Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 2/01 էջ 8
  • Եհովան զորացնում է մեզ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան զորացնում է մեզ
  • 2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովան հոգնածին ուժ է տալիս
    2000 Դիտարան
  • Փնտրեցե՛ք Եհովային և նրա զորությունը
    2000 Դիտարան
  • Եհովան կզորացնի քեզ
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Չթուլանանք»
    2013 Դիտարան
Ավելին
2001 Մեր թագավորական ծառայությունը
km 2/01 էջ 8

Եհովան զորացնում է մեզ

1 Ի՞նչ կարծիք է ձևավորվել քեզ մոտ Պողոս առաքյալի մասին։ Կարդալով «Գործք» գիրքը՝ մենք տեսնում ենք, թե որքան ջանադիր է նա եղել Եհովայի ծառայության մեջ։ Ինչպե՞ս էր դա հաջողվում նրան։ Նա ասում է. «Ամէն ինչի կարող եմ նրա՛ շնորհիւ, ով ինձ զօրացրեց» (Փիլիպ. 4։13)։ Մենք նույնպես կարող ենք զորություն ստանալ Եհովայից։ Իսկ ինչպե՞ս։ Օգտվելով ներքոհիշյալ վեց միջոցներից, որոնք մեզ ամրացնում և զորացնում են հոգևորապես։

 2 Աստծո Խոսքը։ Ճիշտ ինչպես մեզ հարկավոր է սնունդ ընդունել ֆիզիկապես ամուր մնալու համար, այնպես էլ անհրաժեշտ է Աստծո Խոսքով «սնվել» հոգևոր առումով կենդանի մնալու համար (Մատթ. 4։4)։ Աստվածաշունչը մեզ ուժ է տալիս՝ ամուր մնալու։ Ճշմարտության հանդեպ մեր եռանդն ու խանդավառությունը վառ պահելու համար ցանկալի է հնարավորության դեպքում ամեն օր ժամանակ հատկացնել նպատային անձնական ուսումնասիրությանը և խորհրածելուն (Սաղ. 1։2, 3)։

 3 Աղոթքը։ Շատ կարևոր է աղոթքով դիմել Եհովային և հատկապես այն ժամանակ, երբ հայտնվում ենք ծանր իրավիճակում։ Նա թարմացնում է ուժերն այն անհատի, որն այդ մասին խնդրում է իրեն աղոթքով (Ղուկ. 11։13, տող. ծան.; Եփես. 3։16)։ Սուրբ գրությունները հորդորում են մեզ ‘հարատևել աղոթքում’ (Հռովմ. 12։12, ԱԹ)։ Իսկ դու այդպես վարվո՞ւմ ես։

 4 Ժողովը։ Մեզ համար ուժի ու քաջալերանքի աղբյուր են նաև ժողովի հանդիպումներն ու եղբայրների, քույրերի հետ ջերմ հաղորդակցությունը (Եբր. 10։24, 25)։ Դժվար պահերին նրանք թիկունք են կանգնում մեզ և սիրով օգություն ցույց տալիս (Առակ. 17։17; Ժող. 4։10)։

 5 Քարոզչական ծառայությունը։ Կանոնավորաբար քարոզչությանը մասնակցելը օգնում է մշտապես աչքի առջև ունենալ Թագավորությունն ու նրա բերած օրհնությունները։ Մարդկանց՝ Եհովայի մասին սովորեցնելը մեզ նոր լիցքեր է հաղորդում (Գործք 20։35)։ Թեև ոչ բոլորը կարող են ծառայել այնտեղ, ուր ավելի մեծ պահանջ է զգացվում, կամ էլ լիաժամ քարոզիչ լինել, բայց բոլորն էլ կարող են ուրիշ կերպերով իմաստալից մասնակցություն ունենանալ քարոզչության մեջ (Եբր. 6։10–12)։

 6 Քրիստոնյա վերակացուները։ Մենք օգուտներ ենք քաղում երեցների տված հորդորներից և աջակցությունից։ Եհովան նրանց հանձնարարել է իր հոտը հովվելու առաջադրանքը (Ա Պետ. 5։2)։ Շրջագայող վերակացուները ամրացնում են ժողովները, ինչպես որ Պողոսն էր ժամանակին անում (Հռովմ. 1։11, 12)։

 7 Հավատարիմների օրինակը։ Քաջալերական է նկատի առնել վաղեմի և ներկայիս հավատարիմ ծառայողների օրինակները (Եբր. 12։1)։ Եթե խրախուսանքի կարիք ենք զգում, ինչո՞ւ չկարդալ մեր պարբերագրերում հրատարակված ոգևորիչ պատմություններից կամ «Տարեգրքում» պատմվող դեպքերից որևէ մեկը։

 8 Մի եղբայր, որն այժմ իննսունն անց է, ճշմարտությունն ընդունել է պատանեկան հասակում։ Երիտասարդ տարիքում փորձվում է նրա հավատը։ Նախ՝ ժողովի գործունեության ակտիվ մասնակիցներից մի քանիսը թողնում են Եհովայի կազմակերպությունը։ Ապա՝ նա դժվարության է հանդիպում տնից տուն ծառայությանը մասնակցելու հարցում։ Չնայած այդ ամենին՝ նա միշտ ապավինում է Եհովային։ Կարճ ժամանակ անց նա սկսում է ուրախություն գտնել իր ծառայության մեջ։ Իսկ այսօ՞ր։ Այսօր, չնայած իր առողջական տկար վիճակին, նա դեռ Բրուքլինում գտնվող Բեթելի ընտանիքի և Կառավարիչ մարմնի անդամ է։ Նա բոլորովին չի ափսոսում, որ հավատարիմ է մնացել Եհովայի կազմակերպությանը։

 9 Մի քույր, որը Մեծ Բրիտանիայում գտնվող Բեթելի ընտանիքի անդամ է, մկրտվել է 13 տարեկանում։ Մեկ տարի անց նա իր եղբոր հետ սկսում է որպես ռահվիրա ծառայել, ևս մեկ տարի հետո նրա հորը բանտարկում են՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ չեզոք դիրք բռնելու պատճառով։ Սակայն քույրը չի դադարում ապավինել Եհովային՝ ուժ խնդրելով նրանից, և շարունակում է ծառայել ճշմարիտ Աստծուն։ Ավելի ուշ նա ամուսնանում է մի հավատարիմ եղբոր հետ, և նրանք միասին են կատարում իրենց ծառայությունը։ Երեսուն տարվա համատեղ կյանքից հետո նրա ամուսինը հանկարծամահ է լինում։ Կրկին նա Եհովային է ապավիում ուժ ստանալու համար, հարատևում է իր ծառայության մեջ մինչև օրս՝ սպասելով այն ժամանակներին, երբ հավիտենապես կծառայի՝ որպես Եհովայի երկրային ընտանիքի անդամ։

 10 Եհովան օգնում և զորացնում է իր հավատարիմ ծառաներին։ «Նա է յոգնածին ոյժ տուողը. եւ նա կարողութիւն չ’ունեցողին զօրութիւն է շատացնում»։ Վերոհիշյալ վեց քայլերը կատարելով՝ մենք կարող ենք զորության այս անսահման աղբյուրից ուժ ստանալ։ Հիշի՛ր. «Տիրոջն ապավինողները կ’նորոգուին ոյժով, ....կ’վազեն եւ չեն վաստակիլ [«պիտի վազեն ու չթուլնան», Արևմտ. Աստ.], կ’գնան եւ չեն յոգնիլ» (Ես. 40։29–31)։ Ինչպես Պողոսն էր լիովին ապավինում Եհովային՝ ուժ ստանալու համար, այնպես էլ մենք պետք է վարվենք։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը