Քրիստոնեական ծառայություն. մեր ամենակարևոր գործը
1 Ամեն մեկս ունենք զանազան գործեր, որ պարտավոր ենք անել։ Ընտանիքին ապահովելը Աստծո կողմից տրված պահանջ է (Ա Տիմոթ. 5։8)։ Սակայն աստվածային այդ պահանջի մեջ ընդգրկվող աշխատանքը չպետք է ստվեր գցի Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործի վրա (Մատթ. 24։14; 28։19, 20)։
2 Հիսուսը մեզ համար օրինակ ծառայեց ‘առաջ Աստծո արքայությունը [փնտրելու, ՆԱ]’ հարցում (Մատթ. 6։33; Ա Պետ. 2։21)։ Չնայած նրան, որ նյութական սուղ միջոցներ ուներ՝ նա ամբողջությամբ տրամադրում էր իրեն իր Հոր կամքն անելու (Ղուկ. 4։44; 9։58; Յովհ. 4։34)։ Նա ջանք չէր խնայում ամեն առիթի դեպքում վկայություն տալ (Ղուկ. 23։43; Ա Տիմոթ. 6։13)։ Հիսուսը հորդորեց իր աշակերտներին նույն եռանդը ցուցաբերել ‘հունձքի’ գործի նկատմամբ (Մատթ. 9։37, 38)։
3 Ընդօրինակենք Հիսուսին մեր օրերում։ Մենք կարող ենք հետևել Հիսուսի օրինակին՝ ջանք թափելով պարզ կյանք վարել, որը հնարավորություն կտա կենտրոնացած մնալ քրիստոնեական ծառայության վրա։ Եթե ունենք ապրելու համար անհրաժեշտ բաները, եկեք հետևենք Աստվածաշնչի խորհրդին՝ չձգտել ավելի ու ավելի շատ ձեռք բերել այս աշխարհի բարիքները (Մատթ. 6։19, 20; Ա Տիմոթ. 6։8)։ Որքա՜ն ավելի լավ է հնարավորություններ փնտրել քարոզչության գործում ավելի շատ մասնակցություն բերելու։ Եթե բախվում ենք դժվարությունների, թող որ Հիսուսի պես լարենք մեր ուժերը, որպեսզի թույլ չտանք, որ կյանքի հոգսերը ստվեր գցեն մեր ամենակարևոր՝ Թագավորության բարի լուրը հռչակելու գործի վրա (Ղուկ. 8։14; 9։59–62)։
4 Նույնիսկ նրանք, ովքեր բազմաթիվ պատասխանատվություններ ունեն, առաջնահերթությունը տալիս են քարոզչության գործին։ Մի եղբայր, որն ունի մեծ ընտանիք, պատասխանատու աշխատանք և քրիստոնեական ժողովում ծառայում է որպես երեց, ասում է. «Ինձ համար ծառայությունը ամենակարևոր գործն է»։ Մի ռահվիրա քույր էլ այսպես արտահայտվեց. «Ռահվիրայությունը շատ ավելի թանկ է, քան աշխարհիկ աշխատանքի բերած հաջողությունները»։
5 Ինչպիսին էլ լինեն մեր հանգամանքները, եկեք հետևենք Հիսուսի օրինակին։ Ինչպե՞ս։ Քրիստոնեական ծառայությունը ամենակարևոր գործը դարձնելով։