Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 7/01 էջ 1
  • Մի՛ վարանեք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մի՛ վարանեք
  • 2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • ‘Բարիք ավետենք’
    2005 Դիտարան
  • Հաղթահարենք տնետուն ծառայության դժվարությունները
    2008 Դիտարան
  • Եհովան գնահատո՞ւմ է քեզ
    2013 Դիտարան
  • «Տնետուն»
    Գովերգենք Եհովային
Ավելին
2001 Մեր թագավորական ծառայությունը
km 7/01 էջ 1

Մի՛ վարանեք

1 Երբ պատրաստվում ենք տնետուն ծառայության գնալ, ամենադժվար «դուռը», որ պետք է թակենք, գուցե մենք ինքներս ենք։ Քարոզելու համար անհամապատասխան լինելու զգացումը կարող է ետ պահել մեզ ճշմարտությունը ‘բոլոր մարդկանց’ հաղորդելուց (Ա Տիմոթ. 2։4)։ Սակայն մենք չպետք է վարանենք բարի լուրը քարոզել։ Ինչո՞ւ։

2 Այդ լուրը Եհովայինն է։ Եհովան իր խոսքը փոխանցել է Աստվածաշնչի միջոցով։ Բարի լուրը մարդկանց հաղորդելիս մենք հայտնում ենք Եհովայի՛ խոսքերը և ոչ թե մեր (Հռովմ. 10։13–15)։ Թագավորության բարի լուրը չընդունելով՝ մարդիկ իրականում մերժում են Եհովային։ Սակայն, մեզ դա չի վհատեցնում։ Մենք համոզված ենք, որ այդ լուրը կդիպչի այն անհատների սրտերին, որոնք փափագում են տեսնել աշխարհի իրավիճակները փոխված և գիտակցում են իրենց հոգևոր կարիքները (Եզեկ. 9։4; Մատթ. 5։3, ՆԱ, 6)։

3 Եհովան է «ձգում» մարդկանց։ Հնարավոր է, որ մեկը, ով նախկինում չի ցանկացել լսել մեր լուրը, հիմա ընդունի այն պատճառով, որ փոխվել են նրա հանգամանքները, և փափկել է նրա սիրտը։ Այժմ գուցե Եհովան բարյացակամ գտնվի այդ անձնավորության հանդեպ և ‘նրան ձգի’ դեպի իրեն (Յովհ. 6։44, 66)։ Եթե նման իրավիճակի ենք հանդիպում, եկեք պատրաստակամորեն թույլ տանք, որ Եհովան օգտագործի մեզ, և հետևենք հրեշտակների առաջնորդությանը, որպեսզի կարողանանք գտնել այդպիսի անհատներ (Յայտն. 14։6)։

4 Աստված տալիս է իր ոգին։ Սուրբ ոգու շնորհիվ մենք կարողանում ենք ‘համարձակ քարոզել Տիրոջով’ (Գործք 14։1–3, Արևմտ. Աստ.)։ Եթե հիշենք, որ այսպիսի հզոր թիկունք ունենք ծառայության մեջ, առանց դժկամության ճշմարտությունը կհաղորդենք մեր հարևաններին, աշխատակիցներին, համադասարանցիներին, բարեկամներին, կրթված կամ նյութապես ապահովված անհատներին։

5 Հիսուսը սովորեցրեց, թե ինչպես խոսել։ Իր խոսքում Հիսուսը մտածելու տեղիք տվող հարցեր, կյանքից օրինակներ, Աստվածաշնչից փաստարկներ էր գործածում։ Նա ճշմարտությունը բացատրում էր պարզ, հրապուրիչ կերպով ու սրտանց։ Այս մեթոդները այսօր ևս լավագույնն են (Ա Կորնթ. 4։17)։ Հանգամանքները, որոնց ներքո մենք քարոզում ենք, կարող են տարբեր լինել, սակայն Թագավորության լուրի զորությունը մնում է անփոփոխ։

6 Մեզ համար իսկապես առանձնաշնորհում է թույլ տալ Եհովային օգտագործել մեզ՝ մարդկանց նման առանձնահատուկ և կարևոր օգնություն ցույց տալու նպատակով։ Եկեք չվարանենք։ Թող որ լինենք համարձա՛կ և թո՛ւյլ տանք, որ Եհովան «բացի մեր առաջ խօսքի դուռը», որպեսզի կարողանանք բարի լուրը մարդկանց հաղորդել (Կող. 4։2–4)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը