Մշտական պատվեր ներկայացրե՞լ ես
1 Պատահե՞լ է, որ դաշտի ծառայության հանդիպման ես գնացել, և պարզվել է, որ տարածելու ամսագրեր չունես։ Եկեք անդրադառնանք 1995 թ. սեպտեմբեր ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրին, որի վերնագիրն է՝ «Ամսագրերը գործածիր լավագույն կերպով»։ Այնտեղ խորհուրդ է տրվում «որոշակի քանակությամբ ամսագրեր պատվիրել», ապա ասվում է. «Ամսագրերի յուրաքանչյուր օրինակից պատվիրիր անհրաժեշտ քանակությամբ և պատվերը ներկայացրու ամսագրերի համար պատասխանատու եղբորը։ Այսպիսով՝ և՛ դու, և՛ քո ընտանիքը կանոնավորաբար կստանաք բավարար քանակությամբ ամսագրեր»։ Իսկ դու այդպես վարվե՞լ ես։
2 Ինչո՞ւ ժողովում ամսագրեր ստանալու մշտական պատվեր չներկայացնել։ Այդպես վարվելով՝ ավելի մեծ պատասխանատվություն կզգաս ամեն շաբաթ ամսագրերը տարածելու, որը քեզ ուրախություն կպատճառի։ Եթե արդեն ներկայացրել ես ամսագրերի մշտական պատվերը, վերանայիր համոզվելու համար, որ այդ քանակությունը բավարարում է ամեն ամսվա ծառայության պահանջը։ Հարկավոր է, որ մենք բարեխիղճ լինենք, ամեն շաբաթ մեր պատվիրած գրականությունը վերցնելիս, և այս հարցում պետք է պատասխանատվություն զգանք։ Եթե պատրաստվում ես երկար ժամանակով բացակայել ժողովից, այդ մասին տեղեկացրու գրականության համար պատասխանատու եղբորը, նաև հայտնիր, թե մինչ վերադառնալդ ցանկանո՞ւմ ես արդյոք, որ քո փոխարեն մեկ ուրիշը ստանա քո պատվերը։
3 Վերոհիշյալ ներդիրում նշվում է նաև, որ մենք պետք է «ամսագրերը տարածելու համար հստակ օր նշանակենք»։ Կարո՞ղ ես աջակցություն ցույց տալ ժողովին, երբ շաբաթական ծառայության օր է անցկացվում ամսագրերով, ինչպես ցույց է տրված «Եհովայի վկաների 1999 թ. օրացույցում»։ Այդ ծառայությանը հատկացված են տարվա բոլոր շաբաթ օրերը։ Չի կարելի թերագնահատել «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերը տարածելու կարևորությունը։ Երբ մենք ջանում ենք ամսագրերը տարածելու մեջ լրիվ մասնակցություն բերել, ‘բարիք ենք ավետում’ մեր դրացուն (Ես. 52։7)։