«Արիաբար դիմադրեցի՛, դիմադրեցի՛, դիմադրեցի՛...»
1 Այսպիսի խոսքեր ասաց Հոլոքոստը վերապրած մի հավատարիմ քրիստոնյա, որն ընդօրինակել էր հազարավոր այն Վկաներին (և՛ կենդանի, և՛ արդեն մահացած), որոնք անսասան մնացին իրենց հավատալիքների մեջ՝ ընդդեմ նացիստական դաժանություններին (Եփես. 6։11, 13, 14բ)։ Նրանց քաջության և հաղթանակի մասին պատմվում է «Եհովայի վկաների արիությունը նացիստների ճնշման տակ» անվանումը կրող ազդեցիկ տեսաֆիլմում։ Ժողովի բոլոր անդամներին հորդոր է տրվում դիտել այդ ֆիլմը և իրենց տպավորությունների մասին պատմել իրար։
2 Խորհրդածեք հետևյալ հարցերի շուրջը. 1) Որո՞նք են այն պատճառները, որ մղել են Եհովայի վկաներին արիաբար դիմադրել նացիստների ճնշումներին։ 2ա) Ինչպիսի՞ պայքար ծավալվեց «Հայլ Հիտլեր» ասելու հետ կապված և ինչո՞ւ։ 2բ) Ինչպե՞ս դա ազդեց Վկաների ընտանիքների վրա։ 3) Քանի՞ Վկա ուղարկվեց համակենտրոնացման ճամբարներ, ի՞նչ նշանով կարելի էր ճանաչել նրանց այնտեղ, և ինչպե՞ս էր գեստապոն վերաբերվում նրանց։ 4) Ի՞նչ գնով կարող էին եղբայրները ազատություն ստանալ։ 5ա) Ե՞րբ և ինչպե՞ս Եհովայի վկաները բողոք ներկայացրին՝ ընդդեմ հիտլերյան համակարգի դաժանությունների։ 5բ) Ինչպե՞ս արձագանքեց դրան Հիտլերը։ 6) Ինչպե՞ս Եհովայի ժողովրդի միասնականությունը հոգևոր առումով և ֆիզիկապես կյանքեր փրկող նշանակություն ունեցավ թե՛ իրենց, թե՛ ուրիշների համար։ 7) Թագավորության երգերից ո՞րն է ստեղծվել համակենտրոնացման ճամբարում։ 8) Հավատարիմ տղամարդկանց, կանանց և երիտասարդների ո՞ր օրինակներն են ձեզ օգնում հավատարիմ մնալ Եհովային՝ անկախ նրանից, թե մեզ հետ ինչ կպատահի (տեսե՛ք նաև «1999 թ. տարեգիրքը», էջ 144–147, ռուս.)։ 9) Ձեզ վրա՝ որպես Եհովայի վկայի, ինչպիսի՞ ազդեցություն թողեց այս ֆիլմը՝ այս աշխարհի մասը չլինելու հետ կապված։
3 «Արիությունը» ֆիլմում նկարագրված Եհովայի վկաների դրական օրինակը կարող է օգնել երիտասարդներին, նույնիսկ նրանց, ովքեր Վկա չեն, դիմադրել անհանդուրժողականությանը, շրջապատի ճնշմանը և խղճով առաջնորդվել։ Եթե սովորում եք դպրոցում, կարո՞ղ եք առաջարկել ձեր ուսուցիչներին ամբողջ դասարանով դիտել ֆիլմը։ Կարող եք տեսաերիզն առաջարկել նրանց և նկարագրել այն որպես պատմությունից մի դրվագ, որի մասին քիչ բան է հայտնի կամ որպես վավերագրական ֆիլմ, որը բարոյականության մասին դասեր է տալիս։
4 «Արիությունը» ֆիլմը հիանալի գործիք է հանդիսանում՝ ցույց տալու, թե ինչպես է աստվածային ուսուցումը հոգևորապես ուժ տալիս մեզ, որպեսզի մենք, ճշտից կառչած մնալով, Աստծուն հաճեցնենք (Ա Կորնթ. 16։13)։ Առաջարկիր դիտել ֆիլմը բոլոր նրանց, ովքեր ինչ–որ չափով հետաքրքրվում են ճշմարտությամբ։