Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 օգոս.
«Մարդկանց մեծամասնության համար բարի անուն ունենալը կարևոր է։ Ոմանք նույնիսկ ցանկանում են իմանալ, թե մահից հետո իրենց մասին ինչպիսի հիշողություններ կմնան մարդկանց մտքերում։ Երբևիցե այս մասին մտածե՞լ եք։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Ժողովող 7։1–ը։] «Դիտարանի» այս համարում քննարկվում է այն հարցը, թե ինչպես կարող ենք բարի անուն վաստակել և՛ մարդկանց մոտ, և՛ Աստծո»։
Դիտարան 1 սեպտ.
«Շատ մարդիկ կարծում են, որ բոլոր կրոնները պարզապես տարբեր ուղիներ են միևնույն նպատակին հասնելու։ Մյուսների կարծիքով՝ միայն մեկ ճշմարիտ կրոն գոյություն ունի։ Երբևիցե մտածե՞լ եք այս մասին։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում քննարկվում է վաղուց ասված մի առակ, որը լույս է սփռում այդ հարցի վրա»։ Մեկնաբանիր Մատթէոս 13։24–30–ը։