Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 օգոս.
«Երբ ողբերգական մահով մահանում է ինչ–որ մեկը, շատերին հետաքրքրում է այն հարցը, թե ինչ է տեղի ունենում մահից հետո։ Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է իմանալ դա։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագիրը ներկայացնում է մահացածների վիճակի մասին Աստվածաշնչի տեսակետը։ Այնտեղ նաև հիշատակվում է Աստծու խոստման մասին, որ նա հարություն է տալու մեր մահացած հարազատներին»։ Կարդա՛ Յովհաննէս 5։28, 29–ը։
Դիտարան 1 սեպտ.
«Այսօրվա աշխարհում հավատարմությունը արժեքավոր հատկություն է, որի մասին ավելի շատ խոսում են, քան ցուցաբերում։ Հրաշալի չէ՞ր լինի, եթե ավելի շատ մարդիկ նման լինեին այն ընկերոջը, որը նկարագրված է այստեղ։ [Կարդա՛ Առակաց 17։17–ը։ Ապա թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում խոսվում է այն մասին, թե ինչ օգուտներ է բերում ընտանիքին և ընկերներին հավատարիմ լինելը»։