Սովորեցրու մարդկանց ‘մաքուր շրթունքներով’ խոսել
1 Չնայած որ Եհովայի վկաները տարբեր ‘ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից’ են, նրանք միասնական ժողովուրդ են հանդիսանում՝ ճշմարիտ միջազգային եղբայրություն (Յայտն. 7։9)։ Այսօրվա պառակտված աշխարհում սա շատ ուշագրավ փաստ է։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Պատճառն այն է, որ Աստված մեզ «մաքուր շրթունքներ» է տվել (Սոփ. 3։9)։
2 Չքնաղ արդյունքներ։ Ի՞նչ են ‘մաքուր շրթունքները’։ Դա Եհովայի ու նրա նպատակների վերաբերյալ Աստծո Խոսքում գտնվող ճշմարտությունները ճիշտ ձևով հասկանալն է, մասնավորապես՝ Աստծո Թագավորության մասին։ Ինչպես Հիսուսն էր կանխագուշակել, այդ ճշմարտությունները տարածվում են տեսանելի, երկրային ճանապարհով՝ «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով։ Արդյունքում՝ մարդիկ, որ ծագում են «ազգերի ամեն լեզուներից», ընդունում են ճշմարիտ երկրպագությունը (Մատթ. 24։45; Զաք. 8։23)։
3 Սովորելով ‘մաքուր շրթունքներով’ խոսել՝ մարդիկ ձգտում են իրենց կյանքը համապատասխանեցնել Եհովայի չափանիշներին։ Նրանք սովորում են «միեւնոյն մտքի եւ միեւնոյն կարծիքի մէջ հաստատուած լին[ել]» (Ա Կորնթ. 1։10)։ Աստծո վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները նաև մղում են նրանց ճիշտ վարքագիծ ունենալ, ողջամիտ ու ճշմարտացի խոսքեր արտահայտել, որը հատկապես դրսևորվում է ուրիշներին բարի լուրը պատմելով (Տիտոս 2։7, 8; Եբր. 13։15)։ Այսպիսի չքնաղ փոփոխությունները պատիվ են բերում Եհովային։
4 Օրինակ՝ մի մարդ, որի հետ Վկաները զրուցեցին, բազմաթիվ հարցեր ուներ։ Նա Աստվածաշնչից ստացավ իր հարցերի պատասխանները։ Այն, ինչ նա լսեց, մղեց նրան շաբաթական երկու անգամ Աստվածաշունչ ուսումնասիրել, ինչպես նաև հաճախել հանդիպումներին։ Գալով Թագավորության սրահ՝ նա զարմացել էր տարբեր ռասաների պատկանող մարդկանց ջերմ ընդունելությունից։ Կարճ ժամանակահատվածում նա և իր կինը փոփոխություններ մտցրեցին իրենց կյանքում և մկրտվեցին։ Այդ ժամանակվանից ի վեր՝ այդ մարդը 40 հոգու, այդ թվում՝ բազմաթիվ հարազատների, օգնել է ծառայելու Եհովային։ Իսկ վերջերս նա սկսեց ծառայել որպես ռահվիրա՝ չնայած իր սահմանափակ առողջական հնարավորություններին։
5 Ուսուցանենք մարդկանց։ Աշխարհում ընթացող իրադարձությունները բազմաթիվ ազնվասիրտ մարդկանց ստիպում են վերանայել իրենց մտածելակերպն ու ապրելակերպը։ Հիսուսի պես մենք էլ պետք է ցանկություն ունենանք օգնելու նրանց։ Արդյունավետ վերայցելություններ և Աստվածաշնչի ուսումնասիրություններ կատարելը շատ կարևոր միջոց են՝ օգնելու անկեղծ անհատներին խոսել ‘մաքուր շրթունքներով’։
6 Զբաղված մարդկանց հետ Աստվածաշունչը քննարկելու համար կա մի արդյունավետ մեթոդ. դա Աստվածաշնչի կարճատև ուսումնասիրություն կատարելն է անմիջապես նրանց դռան մոտ (km02 05, էջ 1)։ Իսկ դու փորձե՞լ ես դա անել։ Երբ պատրաստվում ես վերայցելություն կատարել, «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի հունվար ամսվա ներդիրից ընտրիր մի մատուցում, որը հարմար կլինի տվյալ անհատի հետ զրուցելու համար։ Այդ ներդիրում զետեղված մատուցումներից շատերն այնպես են շարադրված, որ անհատի հետ զրույցը վերաճի քննարկման «Աստված պահանջում է» գրքույկի և «Գիտություն» գրքի միջոցով։ Նախօրոք կրկնիր մատուցումն այնքան, մինչև որ կարողանաս ներածական խոսքերից սահուն կերպով անցում կատարել պարբերություններից մեկի քննարկմանը։ Տվյալ պարբերությունից ընտրիր մեկ–երկու սուրբգրային համար, որպեսզի կարդաս ու քննարկես, ինչպես նաև նախապատրաստիր մի հարց, որով կամփոփես ձեր խոսակցությունը։ Այդ հարցը կօգնի, որ հաջորդ անգամ անհատի հետ զրուցելիս քննարկես այն պարբերությունը, որ դու մտադիր ես։
7 Եհովայի ժողովուրդը շատ օրհնություններ է վայելում, քանի որ սովորում է խոսել ‘մաքուր շրթունքներով’։ Թող որ փութաջանորեն օգնենք մարդկանց միանալու մեզ՝ Եհովայի անունը կանչելու և նրան ուս–ուսի ծառայելու մեջ (Սոփ. 3։9, Արևմտ. Աստ.)։