Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 11/03 էջ 3
  • Հարցերի արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի արկղ
  • 2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Հարցերի արկղ
    2008 Մեր թագավորական ծառայությունը
  • Հարցերի արկղ
    2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Հարցերի արկղ
    1999 Մեր թագավորական ծառայությունը
  • Բարի լուրի քարոզիչներ
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
Ավելին
2003 Մեր թագավորական ծառայությունը
km 11/03 էջ 3

Հարցերի արկղ

◼ Աստվածաշնչի ընտանեկան ուսումնասիրությունը պե՞տք է գրանցել հաշվետվության մեջ։

Եթե քրիստոնյա ծնողը Աստվածաշնչի ընտանեկան ուսումնասիրություն է անցկացնում, որին մասնակցում են չմկրտված երեխաներ, ծնողը կարող է հաշվետվության մեջ գրանցել շաբաթական ամենաշատը մեկ ժամ, մեկ կրկնակի այցելություն և ամսական Աստվածաշնչի մեկ տնային ուսումնասիրություն։ Սա վերաբերում է նույնիսկ այն դեպքերին, երբ ուսումնասիրությունը տևում է մեկ ժամից ավելի, երբ անցկացվում է շաբաթական մեկից ավելի անգամներ կամ երեխաների հետ առանձին–​առանձին (տե՛ս «Մեր ծառայությունը» գիրքը, էջ 104, ռուս.)։

Եթե ընտանիքի բոլոր անդամները մկրտված Վկաներ են, այդ դեպքում ո՛չ ուսումնասիրության ժամանակը, ո՛չ էլ ուսումնասիրությունը չեն գրանցվում քարոզչական ծառայության հաշվետվության մեջ (չհաշված այն դեպքը, երբ մկրտությունից հետո երեխան դեռ շարունակում է ուսումնասիրել երկրորդ գիրքը)։ Պատճառն այն է, որ ժողովի քարոզչական ծառայության հաշվետվությունը գլխավորապես ընդգրկում է բարի լուրը քարոզելու գործի, ինչպես նաև Աստվածաշնչի ճշմարտությունը Եհովային չնվիրված և չմկրտված անհատներին սովորեցնելու տվյալները (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Սակայն դա ընտանեկան կանոնավոր ուսումնասիրության կարևորությունը բոլորովին չի նվազեցնում։

Երեխաների հետ ուսումնասիրելը քրիստոնյա ծնողների պարտականությունն է։ Նրանք, ովքեր ընտանեկան ուսումնասիրություն հաստատելու կամ իրենց ուսումնասիրությունը բարելավելու հարցում օգնության կարիք ունեն, կարող են դիմել երեցներին։ Եթե հանգամանքների բերումով ցանկալի է, որ ժողովի հետ համագործակցող քրիստոնյա ընտանիքի չմկրտված տղայի կամ աղջկա հետ մեկ ուրիշ քարոզիչ ուսումնասիրի, այդ մասին պետք է խորհրդակցել նախագահող վերակացուի կամ ծառայողական վերակացուի հետ։ Եթե նման ուսումնասիրության հավանություն է տրվում, այն անցկացնողը կարող է իր հաշվետվության մեջ գրանցել ուսումասիրության տվյալները, ինչպես նա կաներ Աստվածաշնչի ուրիշ ուսումնասիրության դեպքում։

Երեխաներին Եհովայի սկզբունքներով կրթելն ավելի շատ ժամանակ ու ջանք է պահանջում, քան քարոզչական ծառայության հաշվետվության մեջ մեր գրանցած տվյալները (Բ Օրին. 6։6–9; Առակ. 22։6)։ Քրիստոնյա ծնողները գովասանքի են արժանի իրենց ծանր պարտականությունը կատարելու համար, այն է՝ իրենց երեխաներին դաստիարակել «խրատով եւ Տիրոջ ուսմունքովը» (Եփես. 6։4)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը