Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 4/1 էջ 10
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2011 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Պիղատոսն ասում է՝ «Ահա՛ մարդը»
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • «Ահա՛ այն մարդը»
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Գիտեի՞ք արդյոք
    2012 Դիտարան
  • Հիսուսին մահվան են դատապարտում
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
2011 Դիտարան
w11 4/1 էջ 10

Գիտեի՞ք արդյոք

Ի՞նչ հանցանքներ էր գործել Բարաբբան

▪ Բոլոր չորս Ավետարաններն էլ հիշատակում են Բարաբբայի մասին, որին հռոմեացի կառավարիչ Պոնտացի Պիղատոսը ազատել էր Հիսուսի փոխարեն։ Բարաբբան «հայտնի բանտարկյալ» էր և «ավազակ» (Մատթեոս 27։16; Հովհաննես 18։40)։ Նա բանտարկված էր Երուսաղեմում և գտնվում էր հռոմեացիների հսկողության տակ այն «խռովարարների հետ, որոնք խռովության ժամանակ սպանություն էին գործել» (Մարկոս 15։7)։

Չնայած Բարաբբայի հանցագործությունների վերաբերյալ ոչ մի աշխարհիկ տեղեկություն չկա, սակայն այն փաստը, որ նա ավազակային խմբի անդամ էր, մղում է որոշ գիտնականների եզրակացնելու, որ նա կապ է ունեցել խռովարար խմբերի հետ, որոնք առաջին դարում գոյություն ունեին Իսրայելում։ Ըմբոստությունը հռոմեացիների և բարձրաշխարհիկ հրեաների անարդար արարքների դեմ առաջին դարի կեսերին հասել էր իր գագաթնակետին։ Պատմաբան Փլավիոս Հովսեպոսը նշում է, որ այդ օրերին ավազակախմբերը հիմնականում ի հայտ էին գալիս հասարակական բախումների ժամանակ. նման հանցագործները պնդում էին, որ կեղեքված հրեա գյուղացիների համար արդարություն են փնտրում։ Այդ ավազակախմբերը հետագայում դարձան Հրեաստանի ռազմական ուժերի գերակշռող մասը և 66թ.-ին քշեցին հռոմեացիներին իրենց երկրից։

Աստվածաշնչյան մի բառարանում նշվում է. «Բարաբբան հավանաբար պատկանում էր գյուղական ավազակախմբերից մեկին։ Այս խմբերը հայտնի էին հասարակ մարդկանց շրջանում, քանի որ նրանք կողոպտում էին Իսրայելի հարուստ շինություններն ու տները և քայքայում հռոմեական պետությունը» (The Anchor Bible Dictionary)։

Հռոմի տիրապետության ժամանակաշրջանում ո՞ր հանցանքների համար էին մահապատժի ենթարկում, ինչպես որ վարվեցին Հիսուսի հետ

▪ Որպես պատիժ՝ հռոմեացիները ավազակներին, հանցագործներին և կառավարության դեմ ըմբոստացող խռովարարներին ցցին էին գամում և թողնում այդպես, մինչև որ մահանան։ Այսպես վարվեցին նաև Հիսուսի պարագայում։ Սա համարվում էր մահապատժի ամենադաժան ձևը։

Մի գրքում ասվում է. «Դա ստորացուցիչ էր ու տանջալից և տեղի էր ունենում հանրության առաջ։ Նպատակը վախ ներշնչելն էր ցանկացած անհատի, ով կհանդգներ սպառնալիք հանդիսանալ ստատուս քվոյին» (Palestine in the Time of Jesus)։ Հին հռոմեական գրողներից մեկը հանցագործներին ցցին գամելու վերաբերյալ նշել է. «Նրանք ընտրում էին մարդաշատ փողոցները, որտեղ շատերը կարող էին տեսնել պատժվածներին ու համակվել վախով»։

Ըստ Հովսեպոսի արձանագրության՝ մ.թ. 70-ին՝ Երուսաղեմի պաշարման ժամանակ, ռազմագերիներից մեկին, որին բռնել էին Տիտոսի զինվորները, նույն ձևով մահապատժի էին ենթարկել քաղաքի պարիսպների առաջ, որպեսզի վախեցնեն և հնազանդեցնեն քաղաքը պաշտպանողներին։ Երբ Երուսաղեմը վերջնականապես ընկավ, շատերը արժանացան նույն վախճանին։

Պատմության մեջ նմանատիպ մասսայական մահապատիժ կիրառվել է Սպարտակի ապստամբությունից հետո (մ.թ.ա. 73–71)։ Այդ ժամանակ 6000 ստրուկների ու գլադիատորների մահապատժի ենթարկեցին. նրանց շարանը ձգվում էր Կապուայից Հռոմ տանող ճանապարհի երկայնքով։

[նկար 10-րդ էջի վրա]

«ՏՎԵՔ ՄԵԶ ԲԱՐԱԲԲԱՅԻՆ» (ՉԱՐԼԶ ՄՅՈՒԼԼԵՐ, 1878Թ.)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը