Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 3/15 էջ 10–14
  • Օգնիր մարդկանց «քնից արթնանալու»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Օգնիր մարդկանց «քնից արթնանալու»
  • 2012 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՀՈԳԵՎՈՐ ՔՈՒՆ. Ի՞ՆՉ Է ԴԱ
  • ԻՆՔՆԵՐՍ ՊԵՏՔ Է ԱՐԹՈՒՆ ՄՆԱՆՔ
  • ԻՆՉՈ՞Ւ Է ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ
  • ԴԻՏՈՒՆԱԿ ԵՂԻՐ
  • ԱՆՁՆԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ
  • ԲԱՐՅԱՑԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ
  • ԶԳՈՒՇՈՐԵՆ ԱՐԹՆԱՑՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ
  • Ի՞նչ կարող եմ անել, որ բավականաչափ քնեմ
    Երիտասարդները հարցնում են
  • Վկայություն տանք մեր հարազատներին. ինչպե՞ս
    2004 Մեր թագավորական ծառայությունը
  • Քուն որքանո՞վ է այն կարևոր
    2011 Արթնացե՛ք
  • Ինչպես կատարելագործել զրույց վարելու կարողությունը
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
2012 Դիտարան
w12 3/15 էջ 10–14

Օգնիր մարդկանց «քնից արթնանալու»

«Այսպես վարվեք՝ իմանալով, թե ինչ ժամանակում եք ապրում, որ ձեզ համար արդեն եկել է քնից արթնանալու ժամը» (ՀՌՈՄ. 13։11)։

ԿԱՐՈ՞Ղ ԵՍ ԲԱՑԱՏՐԵԼ

Ինչո՞ւ է կարևոր, որ քրիստոնյաները հոգևորապես արթուն մնան։

Ինչո՞ւ արթուն ծառայողները պետք է լսեն ու դիտունակ լինեն։

Մեր ծառայության մեջ ի՞նչ դեր ունեն բարյացակամությունն ու մեղմությունը։

1, 2. Ի՞նչ իմաստով շատերը արթնանալու կարիք ունեն։

ԱՄԵՆ տարի հազարավոր մարդիկ մահանում են այն պատճառով, որ մեքենա վարելիս իրենց քունը սկսում է տանել և նույնիսկ քնով են ընկնում։ Ուրիշներն էլ կորցնում են իրենց աշխատանքը, որովհետև ժամանակին չեն արթնանում, որ գնան գործի, կամ քնում են աշխատանքի վայրում։ Սակայն հոգևոր նիրհը շատ ավելի լուրջ հետևանքներ կարող է ունենալ։ Ահա այս կարևոր համատեքստում է, որ Աստվածաշունչն ասում է. «Երջանիկ է նա, ով արթուն է մնում» (Հայտն. 16։14–16)։

2 Մինչ մոտենում է Եհովայի մեծ օրը, մարդիկ ընդհանուր առմամբ հոգևորապես քնած են։ Նույնիսկ քրիստոնեական աշխարհի կրոնական առաջնորդներից ոմանք նշել են, որ իրենց հոտերը «քնած հսկաներ են»։ Ի՞նչ է հոգևոր քունը։ Ինչո՞ւ է կենսական, որ ճշմարիտ քրիստոնյաները արթուն մնան։ Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին, որ քնից արթնանան։

ՀՈԳԵՎՈՐ ՔՈՒՆ. Ի՞ՆՉ Է ԴԱ

3. Ինչպե՞ս կնկարագրես այն մարդուն, որը հոգևորապես արթուն չէ։

3 Քնած մարդիկ սովորաբար պասիվ վիճակում են։ Իսկ հոգևորապես քնած մարդիկ, ընդհակառակը, կարող են ակտիվ լինել՝ շատ զբաղված, սակայն ոչ հոգևոր գործերով։ Նրանք կարող են ամբողջովին տարված լինել առօրյա հոգսերով կամ ընկնել հաճույքների, փառքի ու հարստության հետևից։ Այդ ամենի հետ մեկտեղ նրանք գրեթե չեն մտահոգվում իրենց հոգևոր կարիքներով։ Ի տարբերություն նրանց՝ հոգևորապես արթուն մարդիկ հասկանում են, որ ապրում են «վերջին օրերում», ուստի հնարավորինս ակտիվորեն կատարում են Աստծու կամքը (2 Պետ. 3։3, 4; Ղուկ. 21։34–36)։

4. Ո՞րն է «թող որ չքնենք ուրիշների պես» խորհրդի նշանակությունը։

4 Կարդա՛ 1 Թեսաղոնիկեցիներ 5։4–8։ Պողոս առաքյալը հորդորում է իր հավատակիցներին «չքնել ուրիշների պես»։ Ի՞նչ նկատի ունի նա։ Քրիստոնյան կարող է «քնել»՝ անտեսելով Եհովայի բարոյական չափանիշները։ Նա նաև կարող է նիրհի մեջ ընկնել, եթե արհամարհի այն փաստը, որ մոտեցել է ժամանակը, երբ Եհովան պետք է կործանի անաստված մարդկանց։ Չպետք է թույլ տանք, որ ամբարիշտները ազդեցություն բանեցնեն մեզ վրա, որ որդեգրենք նրանց վարվելակերպն ու մտածելակերպը։

5. Ի՞նչ տեսակետներ ունեն հոգևորապես քնած մարդիկ։

5 Որոշ մարդիկ մտածում են, թե Աստված չկա և թե նա հաշիվ չի պահանջելու իրենցից (Սաղ. 53։1)։ Մյուսները մտածում են, թե Աստված չի հետաքրքրվում մարդկանցով, ուստիև իմաստ չունի նրանով հետաքրքրվել։ Ուրիշներն էլ կարծում են, որ եթե որևէ եկեղեցու անդամ են, ապա Աստծու ընկերն են։ Այս բոլոր մարդիկ հոգևորապես քնած են։ Անհրաժեշտ է, որ նրանք արթնանան։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց։

ԻՆՔՆԵՐՍ ՊԵՏՔ Է ԱՐԹՈՒՆ ՄՆԱՆՔ

6. Ինչո՞ւ քրիստոնյաները պետք է ջանք թափեն, որ հոգևորապես արթուն մնան։

6 Ուրիշներին արթնացնելու համար ինքներս պետք է արթուն լինենք։ Ի՞նչ է դա նշանակում։ Աստծու Խոսքը փոխաբերական քունը կապում է «խավարին պատկանող գործերի»՝ խրախճանքների, հարբեցողությունների, անթույլատրելի սեռական հարաբերությունների, անառակ վարքի, գժտությունների ու նախանձի հետ (կարդա՛ Հռոմեացիներ 13։11–14)։ Այսպիսի վարքից խուսափելը կարող է դժվար լինել մեզ համար։ Զգոն լինելը անչափ կարևոր է։ Վարորդը, որը թերագնահատում է քնով ընկնելու վտանգը, կարող է ռիսկի ենթարկել իր կյանքը։ Որքա՜ն կարևոր է քրիստոնյայի համար հասկանալ, որ հոգևոր նիրհը կարող է մահվան պատճառ լինել։

7. Մարդկանց մասին սխալ կարծիքը ինչպե՞ս կարող է ազդել մեզ վրա։

7 Օրինակ՝ քրիստոնյան կարող է մտածել, թե իր տարածքում բոլորը վերջնականորեն մերժել են բարի լուրը (Առակ. 6։10, 11)։ Նա կարող է այսպես տրամաբանել. «Եթե ոչ ոք չի արձագանքելու, էլ ինչո՞ւ է հարկավոր եռանդորեն քարոզել ու օգնել մարդկանց»։ Ինչ խոսք, շատերն այժմ հոգևորապես քնած են, սակայն նրանց հանգամանքներն ու վերաբերմունքը կարող են փոխվել։ Եվ իրոք, ոմանք արթնանում ու արձագանքում են բարի լուրին։ Իսկ մենք կարող ենք օգնել նրանց, եթե ինքներս արթուն մնանք՝ ձգտելով նոր միջոցներ կիրառել, որպեսզի Թագավորության լուրը գրավիչ կերպով հայտնենք նրանց։ Արթուն մնալ նաև նշանակում է հիշեցնել ինքներս մեզ, թե ինչու է մեր ծառայությունը կարևոր։

ԻՆՉՈ՞Ւ Է ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ

8. Ինչո՞ւ է մեր քրիստոնեական ծառայությունը կենսական։

8 Հիշիր՝ անկախ նրանից, թե ինչպես են մարդիկ արձագանքում բարի լուրին, մեր քարոզչությունը փառք է բերում Եհովային և նպաստում է նրա նպատակի իրագործմանը։ Շուտով բոլոր նրանք, ովքեր չեն հնազանդվում բարի լուրին, դատապարտվելու են։ Իսկ դատելու համար հիմք է լինելու այն, թե ինչպես են նրանք արձագանքել մեր քարոզչությանը (2 Թեսաղ. 1։8, 9)։ Նաև սխալ կլինի մտածել, թե անհրաժեշտ չէ եռանդորեն քարոզել, քանի որ «թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի» (Գործ. 24։15)։ Աստծու Խոսքից հասկանում ենք, որ նրանք, ովքեր կդատվեն որպես «այծեր», «կգնան դեպի հավիտենական մահ»։ Հետևաբար, մեր քարոզչությունը Աստծու ողորմության արտահայտումն է, և այն դուռ է բացում մարդկանց համար, որ փոխվեն ու «հավիտենական կյանք» ստանան (Մատթ. 25։32, 41, 46; Հռոմ. 10։13–15)։ Եթե չքարոզենք, մարդիկ ինչպե՞ս հնարավորություն կունենան լսելու բարի լուրը, որը կարող է կյանք նշանակել։

9. Բարի լուրի քարոզչությանը մասնակցելը ինչպե՞ս է օգնել քեզ և ուրիշներին։

9 Բարի լուրի քարոզչությունը նաև մեզ է օգուտներ բերում (կարդա՛ 1 Տիմոթեոս 4։16)։ Մի՞թե չես զգացել, որ Եհովայի ու Թագավորության հույսի մասին խոսելը զորացնում է հավատդ ու Աստծու հանդեպ սերդ։ Մի՞թե այն չի օգնել քեզ քրիստոնեական հատկություններ զարգացնելու։ Ավելի մեծ ուրախությամբ չե՞ս լցվում, երբ ցույց ես տալիս Աստծու հանդեպ նվիրվածությունդ՝ մասնակցելով ծառայությանը։ Շատերը, ովքեր առանձնաշնորհում են ունեցել ճշմարտությունը սովորեցնել ուրիշներին, ուրախություն են զգացել, երբ տեսել են, թե ինչպես է Աստծու ոգին օգնում այդպիսի անհատներին բարելավելու իրենց կյանքը։

ԴԻՏՈՒՆԱԿ ԵՂԻՐ

10, 11. ա) Հիսուսն ու Պողոսը ինչպե՞ս ցույց տվեցին, որ զգոն և դիտունակ են։ բ) Բացատրի՛ր, թե զգոն ու դիտունակ լինելու շնորհիվ ինչպես կարող ենք ավելի լավ կատարել մեր ծառայությունը։

10 Մարդկանց մեջ բարի լուրի հանդեպ հետաքրքրությունը կարելի է տարբեր կերպերով արթնացնել։ Ուստի քրիստոնյաները պետք է զգոն ու դիտունակ լինեն։ Հիսուսը լավ օրինակ է թողել այս հարցում։ Լինելով կատարյալ՝ նա կարողացավ տեսնել փարիսեցու չարտահայտած վրդովմունքը, մեղավոր կնոջ անկեղծ զղջումը և այրու անձնազոհ ոգին (Ղուկ. 7։37–50; 21։1–4)։ Հիսուսը արձագանքեց յուրաքանչյուրի հոգևոր կարիքին։ Սակայն դիտունակ լինելու համար Աստծու ծառայից կատարելություն չի պահանջվում։ Դրանում համոզվում ենք՝ նկատի առնելով Պողոս առաքյալի օրինակը։ Իր մատուցումները նա փոփոխում էր՝ համապատասխանեցնելով մարդկանց տարբեր խմբերին ու տարբեր մտածելակերպ ունեցողներին (Գործ. 17։22, 23, 34; 1 Կորնթ. 9։19–23)։

11 Ձգտելով Հիսուսի ու Պողոսի պես զգոն և դիտունակ լինել՝ կարող ենք տեսնել, թե որն է մեզ հանդիպած մարդկանց մեջ հետաքրքրություն արթնացնելու լավագույն կերպը։ Օրինակ՝ մարդկանց հետ զրուցելիս փորձիր նկատել այնպիսի բաներ, որոնք ցույց կտան, թե ինչ մշակույթի են պատկանում, ինչ հետաքրքրություններ ունեն կամ ինչպիսին է նրանց ընտանեկան իրավիճակը։ Գուցե նկատես, թե ինչ են անում այդ պահին, և քաղաքավարությամբ ինչ-որ բան ասես զրույց սկսելու համար։

12. Ծառայության ժամանակ ինչո՞ւ պետք է զգոն լինենք մեր զրույցների հարցում։

12 Զգոն ու դիտունակ անհատը ձգտում է չշեղել իր ուշադրությունը։ Ճիշտ է, ծառայության ընթացքում մեր համագործակցի հետ զրույցը կարող է կերտիչ լինել, բայց մենք չենք մոռանում, որ ծառայության նպատակը ուրիշներին քարոզելն է (Ժող. 3։1, 7)։ Ուստի երբ մի դռնից մյուսն ենք անցնում, պետք է ուշադիր լինենք, որ մեր զրույցը չխանգարի ծառայությանը։ Որպեսզի մեր միտքը կենտրոնացած պահենք մեր նպատակի վրա, լավ կլինի քննարկել այն մտքերը, որոնք կցանկանայինք ասել հետաքրքրվող անհատներին։ Բացի այդ, թեև բջջային հեռախոսը երբեմն կարող է օգնել մեզ, որ արդյունավետորեն կատարենք մեր ծառայությունը, պետք է այնպես անենք, որ հեռախոսազանգը չընդհատի տանտիրոջ հետ զրույցը։

ԱՆՁՆԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ

13, 14. ա) Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ինչ է հետաքրքրում անհատին։ բ) Ի՞նչը կարող է անհատի հետաքրքրությունը արթնացնել հոգևորի հանդեպ։

13 Արթուն և զգոն ծառայողները ուշադիր լսում են դիմացինին։ Ի՞նչ հարցեր կարող ես տալ, որ մղես քո տարածքի բնակչին արտահայտվելու։ Արդյոք նրան մտահոգո՞ւմ է կրոնների շատությունը, այդ տարածքում կատարված բռնի արարքները կամ կառավարությունների ձախողումները։ Կարո՞ղ ես նրա մեջ հետաքրքրություն արթնացնել հոգևոր հարցերի շուրջ՝ խոսելով այն մասին, թե որքան հրաշալիորեն են ստեղծված կենդանի արարածները, կամ նրա ուշադրությունը հրավիրելով այն բանի վրա, թե որքան գործնական են աստվածաշնչյան խորհուրդները։ Գրեթե բոլոր մշակույթներին պատկանող մարդկանց, նույնիսկ որոշ աթեիստների հետաքրքրում է աղոթքի թեման։ Շատերը ուզում են իմանալ, թե արդյոք ինչ-որ մեկը լսում է իրենց աղոթքները։ Մյուսները թերևս փնտրում են հետևյալ հարցերի պատասխանները. արդյոք Աստված բոլո՞ր աղոթքներն է լսում։ Եթե ոչ, ի՞նչ պետք է անենք, որ Աստված լսի մեզ։

14 Զրույց սկսելու արվեստի մասին շատ բան կարող ենք սովորել, եթե ուշադրություն դարձնենք, թե ինչպես են փորձառու քարոզիչները դա անում։ Ուշադիր եղիր, թե ինչպես են նրանք խուսափում հարցաքննելուց կամ ավելորդ հետաքրքրասիրություն դրսևորելուց։ Ինչպե՞ս են նրանց ձայնի տոնն ու դեմքի արտահայտությունը ցույց տալիս, որ ուզում են հասկանալ տանտիրոջ տեսակետը (Առակ. 15։13)։

ԲԱՐՅԱՑԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ

15. Ինչո՞ւ քարոզելիս պետք է բարյացակամ լինենք։

15 Սիրո՞ւմ ես, երբ քեզ անսպասելիորեն արթնացնում են խոր քնից։ Շատերը վատ են արձագանքում դրան։ Սովորաբար մարդիկ նախընտրում են, որ իրենց զգուշորեն արթնացնեն։ Այդպես պետք է վարվենք, երբ ջանում ենք հոգևորապես արթնացնել որևէ մեկին։ Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը բարկացել է, որ այցելել ես իրեն, ինչպե՞ս կարող ես լավագույնս արձագանքել։ Բարյացակամ եղիր, շնորհակալություն հայտնիր անկեղծության համար ու հանգիստ հեռացիր (Առակ. 15։1; 17։14; 2 Տիմոթ. 2։24)։ Քո բարյացակամ վերաբերմունքը կարող է մղել նրան ավելի լավ արձագանքելու, երբ հաջորդ անգամ Վկաները այցելեն իրեն։

16, 17. Ինչպե՞ս կարող ենք խորագիտություն դրսևորել ծառայության ժամանակ։

16 Այլ դեպքերում հնարավոր է՝ կարողանաս հաղթահարել բացասական արձագանքը։ Զրույցն արագ ավարտելու համար ինչ-որ մեկը գուցե ասի. «Ո՛չ, շնորհակալություն։ Ես իմ կրոնն ունեմ» կամ «Ինձ չի հետաքրքրում»։ Հմտությամբ ու բարյացակամորեն կարող ես մի այնպիսի հարց տալ, որը տանտիրոջ մեջ հետաքրքրություն կարթնացնի հոգևորի հանդեպ (կարդա՛ Կողոսացիներ 4։6)։

17 Երբեմն մարդիկ ասում են, որ զբաղված են և չեն կարող լսել։ Այդ դեպքում ամենաճիշտ բանը կլինի, եթե մտնենք նրանց դրության մեջ ու հեռանանք։ Սակայն գուցե լինեն դեպքեր, երբ հասկանաս, որ կարող ես կարճ և իմաստալից ինչ-որ բան ասել։ Որոշ եղբայրներ կարողանում են մեկ րոպեից քիչ ժամանակում բացել Աստվածաշունչը, կարդալ մտածելու տեղիք տվող համար և տանտիրոջ հետաքրքրությունը շարժող հարց առաջ քաշել։ Երբեմն նրանց կարճ մատուցումը այնպիսի հետաքրքրություն է արթնացնում տանտիրոջ մոտ, որ նա ժամանակ է հատկացնում հակիրճ զրույց վարելու համար։ Եթե իրավիճակը թույլ է տալիս, դու էլ փորձիր այդպես վարվել։

18. Ի՞նչ կարող ենք անել, որ ավելի արդյունավետորեն ոչ պաշտոնական վկայություն տանք։

18 Երբ առօրյայում հանդիպում ենք մարդկանց, հաճախ կարող ենք նրանց մեջ հետաքրքրություն առաջացնել բարի լուրի հանդեպ, եթե պատրաստված ենք ոչ պաշտոնական վկայություն տալու։ Շատ եղբայրներ ու քույրեր իրենց գրպանում կամ պայուսակում գրականություն են ունենում։ Նաև աստվածաշնչյան մի համար են մտապահում, որ հարմար առիթի դեպքում այդ մասին խոսեն ուրիշների հետ։ Կարող ես խորհուրդ հարցնել քո ժողովի ծառայողական վերակացուից կամ ռահվիրաներից, թե ինչպես դա անել։

ԶԳՈՒՇՈՐԵՆ ԱՐԹՆԱՑՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ

19. Ինչո՞ւ պետք է չհուսալքվենք և շարունակ ջանք թափենք, որ օգնենք մեր հարազատներին։

19 Անշուշտ, մենք ցանկանում ենք օգնել մեր հարազատներին, որ ընդունեն բարի լուրը (Հեսու 2։13; Գործ. 10։24, 48; 16։31, 32)։ Եթե նրանք սկզբում մեզ կտրականապես մերժեն, գուցե մեր խանդավառությունը մարի, և չցանկանանք կրկին փորձել։ Թերևս մտածենք, թե ոչինչ չենք կարող ասել կամ անել, որպեսզի փոխենք նրանց վերաբերմունքը։ Սակայն որոշ իրադարձությունների պատճառով հարազատիդ կյանքը կամ տեսակետը հնարավոր է՝ փոխվի։ Կամ թերևս դու կարողանաս բարելավել ճշմարտությունը բացատրելու մեթոդներդ, և արդյունքը այլ լինի։

20. Հարազատների հետ խոսելիս ինչո՞ւ է կարևոր նրբանկատ լինել։

20 Մենք պետք է հաշվի առնենք մեր հարազատների զգացմունքները (Հռոմ. 2։4)։ Եթե քարոզչական ծառայության ժամանակ հանդիպած մարդկանց հետ բարյացակամորեն ենք խոսում, ապա մի՞թե նույն կերպ չպետք է վարվենք նրանց հետ։ Խոսիր մեղմությամբ ու հարգանքով։ Անդադար քարոզելու փոխարեն՝ քո վարքով փաստիր, թե ինչպես ես ճշմարտության շնորհիվ փոխվել դեպի լավը (Եփես. 4։23, 24)։ Ցույց տուր, որ Եհովան հարստացրել է կյանքդ՝ «օգտակար բաներ սովորեցնելով» (Ես. 48։17)։ Թող հարազատներդ քո օրինակով տեսնեն, թե որն է քրիստոնեական ապրելակերպը։

21, 22. Պատմի՛ր մի դեպք, որը ցույց է տալիս, թե որքան կարևոր է շարունակ ջանք թափել հոգևորապես օգնելու հարազատներին։

21 Վերջերս մի քույր հետևյալը գրեց. «Միշտ ձգտել եմ իմ վարքով ու խոսքով վկայություն տալ 13 քույրերիս ու եղբայրներիս։ Չի լինում այնպիսի տարի, որ չգրեմ նրանցից յուրաքանչյուրին։ Բայցևայնպես, 30 տարի միակ Վկան եմ եղել մեր ընտանիքում»։

22 Քույրը պատմում է. «Մի օր զանգահարեցի քույրերիցս մեկին, որը հարյուրավոր մղոններ ինձնից հեռու է ապրում։ Նա ասաց, որ եկեղեցու քարոզչին խնդրել է իր հետ Աստվածաշունչ ուսումնասիրել, բայց վերջինս այդպես էլ ոչ մի քայլ չի ձեռնարկել։ Երբ ասացի նրան, որ ուրախությամբ կօգնեմ, նա ասաց. «Լա՛վ, բայց նախապես ասում եմ՝ ես երբեք Եհովայի վկա չեմ դառնա»։ Ես նրան փոստով ուղարկեցի «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը ու դրանից հետո սկսեցի մի քանի օրը մեկ զանգահարել։ Սակայն քույրս դեռ չէր բացել գիրքը։ Մի օր առաջարկեցի, որ վերցնի այն, և մոտ 15 րոպե հեռախոսով կարդացինք ու քննարկեցինք մեջբերված աստվածաշնչյան համարներից մի քանիսը։ Այդպես արեցինք մի քանի անգամ, և հետո նա խնդրեց, որ 15 րոպեից ավել ուսումնասիրենք։ Այնուհետև նա սկսեց զանգահարել ինձ, որ միասին ուսումնասիրենք։ Երբեմն առավոտյան շատ վաղ էր զանգահարում, երբ ես դեռ անկողնում էի, երբեմն էլ օրը երկու անգամ։ Հաջորդ տարի քույրս մկրտվեց և մեկ տարի անց սկսեց լիաժամ ծառայել»։

23. Ինչո՞ւ չպետք է դադարենք մարդկանց հոգևոր քնից արթնացնելուց։

23 Հոգևոր քնից մարդկանց արթնացնելը արվեստ է, որի համար հարկավոր է շարունակ ջանք թափել։ Հեզ մարդիկ մինչ օրս արձագանքում են մեր ջանքերին ու արթնանում։ Միջին հաշվով՝ ամեն ամիս ավելի քան 20000 մարդ է մկրտվում՝ դառնալով Եհովայի վկա։ Ուստի եկեք լուրջ վերաբերվենք Պողոսի հետևյալ խորհրդին, որը նա տվեց առաջին դարում ապրող մեր եղբորը՝ Արքիպոսին. «Աչալուրջ եղիր, որ կատարես այն ծառայությունը, որն ընդունել ես որպես Տիրոջ հետևորդ» (Կող. 4։17)։ Հաջորդ հոդվածը կօգնի բոլորիս հասկանալու, թե ինչ է նշանակում քարոզել հրատապության զգացումով։

[շրջանակ 13-րդ էջի վրա]

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՐԹՈՒՆ ՄՆԱԼ

▪ Զբաղված եղիր՝ Աստծու կամքը կատարելով

▪ Խուսափիր խավարին պատկանող գործերից

▪ Հիշիր, թե որքան վտանգավոր է հոգևոր նիրհը

▪ Դրական տեսակետ պահպանիր քո տարածքում ապրող մարդկանց վերաբերյալ

▪ Քարոզելու նոր ձևեր փորձիր

▪ Հիշիր, թե որքան կարևոր է քո ծառայությունը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը