Լիարժեք մասնակցություն ունենանք «հնձի» մեջ
1 Եհովայի վաղեմի մարգարեները, ինչպես նաև անձամբ Հիսուս Քրիստոսը, խոսել են հավաքի հետ կապված մի գործի մասին (Ես. 56։8; Եզեկ. 34։11; Յովհ. 10։16)։ Այդպիսի աշխատանք է կատարվում այսօր, որի վկայությունն այն է, որ Թագավորության բարի լուրը քարոզվում է ամբողջ աշխարհում (Մատթ. 24։14)։ Դրա շնորհիվ միանգամայն ակնհայտ է դառնում Աստծուն ծառայողի և չծառայողի տարբերությունը (Մաղ. 3։18)։ Իսկ ի՞նչ նշանակություն ունի դա մեզ համար։
2 Անձնական պատասխանատվություն։ Մենք կարող ենք դաս քաղել Պողոսի օրինակից, որն ամբողջությամբ կլանված էր քրիստոնեական ծառայությամբ։ Նա քարոզելը իր պարտականությունն էր համարում, այնպես որ բոլոր մարդիկ հնարավորություն ունենային լսելու բարի լուրը և փրկվելու։ Իսկ դա մղում էր նրան, որպեսզի անդադար ջանքեր գործադրեր հօգուտ մարդկանց (Հռովմ. 1։14–17)։ Տեսնելով այն վտանգավոր իրավիճակները, որոնք դիմագրավում է այսօր մարդկությունը՝ մենք էլ չե՞նք համակվում նույնիսկ ավելի մեծ պատասխանատվության զգացումով, որպեսզի բարի լուրը քարոզենք մեզ հանձնարարված տարածքում (Ա Կորնթ. 9։16)։
3 Հրատապորեն գործելու ժամանակ։ Քարոզչական գործը կարելի է համեմատել փրկարար աշխատանքի հետ։ Անհրաժեշտ է իմանալ, թե որտեղ են գտնվում մարդիկ, և օգնել նրանց փրկվելու, քանի դեռ շատ ուշ չէ։ Ժամանակը կա՛րճ է... Մարդկանց կյանքերը վտանգի տա՛կ են... Զարմանալի չէ, որ Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար» (Մատթ. 9։38)։
4 Գիտակցելով, որ օրհասական ժամանակներում ենք ապրում՝ Թագավորության քարոզիչներից շատերը սկսել են ավելի ակտիվորեն մասնակցել կյանքեր փրկող այս գործունեությանը։ Հիրոհիսա անունով մի պատանի ապրում էր իր մայրիկի և իրենից կրտսեր չորս քույր–եղբայրների հետ։ Մայրը միայնակ էր դաստիարակում իր երեխաներին։ Հիրոհիսան ֆինանսապես օգնում էր ընտանիքին. նա արթնանում էր գիշերվա ժամը երեքին և գնում՝ թերթեր բաժանելու։ Նույնիսկ այդ պայմաններում նա ավելի՛ շատ ծառայելու ցանկություն ուներ, ուստիև, ընդհանուր ռահվիրայություն սկսեց։ Ի՞նչ կերպեր կան, որոնք կիրառելով դուք էլ կարող եք կրկնապատկել ձեր մասնակցությունը այս անկրկնելի գործում։
5 «Այսուհետեւ ժամանակը կարճ է» (Ա Կորնթ. 7։29)։ Հետևաբար, թող որ բոլորս էլ մեր ուժերից եկած ամեն բան անենք այս կարևորագույն գործի համար, որն այսօր ամբողջ աշխարհում է կատարվում։ Դա Թագավորության բարի լուրը քարոզելու և աշակերտներ պատրաստելու աշխատանքն է։ Հիսուսն այդ ծառայությունը նմանեցրեց հնձի հետ (Մատթ. 9։35–38)։ Եթե մենք լիարժեք մասնակցություն ունենանք «հնձի» մեջ, ապա կարող ենք ակնկալել, որ գուցե որևիցե մեկին կօգնենք դառնալ Յայտնութիւն 7։9, 10–ում նկարագրված մեծ բազմության անդամներից մեկը։