Շարունակե՛նք քարոզել
1 Աստծո կամքն այն է, «որ բոլոր մարդիկ փրկուեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը» (Ա Տիմոթ. 2։4)։ Այդ նպատակով նա մեզ հանձնարարել է բարի լուրը քարոզելու գործը (Մատթ. 24։14)։ Եթե գիտակցենք, թե ինչու պետք է շարունակենք քարոզել, ոչ մի արգելք կամ հուսահատության զգացում մեզ ետ չի պահի մեր գործից։
2 Ինչո՞ւ հաստատակամ լինել։ Աշխարհում կան շատ բաներ, որոնց պատճառով հնարավոր է, որ մարդիկ մոռանան կամ լրջորեն չվերաբերվեն մեր հաղորդած լուրին։ Ուստի, մենք պետք է հիշեցնենք նրանց Աստծո փրկության պատգամի մասին (Մատթ. 24։38, 39)։ Բացի այդ, կյանքի պայմաններն անընդհատ փոփոխվում են։ Նույնիսկ աշխարհում տիրող իրավիճակները կարող են կտրուկ և արմատապես փոխվել (Ա Կորնթ. 7։31)։ Հնարավոր է, որ վաղը, հաջորդ շաբաթ կամ հաջորդ ամիս այն մարդիկ, որոնց մենք այսօր քարոզում ենք, նոր խնդիրների կամ հոգսերի առաջ կանգնեն, որոնք պատճառ հանդիսանան բարի լուրը նրանց կողմից լրջորեն ընդունելուն։ Գնահատո՞ւմ ես հաստատակամությունը այն Վկայի, որը ժամանակին քեզ պատմել է ճշմարտության մասին։
3 Ընդօրինակենք Աստծո ողորմածությունը։ Եհովան համբերատարությամբ թույլ է տալիս, որ որոշ ժամանակ անցնի մինչև չարերի դեմ իր դատավճիռը գործադրելը։ Անկեղծ սրտով անհատներին նա մեր միջոցով դեպի իրեն դառնալու և փրկվելու հնարավորություն է տալիս (Բ Պետ. 3։9)։ Մենք արյունապարտ կլինենք, եթե չհաղորդենք մարդկանց Աստծո ողորմածության մասին և չզգուշացնենք իրենց վատ ճանապարհները չլքող մարդկանց նկատմամբ նրա մոտալուտ դատաստանի մասին (Եզեկ. 33։1–11)։ Նույնիսկ եթե հանդիպում ենք մարդկանց անտարբերությանը, երբեք չվարանենք ջանք թափել, որպեսզի օգնենք անկեղծ մարդկանց գնահատանքով վերաբերվել Աստծո մեծ ողորմածությանը (Գործք 20։26, 27; Հռովմ. 12։11)։
4 Սեր ցույց տանք։ Բարի լուրը ամբողջ աշխարհում հռչակելու հրահանգը տվել է մեզ Եհովա Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով (Մատթ. 28։19, 20)։ Նույնիսկ երբ մարդիկ չեն ուզում լսել, մենք հնարավորություն ենք ունենում՝ մեր նվիրումն ու սերը Եհովային ցույց տալու՝ ճիշտը անելու մեջ հաստատակամ մնալով (Ա Յովհ. 5։3)։
5 Եկեք վճռական լինենք և շարունակենք եռանդորեն քարոզել, քանի դեռ Եհովայի «փրկութեան օրում» ենք ապրում (Բ Կորնթ. 6։2)։