Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան մարտի 15
«Համաձայն չե՞ք, որ աշխարհի ներկայիս վիճակն ավելի լավ կլիներ, եթե արդար իշխանություն լիներ։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք, թե ինչ է խոստանում Աստվածաշունչը։ [Կարդա Սաղմոս 37։11–ը։] Մենք կարող ենք ապրել նման խաղաղ պայմաններում, որն իրականություն է դառնալու իդեալական Առաջնորդի իշխանության ներքո։ Այս հոդվածները պատմում են այն մասին, թե ով է այդ Առաջնորդը»։
Արթնացե՛ք (ռուս.) մարտի 22
«Երկրաշարժերը անպատմելի ավերածություններ են բերում և բազում մարդկանց մահվան պատճառ դառնում։ Շատերը կորցնում են իրենց տները և մնում առանց ապրուստի միջոցների։ «Արթնացե՛ք»–ի այս համարում խոսվում է այն մասին, թե տուժածներից ոմանք ինչպես են կարողացել հաղթահարել երկրաշարժի հետևանքով առաջացած դժվարությունները։ Այնտեղ նաև բացատրվում է, թե երկրաշարժերի մասին ինչ է ասվում Աստվածաշնչի մի շատ կարևոր մարգարեության մեջ»։
Դիտարան ապր. 1
«Թույլ տվեք Աստվածաշնչից մի հետաքրքիր միտք կարդալ։ [Կարդա Մատթէոս 22։37–ը։] Ձեր կարծիքով ի՞նչ է սա նշանակում։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք այս հոդվածի վրա՝ «Որոնեցեք Աստծուն ձեր ամբողջ սրտով ու մտքով»։ Արդյոք իսկական հավատը միայն զգացմունքներո՞վ է որոշվում, թե՞ նաև՝ բանականությամբ։ Այստեղ տրվում է այդ հարցի պատասխանը»։
Արթնացե՛ք (ռուս.) ապր. 8
«Ինչպես գիտենք, մեր օրերում ընտանիքին հոգ տանելը դժվար գործ է, իսկ մայր լինելը՝ մեծ եռանդ պահանջող առաջադրանք։ «Արթնացե՛ք»–ի այս համարում հետաքրքիր թեմա է քննարկվում՝ «Մայրություն. մարդկային ուժերից վեր առաջադրա՞նք»։ Կցանկանայի այս համարը ձեզ թողնել»։