Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp18 № 1 էջ 12–13
  • 3 Օգնում է դիմանալ, երբ խնդիրն անլուծելի է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 3 Օգնում է դիմանալ, երբ խնդիրն անլուծելի է
  • 2018 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՔՐՈՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՐԱԶԱՏԻ ԿՈՐՈՒՍՏ
  • Աղոթքն ինչո՞վ է օգնում
    2021 Դիտարան (հանրային թողարկում)
  • Աղոթք. ի՞նչ օգուտներ կարող է բերել այն
    2015 Դիտարան
  • Ինչպե՞ս են ոմանք ստացել իրենց հարցերի պատասխանը
    2003 Դիտարան
  • Ասա նրանց, որ սիրում ես
    Դեպքեր ծառայությունից
Ավելին
2018 Դիտարան (հանրային թողարկում)
wp18 № 1 էջ 12–13
Մի կին ողբում է գերեզմանոցում; անվասայլակին նստած կինը լսում է աստվածաշնչյան լուրը

3 Օգնում է դիմանալ, երբ խնդիրն անլուծելի է

Կան խնդիրներ, որոնք այսօր անլուծելի են, և դրանցից հնարավոր չէ խուսափել։ Օրինակ՝ եթե մահացել է ձեր հարազատը, կամ եթե տառապում եք քրոնիկական հիվանդությամբ, միակ բանը, որ կարող եք անել այն է, որ կերպեր փնտրեք ցավին դիմանալու համար։ Իսկ Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել նման ծանր իրավիճակներում։

ՔՐՈՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Ռոուզն ասում է. «Ես գենետիկական խանգարում ունեմ, որի պատճառով մշտապես անտանելի ցավեր եմ ունենում։ Իմ կյանքի որակը և ինքնազգացողությունը կտրուկ վատացել են»։ Ռոուզին ամենից շատ անհանգստացնում էր այն, որ երբեմն պարզապես ի վիճակի չէր լինում իր միտքը կենտրոնացնել Աստվածաշնչի ուսումնասիրության և հոգևոր բաների վրա։ Բայց նրան մեծապես օգնեցին Հիսուսի խոսքերը, որոնք արձանագրված են Մատթեոս 19։26-ում. «Աստծու համար ամեն բան հնարավոր է»։ Ռոուզը հասկացավ, որ Աստվածաշունչը կարելի է ուսումնասիրել ոչ միայն կարդալով, այլև ուրիշ կերպերով։ Քանի որ նա ցավերի պատճառով երբեմն չի կարողանում կարդալ, Աստվածաշնչի և դրա վրա հիմնված գրականության ձայնագրություններ է լսում։a Նա ասում է. «Եթե այդ տարբերակները չլինեին, չգիտեմ՝ ինչպես կկարողանայի մտերիմ փոխհարաբերություններ պահպանել Աստծու հետ»։

Երբ Ռոուզը վհատվում է, որ այլևս չի կարողանում անել այն, ինչ նախկինում էր անում, մխիթարություն է գտնում 2 Կորնթացիներ 8։12-ի խոսքերում, որտեղ գրված է. «Եթե կա տալու պատրաստակամություն, ապա տվածը հաճելի է Աստծուն, եթե այն համապատասխան է մարդու ունեցածին, ոչ թե չունեցածին»։ Այս խոսքերը Ռոուզին հիշեցնում են, որ Աստծուն հաճելի է այն ամենը, ինչ նա անում է, քանի որ իր հնարավորության սահմաններում լավագույնն է անում։

ՀԱՐԱԶԱՏԻ ԿՈՐՈՒՍՏ

Սոֆին, որի մասին խոսվեց նախորդ հոդվածներում, պատմում է. «Երբ 18-ամյա աղջիկս մահացավ, կորստի ցավն այնքան մեծ էր, որ ինձ թվում էր՝ այլևս չեմ կարող ապրել։ Գիտակցում էի, որ ոչինչ չի կարող առաջվա պես լինել»։ Սոֆիին շատ մխիթարեցին Սաղմոս 94։19 համարի խոսքերը, որտեղ գրված է. «Երբ ինձ անհանգստացնող մտքերը շատացան իմ ներսում, քո մխիթարությունները սկսեցին փաղաքշել հոգիս»։ Նա ասում է. «Ես աղոթում էի Եհովային, որ օգնի ինձ զբաղվել այնպիսի բաներով, որոնք կամոքեն ցավս»։

Սոֆին խորամուխ եղավ բավականություն պատճառող կամավոր աշխատանքի մեջ։ Ժամանակի ընթացքում նա փոխեց իր մտավիճակը և սկսեց ինքն իրեն համեմատել յուղամատիտի հետ, որն անգամ կոտրված վիճակում պիտանի է գունավորման համար. ճիշտ է, նա իրեն կոտրված էր զգում, բայց, միևնույնն է, կարող էր պիտանի լինել ուրիշներին։ Սոֆին պատմում է. «Մի օր հասկացա, որ երբ աստվածաշնչյան սկզբունքների և ճշմարտությունների միջոցով մխիթարում եմ մարդկանց, հենց դրանով է Եհովան փարատում վիշտս ու մխիթարում ինձ»։ Սոֆին մի ցուցակ կազմեց, որում ընդգրկեց աստվածաշնչյան կերպարների, ովքեր իրենց կյանքում մեծ վիշտ են ապրել։ Նա նկատեց, որ «այդ բոլոր մարդիկ, առանց բացառության, մեծ տեղ են տվել աղոթքին», նաև հասկացավ, որ «երբեք չես ստանա աղոթքիդ պատասխանը, եթե Աստվածաշունչդ փակ է»։

Աստվածաշունչն ուսումնասիրելով՝ Սոֆին մեկ այլ բան էլ սովորեց. կենտրոնանալ ապագայի վրա, ոչ թե անցյալի։ Նրան շատ են մխիթարում Գործեր 24։15-ում գրված խոսքերը. «Թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի»։ Իսկ որքանո՞վ է նա համոզված, որ Եհովան հարություն կտա իր աղջկան։ Սոֆին ասում է. «Նայելով ապագային՝ ես տեսնում եմ իմ աղջկան։ Մեր հանդիպման օրն արդեն որոշված է, այն նշված է իմ Հոր օրացույցում։ Ես պատկերացնում եմ ինձ ու աղջկաս մեր այգում, և դա այնքան իրական է ինձ համար, որքան այն օրը, երբ նա ծնվեց, և ես առաջին անգամ գիրկս առա նրան»։

a Այդպիսի շատ ձայնագրություններ առկա են jw.org/hy կայքում։

Աստվածաշնչի օգնությամբ դուք կարող եք մխիթարություն գտնել նույնիսկ ամենածանր ժամանակներում

ԱՍՏՎԱԾ ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ Է ՕԳՆԵԼ ՄԵԶ

Աստվածաշունչը հստակ պատասխանում է այս հարցին. «Եհովան մոտ է բոլոր իրեն կանչողներին, բոլոր նրանց, ովքեր ճշմարտությամբ են կանչում իրեն։ Նա կկատարի իրենից վախեցողների փափագը, կլսի նրանց օգնության կանչն ու կփրկի նրանց» (Սաղմոս 145։18, 19)։ Այս խոսքերը սիրտ են ջերմացնում։ Բայց Աստված ինչպե՞ս է պատասխանում այն մարդկանց աղոթքներին, ովքեր անկեղծ սրտով իրեն են դիմում առաջնորդության համար։

ԶՈՐԱՑՆՈՒՄ Է

Խնդիրները հաճախ վհատեցնում ու ֆիզիկապես, զգացապես և հոգևորապես հյուծում են մեզ (Առակներ 24։10)։ Բայց Եհովան «հոգնածին ուժ է տալիս և ուժ չունեցողին՝ մեծ զորություն» (Եսայիա 40։29)։ Պողոս առաքյալը, ով տոկացել էր շատ ծանր փորձությունների, ասաց. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպպեցիներ 4։13)։ Աստված իր սուրբ ոգով զորացրել էր Պողոսին։ Դուք նույնպես կարող եք Աստծուց խնդրել իր սուրբ ոգին (Ղուկաս 11։13)։

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ

Իսկ ի՞նչ կարելի է անել, եթե աստվածաշնչյան խորհուրդները հասկանալու և կիրառելու հարցում օգնության կարիք ունեք։ Հակոբոս աշակերտը գրել է. «Եթե ձեզանից որևէ մեկը իմաստության պակաս ունի, թող շարունակ խնդրի Աստծուն, որն ամենքին տալիս է առատաձեռնորեն ու առանց նախատելու, և կտրվի նրան» (Հակոբոս 1։5)։ Աղոթելուց բացի՝ հարկավոր է նաև վարվել աղոթքի համաձայն, այսինքն՝ կարդալ Աստվածաշունչը և կիրառել այնտեղ գրված խորհուրդները (Հակոբոս 1։23–25)։ Այդպես վարվելով՝ անձամբ կհամոզվեք, թե որքան իմաստուն են այդ խորհուրդները։

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ

Անգամ եթե լուրջ մտահոգությունների պատճառով կորցրել եք ձեր ներքին խաղաղությունը, Եհովան կարող է օգնել, որ վերագտնեք այն։ Նրա Խոսքում ասվում է. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպպեցիներ 4։6, 7)։ Համոզված եղեք, որ եթե Եհովայից խաղաղություն խնդրեք, ձեր խնդրանքներն անպատասխան չեն մնա։

Իսկ ի՞նչ անել, եթե ձեր խնդիրները արագ չեն լուծվում։ Մի՛ շտապեք եզրակացնել, թե Աստված թողել է ձեզ։ Նույնիսկ եթե խնդիրները ձգձգվում են, Աստված կարող է քաջություն և ուժ տալ, որ չհանձնվեք (1 Կորնթացիներ 10։13)։ Աստվածաշունչը նաև խոստանում է, որ գալու է մի ժամանակ, երբ մեր խնդիրները վերջնականապես լուծվելու են։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը