Պատրաստակամորեն քարոզենք բարի լուրը
1 «Խիստ կարօտել եմ [«ցանկանում եմ», ԱԹ] ձեզ տեսնել.... որչափ իմ ուժերը ներեն, ես պատրաստ եմ յօժարութեամբ աւետարանելու նաեւ ձեզ»։ Այսպես արտահայտվեց Պողոս առաքյալը Հռոմում գտնվող եղբայրներին ուղղված իր նամակում։ Ինչո՞ւ էր Պողոսը պատրաստ այցելելու նրանց։ Նա ինքն էլ պատասխանում է. «Որպէսզի ձեր մէջ էլ որևէ պտուղ գտնեմ.... որովհետեւ ամօթ չեմ համարում աւետարանելը, քանի որ այն Աստծու զօրութիւնն է՝ ի փրկութիւն» (Հռովմ. 1։11—16)։
2 Պողոսը նույնպիսի պատրաստակամություն ցուցաբերեց՝ Եփեսոսի երեցների հետ խոսելիս։ Նա հիշեցրեց նրանց. «Առաջին օրուանից ի վեր, երբ Ասիա եկայ, .... բնաւ չվարանեցի ....ուսուցանելու ձեզ հրապարակաւ եւ տանը. վկայութիւն տուի հրեաներին եւ հեթանոսներին [«Յոյներին», ԱԹ]» (Գործք 20։18—21)։ Պողոսը լի էր վճռականությամբ իրեն նշանակված տարածքում փրկության բարի լուրը քարոզելու և Թագավորության ‘պտուղներ գտնելու’ համար։ Ընդօրինակելու ինչպիսի՜ հիանալի ոգի։
3 Կարող ենք հարցնել ինքներս մեզ. «Արդյոք բարի լուրը իմ շրջապատում հռչակելու համար նույնանման պատրաստակամություն ցուցաբերո՞ւմ եմ։ Քարոզչական աշխատանքը զուտ պարտականություն համարելու փոխարեն՝ պատրա՞ստ եմ հնարավորին չափ շատ մարդկանց հետ կիսելու բարի լուրը։ Լրջորեն խորհո՞ւմ եմ անձնական հանգամանքներիս շուրջը։ Հետաքրքրվե՞լ եմ, թե մեր տարածքում քարոզելու ինչպիսի հնարավորություններ կան, ինչպես տնից տուն, փողոցում, գործարար տարածքներում քարոզելը և ոչ պաշտոնական վկայությունը։
4 Պատրաստակամորեն քարոզել ապրիլ ամսին։ Ապրիլ ամիսը մեզ համար հիանալի ժամանակ է քարոզչական գործում ավելի շատ մասնակցություն բերելու համար։ Պահանջվող ժամերի քանակի նվազեցումը ավելի մեծ հնարավորություն է ստեղծում ենթառահվիրայություն սկսելու։ Միգուցե քո հանգամանքները թույլ տան քեզ ապրիլ և մայիս ամիսներին ծառայել որպես ենթառահվիրա։ Կամ, գուցե, հաշվի առնելով պահանջվող ժամերի քանակի փոփոխությունը, կարող ես ընդհանուր ռահվիրա դառնալ։ Իսկ եթե ժողովում քարոզիչ ես, կարո՞ղ ես այս և հաջորդ ամսին սովորականից ավելի շատ ժամանակ տրամադրել ծառայությանը, որպեսզի աջակցություն ցույց տաս այն քարոզիչներին, ովքեր կարող են ռահվիրայություն վերցնել։ Դա կուրախացնի Եհովայի սիրտը...
5 Պողոսի նման Թագավորության բոլոր քարոզիչները պետք է շարունակեն պատրաստակամություն ցուցաբերել՝ ծառայության մեջ իրենց գործունեությունը ընդարձակելու նպատակով։ Մեր կարողության չափով ամեն բան անելը իսկական ուրախություն կպարգևի մեզ։ Այդպիսի ուրախություն էր ապրում Պողոսը՝ իր սուրբ ծառայությունը կատարելիս։ Մենք ճիշտ կվարվենք, եթե հետևենք Պողոսի հիանալի օրինակին (Հռովմ. 11։13; Ա Կորնթ. 4։16)։