Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 8/1 էջ 8–10
  • Հրաշքներ, որ դեռ կատարվելու են

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հրաշքներ, որ դեռ կատարվելու են
  • 2012 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպես կվերանան արատները
    2002 Դիտարան
  • Հիսուսի հրաշքները. ի՞նչ կարող եք սովորել
    2004 Դիտարան
  • Սովորենք Հիսուսի հրաշքներից
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Քրիստոս. Աստծու զորությունը
    2015 Դիտարան
Ավելին
2012 Դիտարան
w12 8/1 էջ 8–10

Հրաշքներ, որ դեռ կատարվելու են

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ, որ քեզ բարդ վիրահատություն է սպասվում։ Ի՞նչ կզգաս, եթե իմանաս, որ քո վիրաբույժը նախկինում երբեք նմանատիպ վիրահատություն չի արել։ Անկասկած դու կմտահոգվես։ Իսկ եթե իմանաս, որ նա առաջատար մասնագետներից է այդ բնագավառում և այդպիսի հարյուրավոր վիրահատություններ է արել, որոնք հաջող են անցել, մի՞թե ավելի վստահ չես լինի, որ նա կարող է օգնել քեզ։

Այսօրվա «հիվանդ» աշխարհը նույնպես «վիրահատության» կարիք ունի։ Իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով Եհովա Աստված խոստացել է երկիրը դրախտի վերածել (2 Պետրոս 3։13)։ Բայց նախևառաջ անհրաժեշտ է իսպառ վերացնել չարությունը (Սաղմոս 37։9–11; Առակներ 2։21, 22)։ Ցավ ու տառապանք պատճառող ամեն բան պետք է հիմնովին վերանա նախքան դրախտի հաստատվելը։ Իսկ դրա համար, ինչ խոսք, հրաշք է պետք (Հայտնություն 21։4, 5)։

Եհովայի վկաները վստահ են, որ շուտով գլոբալ փոփոխություններ են լինելու, քանի որ անցյալում Եհովա Աստծու կատարած հրաշքները փաստում են, որ նա ի զորու է իրականացնելու իր խոստումները։ Համեմատիր Աստվածաշնչում արձանագրված հրաշքներից վեցը այն խոստումների հետ, որ պետք է կատարվեն ապագայում։

Շարունակիր սովորել այն մասին, թե ինչ է Աստվածաշունչը խոստանում ապագայի համար։ Այդպիսով հավատդ կամրանա, և հույսով կսպասես, թե երբ ես անձամբ օգուտներ քաղելու Եհովայի հրաշքներից։

[շրջանակ​նկար 9-րդ և 10–րդ էջերի վրա]

ՀՐԱՇՔ

ՀԻՍՈՒՍԸ ՄԻ ՔԱՆԻ ՁԿՈՎ ՈՒ ՀԱՑՈՎ ԿԵՐԱԿՐԵՑ ՀԱԶԱՐԱՎՈՐՆԵՐԻ։ (ՄԱՏԹԵՈՍ 14։13–21; ՄԱՐԿՈՍ 8։1–9; ՀՈՎՀԱՆՆԵՍ 6։1–14)

ԽՈՍՏՈՒՄ

«Երկիրն իր պտուղը կտա. Աստված՝ մեր Աստվածը, կօրհնի մեզ» (ՍԱՂՄՈՍ 67։6)։

ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

ՈՉ ՈՔ ԱՅԼԵՎՍ ՍՈՎԻՑ ՉԻ ՏԱՌԱՊԻ։

ՀՐԱՇՔ

ՀԻՍՈՒՍԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑ ԿՈՒՅՐԵՐԻ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ։ (ՄԱՏԹԵՈՍ 9։27–31; ՄԱՐԿՈՍ 8։22–26)

ԽՈՍՏՈՒՄ

«Կույրերի աչքերը.... կբացվեն» (ԵՍԱՅԻԱ 35։5)։

ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

ԲՈԼՈՐ ԿՈՒՅՐ ՄԱՐԴԻԿ ՆՈՐԻՑ ԿՏԵՍՆԵՆ։

ՀՐԱՇՔ

ՀԻՍՈՒՍԸ ԲՈՒԺԵՑ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ։

ՄԱՏԹԵՈՍ 11։5, 6; ՀՈՎՀԱՆՆԵՍ 5։3–9

ԽՈՍՏՈՒՄ

«Կաղը եղջերուի պես կցատկոտի» (ԵՍԱՅԻԱ 35։6)։

ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

ՈՉ ՈՔ ԱՅԼԵՎՍ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՉԻ ԼԻՆԻ։

ՀՐԱՇՔ

ՀԻՍՈՒՍԸ ԲԱԶՈՒՄ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՈՒԺԵՑ։ (ՄԱՐԿՈՍ 1։32–34; ՂՈՒԿԱՍ 4։40)

ԽՈՍՏՈՒՄ

«Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (ԵՍԱՅԻԱ 33։24)։

ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

ԲՈԼՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆՀԵՏԱՆԱՆ։ ՄԵՆՔ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԿԱՏԱՐՅԱԼ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ։

ՀՐԱՇՔ

ՀԻՍՈՒՍԸ ՍԱՍՏԵՑ ԲՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԸ։ (ՄԱՏԹԵՈՍ 8։23–27; ՂՈՒԿԱՍ 8։22–25)

ԽՈՍՏՈՒՄ

«Նրանք տներ կշինեն ու կբնակվեն դրանցում, խաղողի այգիներ կտնկեն ու դրանց պտուղը կուտեն։ Նրանք զուր տեղը ծանր չեն աշխատի» (ԵՍԱՅԻԱ 65։21, 23)։

«Կեղեքումից հեռու կլինես, որովհետև ոչնչից չես վախենա, նաև այն ամենից, ինչը սարսափ է ներշնչում, քանի որ այն քեզ չի մոտենա» (ԵՍԱՅԻԱ 54։14)։

ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ԼԻՆԻ։

ՀՐԱՇՔ

ՀԻՍՈՒՍԸ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻՆ։ (ՄԱՏԹԵՈՍ 9։18–26; ՂՈՒԿԱՍ 7։11–17)

ԽՈՍՏՈՒՄ

«Բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են.... դուրս կգան» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 5։28, 29)։

«Ծովն իր միջի մահացածներին տվեց, և մահն ու գերեզմանը իրենց միջի մահացածներին տվեցին» (ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 20։13)։

ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

ՄԵՐ ՄԱՀԱՑԱԾ ՍԻՐԵԼԻՆԵՐԸ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՆԵՆ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը