Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 11/1 էջ 4
  • Կեղծ ուսմունք 1. հոգին անմահ է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կեղծ ուսմունք 1. հոգին անմահ է
  • 2009 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է հոգին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Հոգին՝ ըստ Աստվածաշնչի
    Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո
  • Դուք ունե՞ք անմահ հոգի
    2007 Դիտարան
  • Հոգի
    2015 Արթնացե՛ք
Ավելին
2009 Դիտարան
w09 11/1 էջ 4

Կեղծ ուսմունք 1. հոգին անմահ է

Որտեղի՞ց է ծագել այս ուսմունքը։ «Նոր բրիտանական հանրագիտարանում» նշվում է. «Վաղ քրիստոնյա փիլիսոփաները հունական փիլիսոփայությունից որդեգրեցին հոգու անմահության ուսմունքը։ Ըստ այս ուսմունքի՝ Աստված է ստեղծում հոգին և բեղմնավորման պահին դնում է մարմնի մեջ» (The New Encyclopædia Britannica, 1988, հատոր 11, էջ 25)։

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ «Իմացեք, որ մեղավորին իր մոլորության ճանապարհից ետ դարձնողը նրա հոգին կփրկի մահից» (Հակոբոս 5։20)։

Իսկ առաջին մարդու ստեղծագործության մասին Աստվածաշունչն ասում է. «Եհովայ Աստուածը հողի փոշուցը շինեց մարդը. եւ նորա ռնգացը մէջ կենդանութեան շունչ փչեց, եւ մարդը կենդանի հոգի [եբրայերեն նե՛ֆեշ] եղաւ» (Ծննդոց 2։7)։

Եբրայերեն նե՛ֆեշ բառը, որ թարգմանվել է «հոգի», նշանակում է «շնչող արարած»։ Երբ Աստված ստեղծեց առաջին մարդուն, նրա մեջ անմահ հոգի չդրեց, այլ կյանքի ուժ տվեց, որը պահպանվում է շնչառությամբ։ Ուստի Աստվածաշնչում «հոգի» բառը վերաբերում է ամբողջությամբ մարդ արարածին։ Իսկ երբ Աստծու տված կյանքի ուժը անջատվում է մարդուց, հոգին մահանում է (Ծննդոց 3։19; Ժողովող 3։19–21)։

Հետաքրքիր է, սակայն, անմահ հոգու վերաբերյալ ուսմունքը մի շարք հարցեր է առաջ բերում։ Օրինակ՝ ու՞ր են գնում հոգիները մահից հետո, ի՞նչ է պատահում չար մարդկանց հոգիներին։ Դա էր պատճառը, որ անմահ հոգու մասին ուսմունքը որդեգրելուց հետո «քրիստոնյաները» ընդունեցին մեկ ուրիշ ուսմունք։

Քննիր նաև Աստվածաշնչի հետևյալ համարները՝ Ժողովող 3։19; Մատթեոս 10։28; Գործեր 3։23

ՓԱՍՏ

Մահից հետո մարդը դադարում է գոյություն ունենալուց

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը