Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 ապր.
«Ոմանց կարծիքով՝ կյանքում ամեն բան, ներառյալ ողբերգությունները, Աստծո կամքով է տեղի ունենում։ Ձեզ երբևէ հետաքրքրե՞լ է այս հարցը։ [Թույլ տուր պատասխանել։] Շատերը գիտեն այս աղոթքը։ [Կարդա՛ Մատթէոս 6։10բ մասը։] Ո՞րն է Աստծո նպատակը երկրի առնչությամբ, և ե՞րբ այն ամբողջությամբ կիրագործվի։ Այս պարբերագրում կգտնեք Աստվածաշնչի պատասխանը այդ հարցի վերաբերյալ»։
Դիտարան 1 մայ.
«Մարդկային հասարակության վիճակը բարելավելու համար որոշ կրոնական առաջնորդներ միջամուխ են եղել քաղաքականությանը։ Բայց տեսեք, թե ինչպես վարվեց Հիսուսը, երբ նրան ուզում էին թագավոր դարձնել։ [Կարդա՛ Յովհաննէս 6։15–ը։] Հիսուսն ամբողջությամբ կենտրոնանում էր այն բանի վրա, ինչը հավիտենական օգուտներ կբերեր ուրիշներին։ Այս պարբերագրում քննարկվում է, թե որն է դա»։
Արթնացե՛ք ապր.–հուն.
«Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են հուզական խանգարումներով, ինչպես օրինակ՝ դեպրեսիայով և երկբևեռ խանգարումով։ Մեր Արարիչը խորապես մտահոգված է այսպիսի անհատներով։ [Կարդա՛ Սաղմոս 34։18–ը։] Այս պարբերագրում քննարկվում է այն, թե ինչպես կարելի է օգնել նման հիվանդություններով տառապողներին։ Այստեղ նաև մատնանշվում է աստվածաշնչյան խոստումն այն մասին, որ շուտով բոլոր տեսակի հիվանդությունները կվերանան»։