասին։ «Ես ինձ արհամարհված էի զգում,— պատմում է նա,— այդուհանդերձ, զգում էի, որ Աստծու սուրբ ոգին զորացնում է ինձ»։

Իզաբելը ստացավ սուրբ ոգին, քանի որ ամեն օր աղերսում էր Աստծուն, որ օգնի իրեն։ Նա գիտեր, որ Աստծու զորության շնորհիվ կարո՛ղ է դուրս գալ այդ դժվարություններից, հոգ տանել իր երեխաների մասին և վերագտնել ինքնահարգանքի զգացումը։ Իզաբելը հետևեց Հիսուսի խորհրդին. «Շարունակե՛ք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակե՛ք փնտրել և կգտնեք, շարունակե՛ք թակել, և կբացվի ձեր առջև» (Մատթեոս 7։7)։

Ռոբերտոն նույնպես Աստծու սուրբ ոգու կարիքն ուներ։ Նա ծխող և հաշիշամոլ էր։ Երկու տարի նա պայքարեց այդ վատ սովորությունների դեմ, սակայն ապարդյուն։ «Երբ դադարում ես թմրանյութ օգտագործելուց, սկսում ես տառապել,— պատմում է Ռոբերտոն,— ամեն օր մարմինդ թմրանյութ է պահանջում»։

Նա շարունակում է. «Սակայն վճռեցի փոխել կյանքս, որպեսզի ծառայեմ Աստծուն։ Փորձում էի մտածել հոգևոր բաների շուրջ։ Ամեն օր ջերմեռանդորեն աղոթում էի Աստծուն և խնդրում, որ զորություն տա ինձ՝ Աստվածաշնչի չափանիշներին ներդաշնակ ապրելու համար։ Հասկանում էի, որ իմ ուժերով չեմ կարող ոչինչ անել։ Ես զգում էի, որ Եհովան պատասխանում է իմ աղոթքներին, հատկապես այն ժամանակ, երբ «պարտված» ու բարոյազրկված էի ինձ զգում։ Տեսնում էի, թե ինչպես է Աստծու սուրբ ոգին վերականգնում ուժերս։ Առանց սուրբ ոգու՝ երբեք չէի կարողանա փոփոխություններ կատարել իմ կյանքում» (Փիլիպպեցիներ 4։6–8)։

«Թեւերով վեր կ’սլանան արծիւների պէս»

Իզաբելի և Ռոբերտոյի նման՝ հազարավոր Եհովայի վկաներ զգացել են սուրբ ոգու ազդեցությունը։ Եհովայի գործուն ուժը, որով ստեղծվել է տիեզերքը, կարող է զորացնել նաև ձեզ։ Աստված կտա իր սուրբ ոգին, եթե սրտանց ու ջերմեռանդորեն խնդրենք այն։ Ավելին, մենք պետք է գիտելիքներ ստանանք Աստծու մասին և անկեղծորեն կատարենք նրա կամքը (Եսայիա 55։6; Եբրայեցիներ 11։6)։

Աստված կզորացնի ձեզ, որպեսզի ծառայեք իրեն, ինչպես նաև հաղթահարեք ցանկացած դժվարություն, որին կբախվեք ձեր կյանքում։ Աստվածաշունչը հավաստիացնում է մեզ. «[Եհովան] է յոգնածին ոյժ տուողը. եւ նա կարողութիւն չ’ունեցողին զօրութիւն է շատացնում .... Տիրոջն ապաւինողները կ’նորոգուին ոյժով, թեւերով վեր կ’սլանան արծիւների պէս, կ’վազեն եւ չեն վաստակիլ, կ’գնան եւ չեն յոգնիլ» (Եսայիա 40։28–31)։

[ծանոթագրություն]

a Որոշ անուններ փոխված են։

[Մեջբերում 8–րդ էջի վրա]

«Ջերմեռանդորեն աղոթում էի Աստծուն և խնդրում, որ զորություն տա ինձ։ Հասկանում էի, որ իմ ուժերով չեմ կարող ոչինչ անել։ Ես զգում էի, որ Եհովան պատասխանում է իմ աղոթքներին»

[շրջանակ/​նկարներ 7–րդ էջի վրա]

ՍՈՒՐԲ ՈԳՈՒ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Աստված սուրբ ոգու միջոցով ստեղծել է տիեզերքն ու երկիրը։ Սաղմոսերգուն արտահայտել է իր հիացմունքը՝ ասելով. «Ո՜րքան մեծ են քո գործերը, ով Տէր. նորանց բոլորն իմաստութիւնով ես արել. երկիրը լիքն է քո ստեղծուածներովը։ Հոգիդ ուղարկում ես՝ ստեղծվում են» (Սաղմոս 104։24, 30; Ծննդոց 1։2; Յոբ 33։4)։

Սուրբ ոգու ներշնչմամբ Աստծու ծառաները գրել են Աստվածաշունչը։ «Ամբողջ Գրությունը ներշնչված է Աստծուց»,— գրել է Պողոս առաքյալը (2 Տիմոթեոս 3։16)։ Եհովայի շունչը, այսինքն՝ ոգին, առաջնորդել է նրա ծառաներին, որ «Աստծու խոսքը» գրի առնեն (1 Թեսաղոնիկեցիներ 2։13)։

Սուրբ ոգու շնորհիվ Աստծու ծառաները ճշգրտորեն կանխագուշակել են այն իրադարձությունները, որ պետք է տեղի ունենան ապագայում։ «Գրությունների ոչ մի մարգարեություն ինչ–որ մեկի անձնական մեկնությունից չի ծագում։ Որովհետև մարգարեությունը երբեք մարդկանց կամքով չտրվեց, այլ մարդիկ Աստծու կողմից խոսեցին, քանի որ սուրբ ոգուց էին մղված»,— բացատրում է Պետրոս առաքյալը (2 Պետրոս 1։20, 21; Յովէլ 2։28)։

Սուրբ ոգին օգնեց Հիսուսին և վաղ աշակերտներին քարոզելու Աստծու Թագավորության բարի լուրը և հրաշքներ գործելու։ Հիսուսն ասել է. «Եհովայի ոգին ինձ վրա է, որովհետև նա օծեց ինձ, որ աղքատներին բարի լուր հռչակեմ, նա ուղարկեց ինձ, որ գերիներին ազատություն և կույրերին տեսողություն քարոզեմ» (Ղուկաս 4։18; Մատթեոս 12։28)։

[շրջանակ/​նկարներ 9–րդ էջի վրա]

ԻՆՉՊԵՍ է ՍՈՒՐԲ ՈԳԻՆ ՕԳՆՈՒՄ

Սուրբ ոգին կարող է զորացնել ձեզ, որպեսզի հաղթահարեք գայթակղությունը և ձերբազատվեք վնասակար սովորություններից։ «Աստված հավատարիմ է և թույլ չի տա, որ դուք ձեր կարողությունից վեր փորձվեք, այլ փորձության ժամանակ նա նաև ելքը կտա, որպեսզի կարողանաք տոկալ» (1 Կորնթացիներ 10։13)։

Սուրբ ոգին կարող է օգնել ձեզ զարգացնելու աստվածահաճո հատկություններ։ «Ոգու պտուղն է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, բարություն, բարեգործություն, հավատ, մեղմություն, ինքնատիրապետում» (Գաղատացիներ 5։22, 23)։

Սուրբ ոգին կարող է ուժ տալ ձեզ պայքարելու փորձության դեմ և տոկալու դժվարությունների ժամանակ։ «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպպեցիներ 4։13)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը