Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 օգոս.
«Այսօր մարդիկ ամուսնության ու երեխաների դաստիարակության վերաբերյալ խորհուրդների համար դիմում են բազմաթիվ աղբյուրների։ Ձեր կարծիքով՝ որտե՞ղ կարելի է գտնել ամենալավ խորհուրդը։ [Թույլ տուր պատասխանել։] «Դիտարանի» այս համարում քննարկվում են որոշ իմաստուն խորհուրդներ, որ տալիս է մարդկանց Արարիչը»։ Կարդա՛ Սաղմոս 32։8–ը։
Դիտարան 1սեպտ.
«Բոլորս էլ կցանկանայինք երջանիկ լինել։ Ի՞նչ եք կարծում, այստեղ թվարկվող բաները կարո՞ղ են իսկական երջանկություն բերել։ [Կարդա՛ Մատթէոս 5։4ա, 6ա, 10ա համարները։ Ապա թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում տրվում է այդ հանրահայտ խոսքերի նշանակությունը, որոնք Լեռան քարոզի մի մասն են, ինչպես նաև քննարկվում է այն հարցը, թե ուրիշ ի՞նչ է հարկավոր երջանիկ լինելու համար»։