Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 11/06 էջ 7
  • Հարցերի արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի արկղ
  • 2006 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Սովորեցրու երեխաներիդ փառաբանելու Եհովային
    2007 Մեր թագավորական ծառայությունը
  • Ծնողնե՛ր, սիրո՛վ կրթեք ձեր երեխաներին
    2007 Դիտարան
  • Կառուցեք հոգևորապես ամուր ընտանիք
    2001 Դիտարան
  • Հարցերի արկղ
    2008 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2006 Մեր թագավորական ծառայությունը
km 11/06 էջ 7

Հարցերի արկղ

Ո՞ր չափով քրիստոնյա ծնողների երեխաները կարող են մասնակցել քարոզչական ծառայությանը նախքան չմկրտված քարոզիչ դառնալը։

Քրիստոնյա ծնողները ցանկանում են, որ իրենց երեխաները դառնան Եհովային նվիրված ու հասուն ծառաներ (Ա Թագ. 2։18, 26; Ղուկ. 2։40)։ Քրիստոնեական ընտանիքում մեծացող երեխաները նույնիսկ փոքր հասակում պետք է կարողանան հստակ ձևով պաշտպանել Աստվածաշնչի վրա հիմնված իրենց հավատը։ Երբ երեխաները վաղ հասակից իրենց ծնողների ուղեկցությամբ մասնակցում են քարոզչական ծառայությանը, նրանց հոգևոր աճն արագանում է։ Սակայն կարևոր է, որ երեխաները սրտանց ցանկանան դա անել, որպեսզի ուրախություն ստանան քարոզչական ծառայությունից, ցանկություն ունենան դառնալու չմկրտված քարոզիչներ և շարունակեն մասնակցել Թագավորության քարոզչության գործին։ Ծնողները պետք է ջանասիրաբար կրթեն իրենց երեխաներին այս հարցում (Ա Տիմոթ. 4։6; Բ Տիմոթ. 2։15)։ Մյուս փորձառու քարոզիչները ծնողների համաձայնությամբ երբեմն կարող են օգնել նրանց երեխաներին (տե՛ս «Կազմակերպված ենք» գիրքը, էջ 81, 82)։

Երբ օրինակելի վարք ունեցող երեխաները ծնողների ուղեկցությամբ մասնակցում են տնետուն ծառայությանը, նրանք սովորում են քարոզել։ Սակայն նրանք չմկրտված քարոզիչ կդառնան այն ժամանակ, երբ որոշ չափով հմտություն ու կարողություն ձեռք բերեն։ Քրիստոնյա ծնողները կարող են որոշել, թե որ չափով իրենց երեխան կարող է մասնակցել քարոզչությանը, երբ նրանք միասին ծառայում են։ Այն երեխաները, որոնք դեռ չմկրտված քարոզիչ չեն, չպետք է անձամբ այցելություններ անեն կամ մյուս երեխաների ուղեկցությամբ մասնակցեն քարոզչական ծառայությանը։ Ծնողները կարող են օգնել իրենց երեխաներին նախապատրաստվելու և ապա կարող են թույլ տան նրանց տարբեր կերպերով մասնակցելու ծառայությանը, օրինակ՝ կարդալու աստվածաշնչյան որևէ համար, առաջարկելու թերթիկ կամ պարբերագիր կամ էլ առաջարկվող հրատարակության մեջ ցույց տալու որևէ նկար։ Երբ երեխան մեծանա, նա կարող է ավելի շատ մասնակցել զրույցին։

Համապատասխան կրթություն ստանալով, ծնողների առաջնորդությանը հնազանդվելով և պատշաճ վարք դրսևորելով՝ երեխաները կգիտակցեն ծառայության լրջությունը։ Ծնողները չպետք է իրենց երեխաներին, որոնք դեռ չմկրտված քարոզիչ չեն, թողնեն քարոզչական ծառայության հանդիպման վայրում՝ ակնկալելով, որ ուրիշները հոգ կտանեն նրանց մասին։ Հոգատար ծնողները հասկանում են, որ անձամբ իրենք են պատասխանատու իրենց երեխաների համար։ Իհարկե, մյուս հասուն քարոզիչները նույնպես կարող են պատրաստակամություն դրսևորել՝ օգնելով ժողովի այն երեխաներին, ովքեր սրտանց ցանկանում են մասնակցել Եհովային ծառայելու գործին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը