Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 3/1 էջ 23
  • «Տերը սրտին է նայում»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Տերը սրտին է նայում»
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Աստված ընտրում է Դավթին
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Հիասթափությունները չդառնացրին նրա սիրտը
    2011 Դիտարան
  • Մարդ, որը հաճելի էր Եհովայի սրտին
    2011 Դիտարան
  • Սամուելը նպաստում է ճշմարիտ երկրպագությանը
    2007 Դիտարան
Ավելին
2010 Դիտարան
w10 3/1 էջ 23

Մոտեցեք Աստծուն

«Տերը սրտին է նայում»

Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ 16։1–12

ԱՐՏԱՔԻՆԸ կարող է խաբուսիկ լինել։ Մարդու արտաքին տեսքից դժվար է կռահել, թե ինչպիսին է նա իրականում, ինչ կա նրա սրտում։ Սովորաբար մարդիկ հակված են դատելու՝ անհատի արտաքին տեսքին նայելով։ Մինչդեռ Եհովա Աստված տեսնում է այն, ինչ կա մարդու արտաքին տեսքի հետևում։ Այս մասին է վկայում Ա Թագավորաց 16։1–12 համարներում արձանագրված պատմությունը։

Այժմ պատկերացրու. Եհովան ցանկանում է թագավոր օծել Իսրայել ազգի համար։ Ուստի Սամուել մարգարեին պատվիրում է. «Եկ քեզ ուղարկեմ Բեթլեհէմացի Յեսսէի մօտ. որովհետեւ նորա որդկանց մէկին ինձ համար թագաւոր տեսայ» (համար 1)։ Եհովան չի ասում այդ մարդու անունը, բայց նշում է, որ նա լինելու է Հեսսեի որդիներից մեկը։ Ճանապարհին Սամուելը հավանաբար մտածում է. «Բայց ինչպե՞ս եմ իմանալու, թե Հեսսեի որդիներից որ մեկին է ընտրել Եհովան»։

Բեթլեհեմ հասնելուն պես Սամուելը Հեսսեին ու նրա որդիներին հրավիրում է, որ իր հետ զոհ մատուցեն։ Երբ Եղիաբը՝ ավագ որդին, ներս է մտնում, մարգարեն անմիջապես նկատում է, որ նա հաճելի արտաքինով տղամարդ է։ Նա մտածում է, որ Եղիաբը արքայավայել հասակ ունի, ուստի ասում է. «Ահա Տիրոջ օծեալը իր առաջին» (համար 6)։

Եհովան, սակայն, այլ կարծիք ունի։ Նա ասում է Սամուելին. «Նորա երեւոյթին եւ հասակի երկայնութեանը մի նայիր, որովհետեւ նորան անարգեցի» (համար 7)։ Այո՛, Եհովային չէր տպավորել Եղիաբի բարձր հասակն ու վայելչակազմ արտաքինը։ Աստծու ամենատես աչքերը կարող են նկատել այն իսկական գեղեցկությունը, որը թաքնված է անցողիկ արտաքինի տակ։

Եհովան բացատրում է մարգարեին. «Այն չէ բանը որ տեսնում է մարդը. որովհետեւ մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տէրը սրտին է նայում» (համար 7)։ Եհովան կարևորում է մարդու սիրտը՝ նրա ներքին էությունը՝ մտքերը, տրամադրվածությունը, զգացմունքները։ Այդ պատճառով «սրտերը քննողը» մերժում է ինչպես Եղիաբին, այնպես էլ Հեսսեի մյուս վեց որդիներին, որոնք կանգնում են Սամուելի առաջ (Առակաց 17։3)։

Բայց Հեսսեն մի որդի էլ ունի. Դավիթն է՝ կրտսեր որդին, որը «ոչխարներն է արածեցնում» (համար 11)։ Ուստի մարդ են ուղարկում նրա հետևից և բերում են Սամուելի մոտ։ Այնուհետև Եհովան ասում է մարգարեին. «Վեր կաց օծիր դորան, որովհետեւ սա է» (համար 12)։ Դավիթը «գեղեցիկ աչքերով, եւ դէմքով էլ գեղեցիկ» պատանի է։ Սակայն Աստված նրա սրտին էր նայել ու այդ պատճառով էր նրան թագավոր ընտրել (Ա Թագավորաց 13։14)։

Ճիշտ է, թեև այս աշխարհում մեծ ուշադրություն է դարձվում արտաքին գեղեցկությանը, սակայն մխիթարական է իմանալ, որ Եհովա Աստծուն չի տպավորում մարդու արտաքին տեսքը։ Նրա համար նշանակություն չունի՝ բարձրահասա՞կ ես, թե՞ ոչ, ուրիշները քեզ հմայիչ ու գեղեցի՞կ են համարում։ Եհովան կարևորում է քո ներքին էությունը, քո սիրտը։ Մի՞թե չես մղվում մշակելու այնպիսի հատկություններ, որոնք քեզ գեղեցիկ կդարձնեն Աստծո՛ւ աչքում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը