Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 12/1 էջ 10
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ծնունդ, որի մասին պետք է հիշել
    2004 Դիտարան
  • Ովքե՞ր էին «երեք իմաստունները»։ Աստվա՞ծ էր այնպես արել, որ նրանք հետևեին Բեթլեհեմի «աստղին»
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Գիտեի՞ք արդյոք
    2008 Դիտարան
  • Արդյոք մանուկ Հիսուսին այցելե՞լ են երեք մոգեր
    2009 Դիտարան
Ավելին
2010 Դիտարան
w10 12/1 էջ 10

Գիտեի՞ք արդյոք

Ովքե՞ր էին մանուկ Հիսուսին տեսնելու եկած մոգերը

▪ Մատթեոսի Ավետարանի համաձայն՝ «արևելքից» եկած մարդիկ, որոնք տեսել էին նոր թագավորի աստղը, նվերներ բերեցին մանուկ Հիսուսին։ Բնագիր տեքստում այդ մարդիկ կոչվում են մագոյ (հունարեն), այսինքն՝ մոգեր (Մատթեոս 2։1)։ Ի՞նչ գիտենք նրանց մասին։

Մոգերի մասին ամենավաղ հիշատակումն արել է հույն պատմաբան Հերոդոտոսը (մ.թ.ա. 5-րդ դար)։ Նրա արձանագրությունների համաձայն՝ մոգերը պարսիկ քրմեր էին, որոնք զբաղվում էին աստղագուշակությամբ, երազների մեկնությամբ և հմայությամբ։ Հերոդոտոսի ժամանակներում Պարսկաստանի կրոնը զրադաշտականությունն էր։ Հետևաբար, այն մոգերը, որոնց մասին նա հիշատակում է, հավանաբար զրադաշտական քրմեր էին։ Աստվածաշնչյան մի հանրագիտարանում հետևյալն է ասվում. «Հելլենիստական աշխարհում մոգերը գերբնական ունակություններ ունեցող մարդիկ էին, որոնք երբեմն կախարդությամբ էին զբաղվում» (The International Standard Bible Encyclopedia)։

Քրիստոնեական հավատի վաղ մեկնաբաններից ոմանք, ինչպես՝ Հուստինոս Վկան, Օրիգենեսը և Տերտուլիանոսը, Հիսուսին այցելած մոգերին անվանել են աստղագուշակներ։ Օրինակ՝ Տերտուլիանոսը իր «Կռապաշտության մասին» գրքում գրում է. «Մենք գիտենք, որ կախարդությունն ու աստղագուշակությունը սերտորեն կապված են իրար։ Ուստի աստղեր մեկնողներն առաջինն էին.... որ նրան [Հիսուսին] «նվերներ» բերեցին» (On Idolatry)։ Այդ պատճառով Աստվածաշնչի թարգմանություններից շատերում հունարեն «մագոյ» բառը թարգմանվել է «աստղագուշակներ»։

Մատթեոսն ինչո՞ւ Զաքարիայի խոսքերը վերագրեց Երեմիա մարգարեին

▪ Մատթեոս 27։9, 10 համարներում ավետարանագիրը խոսում է Հիսուսին դավաճանելու դիմաց Հուդա Իսկարիովտացուն տրված փողի մասին։ Այնտեղ կարդում ենք. «Այդ ժամանակ կատարվեցին Երեմիա մարգարեի միջոցով ասված խոսքերը. «Նրանք վերցրին երեսուն կտոր արծաթը՝ այն մարդու գինը, որին.... այդքան էին գնահատել, և արծաթե դրամները տվեցին բրուտի արտի դիմաց»։ Սակայն 30 կտոր արծաթի մասին մարգարեացել էր ոչ թե Երեմիան, այլ Զաքարիան (Զաքարիա 11։12, 13)։

Ակներևաբար «Մարգարեներ» կոչվող գրքերի հավաքածուում երբեմն առաջինը Երեմիայի մարգարեությունն էր, ոչ թե Եսայիայի (Մատթեոս 22։40)։ Ուստի «Երեմիա» ասելով՝ Մատթեոսը նկատի ուներ մարգարեությունների այդ ամբողջ հավաքածուն, որը կոչվում էր առաջին գրքի անունով։ Այդ հավաքածուի մեջ էր մտնում նաև Զաքարիայի մարգարեությունը։

Նմանապես, Հիսուսը «Սաղմոսներ» անվանեց Աստվածաշնչի որոշ գրքեր, որոնք հայտնի էին նաև «Գրություններ» անունով։ Հետևաբար, երբ նա ասաց, որ «Մովսեսի օրենքում, Մարգարեների գրվածքներում և Սաղմոսներում» իր մասին գրված բոլոր բաները պետք է կատարվեն, նա նկատի ուներ այն մարգարեությունները, որոնք գրված էին ողջ Եբրայերեն Գրություններում (Ղուկաս 24։44)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը