Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 12/1 էջ 5–7
  • Գլոբալ խնդիր, վերջնական լուծում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գլոբալ խնդիր, վերջնական լուծում
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչ է անելու Աստծու Թագավորությունը
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    2017 Դիտարան (հանրային թողարկում)
  • Տառապանքի ներքո տոկալով՝ կարող ենք օգուտներ ստանալ
    2007 Դիտարան
  • Աստծո հանդուրժանքը մոտենում է ավարտին
    2001 Դիտարան
  • Տառապանքի վերջը մո՛տ է
    Տառապանքի վերջը մո՛տ է
Ավելին
2009 Դիտարան
w09 12/1 էջ 5–7

Գլոբալ խնդիր, վերջնական լուծում

ԱՄԵՆՈՒՐ մարդիկ տառապում են։ Ուրախալի է, սակայն, որ կան կարեկից անհատներ, ովքեր պատրաստ են օգնելու տառապողներին։ Օրինակ՝ բժիշկները, ոստիկանները, հրշեջները, օրենսդիրները, շտապ օգնության աշխատակիցները ջանում են ամեն բան անել տուժած մարդկանց օգնելու կամ վտանգավոր իրավիճակը կանխելու համար։ Այդուհանդերձ, այս մարդիկ ի զորու չեն երկրի վրայից ամբողջովին վերացնելու տառապանքը։ Մինչդեռ Աստված կարող է և ցանկանում է վերջնական լուծում տալ գլոբալ խնդիրներին։

Հայտնություն 21։4–ը հավաստիացնում է. «[Աստված] կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան»։ Այս խոսքերը շատերին են մխիթարում։ Այո՛, Աստծու նպատակն է լիովին վերացնել ցավն ու տառապանքը։ Նա երկրի վրայից կմաքրի պատերազմները, հիվանդությունները, սովերը, անարդարությունները, ինչպես նաև կվերացնի չար մարդկանց։ Ոչ մի մարդ չի կարող իրագործել այս ամենը։

Ինչ է անելու Աստծու Թագավորությունը

Իր նպատակը Աստված իրագործելու է տիեզերքի երկրորդ հզոր անձնավորության՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Շուտով նա է ղեկավարելու ամբողջ երկիրը։ Մարդը մարդու վրա այլևս չի իշխելու։ Թագավորների, նախագահների և քաղաքագետների փոխարեն՝ լինելու է մեկ Թագավոր, իսկ կառավարությունների փոխարեն՝ մեկ կառավարություն՝ Աստծու Թագավորությունը։

Այս Թագավորությունը ոչնչացնելու է մարդկային բոլոր կառավարությունները։ Դեռ շատ վաղուց Աստվածաշունչը կանխագուշակել էր. «Երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս» (Դանիէլ 2։44)։ Բոլոր մարդիկ միասին կապրեն մեկ արդար կառավարության ներքո։

Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը բազում անգամներ խոսել է այս Թագավորության մասին։ Օրինակ՝ իր աշակերտներին նա սովորեցրեց աղոթել այսպես. «Թող գա՛ քո թագավորությունը։ Թող կատարվի՛ քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։10)։ Ուշադրություն դարձրու, որ Թագավորությունը կապ ունի Աստծու կամքի հետ, որը պետք է հաստատվի երկրի վրա։ Իսկ Աստծու կամքն է վերացնել ցավն ու տառապանքը երկրի վրայից։

Մարդկային ոչ մի կառավարություն չի կարող բերել այն օրհնությունները, որոնք Աստծու արդար կառավարությունը կբերի։ Հիշիր, որ Եհովան իր Որդուն որպես փրկանք տվեց, որպեսզի բոլոր մարդիկ հավիտյան ապրելու հույս ունենան։ Աստծու կառավարության ժամանակ մարդիկ աստիճանաբար կատարելության կհասնեն։ Եհովան «պիտի կլանէ մահին յաւիտեան, եւ Եհովայ Տէրը պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից» (Եսայիա 25։8)։

Սակայն գուցե հարցնես. «Ինչո՞ւ Աստված հենց հիմա գործի չի անցնում։ Ինչո՞ւ է նա դանդաղում»։ Եհովան վաղուց կարող էր վերացնել տառապանքը։ Սակայն նա թույլ է տվել տառապանքը ոչ թե իր շահի, այլ իր երկրային զավակների հավիտենական բարօրության համար։ Սիրող ծնողները թույլ կտան, որ իրենց երեխան դժվարությունների միջով անցնի, եթե իմանան, որ հետո նա երկարատև օգուտներ կստանա։ Եհովան նույնպես հիմնավոր պատճառներ ունի թույլ տալու, որ մարդիկ ժամանակավորապես տառապեն։ Այդ պատճառներից են ազատ կամքը, մեղքը, իր իշխանության արդարացի լինելու հարցը և այլ բաներ, որոնց մասին Աստվածաշնչում մանրամասնորեն խոսվում է։ Այնտեղ նաև նշվում է, որ աշխարհի վրա կարճ ժամանակով իշխում է մի չար ոգեղեն անձնավորությունa։

Թեև հնարավոր չէ ընդամենը մի քանի էջերի վրա շարադրել բոլոր պատճառները, սակայն երկու փաստ կա, որ կարող է մեզ հույս տալ։ Առաջին՝ Եհովան առատապես կօրհնի մեզ ու կփոխհատուցի բոլոր այն վնասների դիմաց, որ մեզ վրա բերել է այս չար աշխարհը։ Նա հավաստիացնում է. «Առաջինները պիտի չ’յիշուին եւ միտքը պիտի չ’գան» (Եսայիա 65։17)։ Աստված ամբողջությամբ և մեկընդմիշտ կվերացնի ցավն ու տառապանքը։

Երկրորդ՝ Աստված հաստատ որոշել է այն ժամանակը, թե երբ է վերջ դնելու տառապանքին։ Հիշի՛ր, Ամբակում մարգարեն հարցրեց Եհովային, թե որքան ժամանակ է թույլ տալու, որ ինքը բռնություն և անարդարություն տեսնի։ Եհովան պատասխանեց. «Տեսիլքը տակաւին որոշուած ժամանակի համար է,.... ետ չի մնալ» (Ամբակում 2։3)։ Եթե ընթերցես հաջորդ հոդվածը, կտեսնես, որ «որոշված ժամանակը» իսկապես մոտ է։

[ծանոթագրություն]

a Լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 11–րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[շրջանակ 7–րդ էջի վրա]

Սուրբգրային համարներ, որոնք պայծառ ապագա են խոստանում

ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ԼԻՆԻ

«Եկէք եւ տեսէք Տիրոջ գործերը, որ աւերմունքներ է անում երկրի վերայ։ Որ դադարեցնում է պատերազմները մինչեւ երկրի ծայրերը» (Սաղմոս 46։8, 9)։

ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՆԵՆ

«Թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի» (Գործեր 24։15)։

ԱՌԱՏ ՍՆՈՒՆԴ ԿԼԻՆԻ

«Ցորենի առատութիւն կ’լինի երկրի մէջ սարերի գլուխների վերայ» (Սաղմոս 72։16)։

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԼԻՆԻ

«Այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ» (Եսայիա 33։24)։

ԱՄԲԱՐԻՇՏՆԵՐԸ ԿՎԵՐԱՆԱՆ

«Իսկ անզգամները բնաջինջ կ’լինին երկրիցը, եւ նենգաւորները կ’խլուին նորանից» (Առակաց 2։22)։

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԻՐԻ

«Ահա մի թագաւոր [Հիսուս Քրիստոսը] արդարութեամբ է թագաւորելու, եւ իշխանները իրաւունքով են իշխելու» (Եսայիա 32։1)։

[նկարներ 7–րդ էջի վրա]

Աստծու Թագավորությունը վերացնելու է տառապանքը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը